Կոչ եմ անում ընտրել իրական ընդդիմադիր թեկնածուներին՝ մերժելով գործող իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին․ Էդմոն Մարուքյան
ՔաղաքականԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Սիրելի Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներ,
Հինգը տարին մեկ դուք հնարավորություն եք ստանում մասնակցելու երկրի և համայնքի կառավարմանը։ Կոչ եմ անում շատ ակտիվ օգտվել այդ հնարավորությունից և ընտրել իրական ընդդիմադիր թեկնածուներին՝ մերժելով գործող իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին։
Կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին, դուք կարող եք Վաղարշապատում իրականացնել այն, ինչը մենք բոլորս պետք է անենք ամբողջ Հանրապետությունում 2026 թվականի հունիսին։