«Հայությու՞ն, լսել եք՞». Ինչի մասին է հայ հայտնիների սոցիալական էջերում տարածվող արշավը
ՀասարակությունՎերջին օրերին հայ հայտնիների՝ դերասանների, հաղորդավարների, երգիչ-երգչուհիների սոցիալական էջերում տեսանյութեր են տարածվում, որտեղ նրանք ականջակալներով անհայտ երաժշտություն են լսում ու դիմում լսարանին ասելով՝ «Հայությու՞ն, լսե՞լ եք. շուտով կլսեք»։
Այսպիսի բովանդակությամբ հոլովակներ իրենց էջերում տեղադրել են Սաթենիկ Հազարյանը, Մենչ Պետրոսյանը, Գարիկ Սեփխանյանը, Ռուբեն Մխիթարյանը, Անաիս Սարդարյանը, Գոռ Հակոբայնը, Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը, Անի Երանյանը, Մարջան Ավետիսյանը և այլք։
Փորձեցինք կապ հաստատել՝ պարզելու, թե ինչին է վերաբերում նման ակտիվությունը, սակայն, չցանկանալով բացել փակագծերը, նրանք նշեցին,-«Շուտով կլսեք…դեկտեմբերի 1-ին»։