Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

«Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում». Հովհաննես Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ աշխույժ, ակտիվ, չարաճճի երեխա էր։ Բայց երբ մեծացավ, սկսած 15-16 տարեկանից, փոխվեց։ Խելոք էր, համեստ, սիրված ու հարգված էր բոլորի կողմից։ Իր ամենակարևոր հատկանիշներից մեկը մեծերի հանդեպ հարգանքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Հովհաննեսի մայրիկը։

Հովհաննեսը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է։ Այնտեղ է անցել նրա մանկությունը, հաճախել է գյուղի մանկապարտեզը, այնուհետև դպրոցը։ «Առաջադիմությամբ աչքի չի ընկել, սովորում էր իր ուժերի չափով, բայց շատ սիրված է եղել ուսուցիչների կողմից։ Ավելի շատ ֆիզկուլտուրան էր իր սիրելի առարկան»։

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը որևէ տեղ չի ընդունվել, զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ «Հովոս շատ աշխատասեր էր, գյուղական առօրյային բնորոշ բոլոր գործերն արել է, անգամ փոքր տարիքից ձգտում էր աշխատանքի, ինչ-որ բան ստեղծելու։ Զորացրվելուց հետո էլ իր բոլոր նպատակները կապված էին աշխատելու հետ, բայց գլխավոր ցանկությունը, երազանքն իր համար տուն կառուցելն էր»։

Հովհաննեսը 2022 թվականի հունվարի 23ին է զորակոչվել ժամկետային ծառայության։ 44-օրյա պատերազմից հետո զորակոչված տղաների հարազատներին միշտ հարցնում ենք՝ ի՞նչ տրամադրվածությամբ են տղաները մեկնել ծառայության, և մայրիկներն ինչպե՞ս են ճանապարհել նրանց։ «Հիմա, երբ նստում եմ, սկսում խորհել, մտածում եմ, որ գուցե Հովհաննեսս անհանգիստ էր։ Իսկ ես ընդհանրապես չէի մտածում, որ հնարավոր է՝ նորից պատերազմ սկսվի, մտքովս ընդհանրապես չէր անցնում նման բան։ Շատ էի ուրախանում, որ տղաս զինվոր է լինելու, հիմա, իհարկե, զգացողություններս այլ են։ Անգամ զինվորական համազգեստի հանդեպ է վերաբերմունքս փոխվել։ Մտածում եմ՝ երևի չպետք է այդքան ուրախ և հանգիստ լինեի։ Հովհաննեսս սիրով ծառայում էր, այնքան ուրախ եմ իրեն ճանապարհել բանակ, մինչև վերջին պահը որևէ վատ բան չեմ պատկերացրել»։

Սկզբում Հովհաննեսն Արմավիրի ուսումնական զորամասում է ծառայել, հետո տեղափոխվել է Վարդենիս՝ որպես ԲՄՊ-ի մեխանիկ-վարորդ։ Այնտեղ ծառայել է Կութ գյուղում։ «Դժվարությունների, անհանգստությունների մասին, բնականաբար, ոչ ոք չի կիսվում։ Արմավիրում ուսումնական զորամաս էր, այնտեղ մի քիչ ծանրաբեռնված էին, վարժություններ էին անում անընդհատ, իսկ Վարդենիսի պարագայում ասում էր, որ հանգիստ է, շատ գոհ էր։ Մի շրջան տեղափոխեցին Սոթք։ Երբ իրեն ասում էի, որ մի քիչ անհանգիստ եմ, անծանոթ տեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, դու հանգիստ եղիր, բոլորն իմ ընկերներն են, Արմավիրի զորամասի տղերքն են, ամեն ինչ շատ լավ է»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի վրա։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ Հովհաննեսի հետ մայրիկի վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը իննին։ «Հողամասում մեր առօրյա գործերով էինք զբաղված, եկանք տուն, ես տան գործերով էի զբաղված։ Հովհաննեսս զանգեց, ահագին զրուցեցինք, ասաց. «Մա՛մ, առավոտյան ինձ պետք է Կութ տեղափոխեն»։ Իրեն մեկ ամսով տեղափոխել էին Սոթք՝ փոխարինման։ Այնտեղի մեխանիկ-վարորդին ուղարկել էին Ռուսաստան ինչ-որ դասընթացների, Հովհաննեսիս տեղափոխել էին այնտեղ՝ որպես փոխարինող։ Ասաց, որ հրամանը եկել է, «առավոտյան պետք է գնամ մեր Կութը»։ Շատ ուրախ էր, տրամադրությունը՝ նորմալ։ Հետո ինձ ասաց. «Լավ, մա՛մ, չխանգարեմ, դու քո գործերն արա, հետո կխոսենք»։ Ինձանից հետո զանգահարել էր հորաքույրներին, հորաքրոջ աղջկան։ Մինչև ժամը 11-ը խոսել է բոլորի հետ։ Դրանից հետո էլ որևէ զանգ չենք ստացել»։

Մայրիկը գիշերն է իմացել պատերազմի մասին՝ ժամը երկուսի-երկուս անց կեսի միջակայքում։ «Պատերազմն սկսվել է։ Իրեն հրամանատարները զանգել են՝ Հովհաննե՛ս, պատրաստվիր, քո հետևից մեքենա պետք է գա, Կութ ես գնալու։ Կութի մի դիրքից մյուսը տեղափոխվելու՝ իր տեխնիկայի մոտ գնալու ճանապարհին հայտնվել է ռմբակոծության տակ»։

Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 13-ին Կութում։ Տուն «վերադարձը» երկար չի տևել։ «Հովհաննեսս երրորդ գծում է եղել։ Երբ առավոտյան մի քիչ հանդարտվել է, բարձրացել են և նրան այդ հատվածից դուրս են բերել։ Սեպտեմբերի 13-ին մենք արդեն գիտեինք, այդ նույն օրը՝ մինչ երեկո, իրեն դեպի Գյումրի են բերել։ Մենք Հովհաննեսիս տեսել ենք, կարողացել ենք իրեն հրաժեշտ տալ»։

Հովհաննեսը տան ավագ որդին է։ «Հովհաննեսս մի կրտսեր եղբայր ուներ, իսկ արդեն տղայիս դեպքից հետո մեր ընտանիքում կրկին Հովհաննես ծնվեց։ Մեկ տարի երկու ամսական է մեր փոքր տղան։ Վերքը թարմ է, ամեն րոպե հիշողություններով ենք ապրում։ Ես ցանկացա կրկին մայրանալ, որ Գոռս մենակ չմնա։ Այդ միտքն ինձ շատ էր տանջում, չէի ուզում, որ ամբողջ կյանքում մենակ մնա, ուզում էի եղբայր ունենա։ Ապրեցնում է, իհարկե, Հովհաննեսիս անունը։ Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում»։

Հ. Գ. Հովհաննես Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, զորամասի կողմից՝ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Մեծ Մանթաշ գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում