Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ֆրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»


Ճշմարիտ փրկությունը, ճշմարիտ մարդը, ճշմարիտ հայրենիքը սկսվում են ներսից. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանի հասարակական միջավայրը քաղաքական, սոցիալական և մշակութային փոփոխությունների ազդեցությունների ներքո հայտնվել է հոգևոր շփոթի, արժեքային անորոշության և ներքին անհանգստության փուլում։ Մարդը կարծես բաժանվել է ինքն իրենից. մի կողմից՝ տեխնոլոգիական արագությունն ու ճնշումները, մյուս կողմից՝ հոգևոր դատարկությունը, արժեքների թուլացումը, ավանդական բարոյական կողմնացույցի կորուստը։ Շատերն ապրում են ներքին անորոշությամբ՝ չգիտեն, թե ինչից կառչեն, որտեղից ուժ ստանան, ինչպիսի արժեքային համակարգ ընտրեն։ Այս իրավիճակում, երբ մեր շրջապատում հաճախ իշխում է հոգևոր աղմուկը, անորոշությունը և անվստահությունը, անհրաժեշտ է կրկին բացել այն աղբյուրները, որոնք դարերի ընթացքում պահպանել են մարդու հոգևոր հավասարակշռությունը։ Այդ աղբյուրներից ամենախորն ու ամենաառանցքայինը Սուրբ Գրիգոր Նարեկացին է։ Նրա խոսքը ոչ թե միայն միջնադարյան աղոթք է, այլ կենդանի հոգևոր-փիլիսոփայական ուղեցույց այն ժամանակների համար, երբ մարդը կորցնում է իր ներքին հենարանը։ Նարեկացու «Մատյան ողբերգությունը» մեզ հիշեցնում է մի պարզ ճշմարտություն՝ մարդը չի կարող ապրել առանց ներսը ճանաչելու։ Արտաքին աշխարհը՝ իր տնտեսական, քաղաքական, իրավական կամ տեխնոլոգիական իրադարձություններով, կարող է փոխել մարդու կենսագրությունը, բայց չի կարող ձևավորել կամ բուժել նրա ճակատագիրը։ Ճակատագիրը ծնվում է ներսում՝ այնտեղ, որտեղ մարմինը, միտքը և հոգին բախվում են միմյանց, և այնտեղ, որտեղ մարդը հանդիպում է Աստվածային շնչին։

Սուրբ Գրիգոր Նարեկացին ավելի քան հազար տարի առաջ այնպիսի խորությամբ է նկարագրել մարդու հոգևոր վիճակը, որ թվում է՝ խոսում է հենց մեր այսօրվա մարդու մասին։ Նա մարդուն չի դիտում որպես պարզ կենսաբանական արարած, այլ որպես բարդ, բազմաշերտ էակ՝ միաժամանակ սահմանափակ ու անսահմանին ձգվող։ Նրա տողերում մարդը մշտապես շարժման մեջ է՝ ընկրկող, ապրող, փնտրող, մոլորվող և նորից Աստվածային Լույսի սպասող։ Նարեկացին ասում է. «Իրոք, մարդկային զորությունը սահմանափակ է փրկության համար»։ Այս խոսքում թաքնված է մարդկային կյանքի ամենախոր ճշմարտությունը։ Մարդը չի կարող ինքնաբավ լինել, չի կարող ինքն իրեն փրկել, քանի որ իր ներսում կրում է ոչ միայն ուժ, այլ նաև խոց, ոչ միայն հոգի, այլ նաև կասկած, ոչ միայն լույս, այլ նաև ստվեր։ Նարեկացին չի ներկայացնում մարդուն որպես մեղավոր սուբյեկտ իրավական իմաստով, այլ որպես բնույթով անավարտ, բաց գոյություն, որը մշտապես կարիք ունի Աստվածային լույսի։

Նա մեր մարդկային վիճակը նկարագրում է բացառիկ ճշգրտությամբ. «Բոլոր կողմերից ժանտ աղքատության հնոցն է մրրկում… ալեկոծ հոգով»։ Այս տողերը կարծես գրված լինեն մեր ժամանակների համար։ Մարդիկ այսօր էլ ապրում են «ալեկոծ հոգով»՝ ճնշված տեղեկատվական քաոսով, կորսված վստահությամբ, հարաբերությունների անկայունությամբ, ազգային ինքնության ճգնաժամով և հոգևոր անորոշությամբ։ Նարեկացու մոտ սա հոգեբանական անկայունություն չէ, այլ էութաբանական ճշմարտություն՝ մարդը բաժանված է իր ներսում, մշտապես պայքարում է ինքն իր հետ։ Բայց հենց այդ վիհում էլ բացվում է մարդու փրկության ճանապարհը, քանի որ միայն խոցված հոգին է կարողանում աղոթել, միայն անկատար մարդն է կարողանում ձգտել լույսին։ Նարեկացին նաև մի մեծ ճշմարտություն է ասում՝ մարդը չի կարող իրեն ճանաչել առանց աստվածային ճառագումի։ Նա խոստովանում է. «Թևերը մտքիս որքան լարեցի, սակայն էության հասու չդարձա»։ Այս խոսքը ժամանակակից մարդու համար առավել արդիական է, քանի որ մենք հաճախ փորձում ենք ինքներս մեզ սահմանել միայն բանականությամբ, գիտելիքով, նյութական հաջողությամբ կամ հասարակական դիրքով։ Բայց մարդու էությունը շատ խորն է, և այն բացվում է միայն այն դեպքում, երբ մարդը բաց է դառնում հիվանդացնող երկվության մեջ Աստծո լույսի համար։ Այսօր, երբ մեր իրականության մեջ ծնվել է «հիբրիդային մարդը»՝ օտարված ինքն իր էությունից, տեղեկությամբ բեռնված, ներքուստ ճեղքված, հաճախ նաև առանց բարոյական կողմնացույցի, Նարեկացու պատգամն առավել հրատապ է դառնում։ Նրա լուծումը պարզ է, բայց խորքային. մարդը փրկվում է ոչ թե ուժով, այլ բացությամբ, ոչ թե ինքնաբավությամբ, այլ խոնարհությամբ, ոչ թե իր հնարավորություններով, այլ Սուրբ Հոգու ներգործությամբ։

Նարեկացու ակունքում մարդը սահմանափակ էակ է, բայց դրված անսահման ուղու վրա, սահմանափակ, բայց անսահմանին միտված, խոցված, բայց բաց լուսավորվելու։ Եվ հենց այստեղ է առաջանում Նարեկացու մտածողության կենդանի արդիականությունը։ Մարդը, որքան էլ խոցված ու ապակենտրոնացած լինի, մնում է լույսի ունակ, ճառագում ստանալու ունակ էակ։ Այսօր, երբ մեր հասարակությունը կարիք ունի ոչ միայն քաղաքական կամ տնտեսական լուծումների, այլ հոգևոր հենարանի, Նարեկացու խոսքը կարող է դառնալ ներսը հավաքող ուժ։ Նա հիշեցնում է, որ ճշմարիտ փրկությունը, ճշմարիտ մարդը, ճշմարիտ հայրենիքը սկսվում են ներսից՝ այնտեղ, որտեղ մարդը հանդիպում է Աստծուն։

Եթե ուշադիր նայենք Հայաստանի այսօրվա իրականությանը, կտեսնենք, որ մեր բաժանվածության խորքում ոչ միայն քաղաքական կամ սոցիալական հակասություններն են, այլ ավելի խոր՝ մարդու հոգևոր ինքնության ճգնաժամը։ Արտաքին աշխարհն անընդհատ պահանջում է արագ որոշումներ, իսկ ներսում հոգին հաճախ լռում է, կորցրել է իր սուր զգացողությունը։ Մարդկային հարաբերություններում այսօր նկատվում է հոգևոր անտարբերություն, վստահության կորուստ, դատարկության զգացողություն։ Շատերն ապրում են օրավարձով, առանց երկարաժամկետ տեսլականի, առանց ներքին խաղաղության, առանց հոգևոր կենտրոնի։ Ահա այդտեղ է, որ Նարեկացու մտածողությունը դառնում է ոչ թե միջնադարյան գրականություն, այլ ուղեցույց, որը հիշեցնում է՝ առանց ներսը բուժելու, դրսում ոչինչ չի փոխվում։

Նարեկացին մեր ժամանակների մարդուն ասում է. «Ինչպե՞ս կոչվեմ բանական, եթե իմ հիմարությամբ կցորդ եմ դարձել անբաններին»։ Այս խոսքը կարծես ուղղված է մեր հասարակության այն մեծ խմբին, որը կորցրել է ինքնաքննադատության և ինքնաճանաչման կարողությունը, փոխարինել է արժեքները մակերեսային ցուցադրական վարքով, արագ հաջողությամբ և թվայնացված ինքնարտահայտմամբ։ Նարեկացին մեզ հիշեցնում է, որ մարդը մարդ է դառնում միայն այն պահին, երբ գիտակցում է իր հոգևոր պատասխանատվությունը։ Սակայն այս ճգնաժամի մեջ կա նաև հնարավորություն։ Հոգևոր դատարկությունը շատ հաճախ հենց այն հողն է, որտեղ սկսվում է նոր արթնացումը։ Երբ մարդու ներսում ամեն ինչ փլվում է, նա սկսում է դիմել Սուրբ Հոգու աղբյուրին, որը չի փոխվում, այն է՝ Աստծո լույսին։ Իսկ այդ լույսին դառնալու ճանապարհը տրված է հենց մեր մշակույթի մեջ, մեր գրականության մեջ, մեր հոգևոր ժառանգության մեջ։

Նարեկացին իր ժամանակի մարդուն ասում էր այն, ինչ մեզ էլ է վերաբերում. մարդը չի փրկվում ուժով, այլ բացությամբ։ Բացությամբ դեպի ճշմարտություն, դեպի մաքրություն, դեպի լույս։ Այսօր, երբ մեր իրականությունը լցված է տեղեկատվական աղմուկով, անընդհատ շեղումներով և հոգևոր քաոսով, մարդուն այլևս չի հաջողվում կենտրոնանալ իր ներքին ձայնի վրա։ Բայց հենց այդ ներքին լռության մեջ է բնակվում ճշմարտությունը։ Նարեկացին ասում է՝ մարդը չի կարող թևերով հասնել իր էությանը, քանի որ էությունը բացվում է միայն այն դեպքում, երբ մարդու սիրտը պատրաստ է ընդունել Աստվածային ներշնչումը։ Այս միտքը հատկապես կարևոր է այն ժամանակներում, երբ մենք՝ որպես ժողովուրդ, կանգնած ենք գոյաբանական ընտրության առաջ։ Ո՞րն է մեր ազգային տեսլականը։ Որտե՞ղ է մեր հոգևոր առանցքը։ Ի՞նչն է մեզ համախմբողը։ Այս հարցերի պատասխանները չենք գտնի միայն քաղաքական ծրագրերում, տնտեսական հաշվարկներում կամ աշխարհաքաղաքական վերլուծություններում։ Պատասխանը գտնվում է այնտեղ, որտեղ Նարեկացին մեզ առաջնորդում է՝ մարդու ներքին հոգևոր դաշտում։

Երբ ժողովուրդը կորցնում է իր հոգևոր ինքնությունը, նրա պատմական ուղին դառնում է անկանխատեսելի և թույլ։ Երբ ժողովուրդը վերագտնում է իր հոգևոր լույսը, նրա ճակատագիրն ուղղվում է, որովհետև յուրաքանչյուր անհատի հոգևոր հավասարակշռությունը դառնում է հավաքական կայունության հիմք։

Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է վերադարձ դեպի մեր ներքին աղբյուրները՝ ոչ թե հինավուրց տեքստերը որպես թանգարանային արժեք կարդալու, այլ որպես ներկայում գործող ուժ, որն ունակ է բուժել, սթափեցնել և վերակերտել մարդուն։ Հենց այդտեղ է Նարեկացու հրաշագործությունը. նա չի խոսում անցյալի մասին, նա խոսում է մարդու մասին, և մարդը ժամանակ չունի, նա անժամանակ է։ Մարդը միշտ նույնն է՝ ուժեղ ու խոցելի, իմաստուն ու մոլորվող, փնտրող ու ընկնող։ Եվ որքան էլ մեր ժամանակների «հիբրիդային մարդը» թվում է նոր երևույթ, Նարեկացին վաղուց նկարագրել է նրան՝ իր բաժանվածությամբ, իր երկվությամբ, իր անորոշությամբ։ Բայց Նարեկացին նաև ցույց է տվել լուծումը՝ խաղաղություն՝ ներսում, լույս՝ ներսում, Աստված՝ ներսում։ Այստեղից էլ սկսվում է անհատի և ազգի վերածնունդը։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան