Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան


Աշխարհի ամենագեղեցիկը կառույցներից մեկը, որի կառուցման վրա աշխատել է մոտ 20 հազար մարդ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թաջ Մահալը դամբարան-մզկիթ է Ագրայում: Այն համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, որը գտնվում է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի հյուսիսում։ Այդ վայրերի տիրակալ Շահ Ջահանն է հրամայել կառուցել Թաջ Մահալն՝ ի պատիվ իր կնոջ՝ Մումթազ Մահալի, նման կերպ նշելով երջանիկ ամուսնության 18 տարին և նրա մահը իրենց 14-րդ երեխայի ծննդի ժամանակ: Ի նշան իր սիրո և ի հիշատակ իր գեղեցկուհի կնոջ՝ շահը հրամայել է կառուցել աշխարհի ամենահոյակապ դամբարանը։

Ռաբինդրանաթ Թագորը Թաջ Մահալը նկարագրել է որպես «անմահության այտին արցունք», Ռեդյարդ Քիփլինգը՝ «անմահության անձնավորում», իսկ դրա ստեղծողը՝ Շահ Ջահան կայսրը, ասել է, որ «արևն ու լուսինը արցունքներ են թափել իրենց աչքերից»։ Ամեն տարի Ագրայի բնակչությունից քանակով երկու անգամ շատ զբոսաշրջիկներ են անցնում այդ քաղաքի դարպասներով, որպեսզի կյանքում գոնե մեկ անգամ տեսնեն այն կառույցը, որը շատերի կողմից իրավամբ համարվում է աշխարհում ամենագեղեցիկը: Ընդ որում, քչերն են հիասթափված հեռանում:

Այն իսկապես այնպիսի հուշարձան է, որը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին: Կան մարդիկ, ովքեր սիրում են Թաջ Մահալի տեսարանը առաջին լիալուսնի մուսսոններից հետո՝ հոկտեմբյան անամպ երեկոյան, երբ լույսն ամենապարզն է ու ռոմանտիկ: Մյուսները սիրում են այն դիտել ամենաուժեղ անձրևների ժամանակ, երբ մարմարը դառնում է կիսաթափանցիկ, և դրա արտացոլանքը դամբարանը շրջապատող այգիների ջրանցքներում արտատպվում է ջրի ալիքների մեջ: Թաջ Մահալը հիպնոսային տպավորություն է թողնում տարվա ցանկացած ժամանակ և օրվա ցանկացած պահի: Լուսադեմին նրա գույնը կաթնագույնից դառնում է արծաթագույն և վարդագույն, մայրամուտին այն կարծես ոսկուց է, իսկ կեսօրվա արևի տակ այն կուրացնող սպիտակ է:

Թաջ Մահալը կառուցվել է 1631 թվականին։ Մումթազի մահը կոտրել է շահի սիրտը։ Ասում են՝ նրա մազերը մի գիշերում սպիտակել են: Թաջ Մահալի շինարարությունը սկսվել է հաջորդ տարի։ Ենթադրվում է, որ հիմնական շենքը կառուցվել է 8 տարում, սակայն ամբողջ համալիրն ավարտվել է միայն 1653 թվականին։ Շինարարության ավարտից քիչ առաջ Շահ Ջահանը գահընկեց է արվել իր որդի Աուրանգզեբի կողմից և բանտարկվել Ագրա ամրոցում, որտեղ էլ անցկացրել է իր կյանքի մնացած օրերը՝ զնդանի պատուհանից նայելով իր ստեղծագործությանը: 1666 թվականին Շահ Ջահանը թաղվել է հենց այնտեղ՝ Մումթազի կողքին։

Ընդհանուր առմամբ, Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայից մոտ 20000 մարդ է աշխատել շինարարության վրա։ Եվրոպայից մասնագետներ են բերել՝ գեղեցիկ փորագրված մարմարե սալեր պատրաստելու և դրանք Pietra Dura ոճով զարդարելու համար (հազարավոր կիսաթանկարժեք քարերով կառուցվածք):

1983 թվականին Թաջ Մահալն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և այսօր նույնքան անբասիր տեսք ունի, որքան շինարարության ավարտից հետո, չնայած 20-րդ դարի սկզբին տաճարի լայնածավալ վերականգնում է իրականացվել։ 2002 թվականին, երբ շենքը աստիճանաբար կորցրեց իր գույնը քաղաքի ուժեղ աղտոտվածության պատճառով, այն թարմացվեց դեմքի դիմակի հնագույն բաղադրատոմսի միջոցով, որն օգտագործում էին հնդիկ կանայք գեղեցիկ մաշկը պահպանելու համար: Այդ դիմակը, որը կոչվում է multani mitti, հողի, հացահատիկի, կաթի և կիտրոնի խառնուրդ է: Այժմ շենքից մի քանի հարյուր մետր շրջագծով է թույլատրվում մեքենաների երթևեկությունը, այն էլ՝ միայն էկոլոգիապես մաքուր մեքենաների:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում