Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Քաղաքացիական պայմանագրի հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին

Վաղարշապատում սպասվող ընտրություններից ընդամենը երկու օր առաջ գործող իշխանությունը կանգնած է հերթական ծանր պարտության շեմին։ Նախնական տեղեկություններն արդեն իսկ վկայում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանը նույնիսկ չի մոտենում 30 տոկոսի շեմին՝ խորացնելով խուճապը ՔՊ շտաբում։ Այս իրավիճակում իշխող ուժը փորձում է սեղմել վարչական լծակների պտուտակները՝ դպրոցների, մանկապարտեզների, պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ նոր ճնշումներ կիրառելով։

Սակայն այս աղմկոտ քաոսի հիմքում շատ ավելի խորքային պատճառներ են։ Վաղարշապատի բնակիչների դժգոհությունը կուտակվել է ամիսներով․ բնակարանային և կոմունալ ծառայությունների անկազմակերպ վիճակը, վարչական դաշտում եղած անպատասխանատու վերադասավորումները, տնօրենի ազատման սկանդալային պատմությունը և այն, որ Մեխակյանն անգամ չպաշտպանեց իր օգտին քարոզած պետական աշխատակիցներին, վերջնականապես ամրապնդեցին պատկերը՝ ՔՊ թեկնածուն ոչ միայն անկարող է, այլև վտանգավոր է համայնքի կայունության համար։

Այս անվստահությունը սոսկ անձնական չէ։ Քաղաքացիական պայմանագրի ցանկացած թեկնածու այսօր Վաղարշապատում հիշատակվում է որպես հակահերոս՝ որպես պաշտոնական գործիք, որի նպատակը ոչ թե համայնքի զարգացումն է, այլ իշխող ուժի վերահսկողության ընդլայնումը։ Դրա համար էլ բնակիչների արձագանքը կանխատեսելի է․ բացահայտ մերժում, որը գնալով ավելի համակարգային է դառնում։

ՔՊ շտաբի ներսում խուճապի չափաբաժինը մեծանում է այնքան արագ, որքան նվազում է Արգիշտի Մեխակյանի վարկանիշը։ Արդյունքում իշխանությունն անցել է ավելի կոշտ գործողությունների։ Մարզում շրջանառվում են տեղեկություններ պետական ոլորտի աշխատակիցներին հարկադրաբար ձերբակալելու, աշխատանքից ազատման սպառնալիքների, ինչպես նաև ընտրությունների օրը էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Այս մեթոդները ոչ միայն չեն փրկում իրավիճակը, այլ խորացնում են ժողովրդի զայրույթը՝ ցույց տալով իշխանության իրական դեմքը՝ վախեցած, անկառավարելի և վստահությունը կորցրած։

Բայց կա մեկ հանգամանք, որը դարձավ վերջին կաթիլը։ Տարածվող տեղեկությունը, թե իշխանությունը ընտրություններից հետո նախատեսում է Հայոց Եկեղեցու հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակը Էջմիածնից տեղափոխել Հովհաննավանք, Վաղարշապատում ընկալվեց ոչ միայն որպես սրբության դեմ ուղղված քայլ, այլ որպես ազգային ինքնության վրա հարված։ Այն համայնքի բնակիչների միահամուռ որոշման գլխավոր շարժառիթն է դարձել՝ մերժել Քաղաքացիական պայմանագրի թեկնածուին։

Վաղարշապատի ընտրությունները վաղուց դադարել են լինել տեղական նշանակության։ Դրանք վերածվել են վստահության հանրաքվեի՝ ընդդեմ իշխանության քաղաքական վարքագծի, դրա անպատասխանատվության և վտանգավոր նախաձեռնությունների։ Քվեարկության արդյունքները, ըստ ամենայնի, կդառնան հերթական ապացույցը, որ հասարակությունն այլևս չի պատրաստվում հանդուրժել ՔՊ-ի պարտադրած սխեմաները, ճնշումները և ինստիտուցիոնալ ավերումը։

Եթե որևէ համայնք կարող էր դառնալ իշխանության հակաժողովրդական քաղաքականության վերջին կանգառը, ապա դա Վաղարշապատն է։ Իսկ տեղի բնակիչների որոշումն այսօր ցուցադրում է ոչ միայն համայնքի, այլ նաև ամբողջ երկրի քաղաքական տրամադրությունը։

«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան