Դատախազությունը կբողոքարկի անչափահասի նկատմամբ բռնnւթյnւն կիրառածների խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը
ՔաղաքականՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասին ծեծի ենթարկած անձանց նկատմամբ կիրառված կալանքը փոխելու որոշման դեմ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել Դատախազությունում, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնեցին դատախազությունից:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն լրատվամիջոցների հարցմանն իր պատասխան տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Զորական գյուղում մի քանի անչափահաս տղա ծեծի են ենթարկել մեկ այլ անչափահասի։ Նշվել էր, որ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննությունը շարունակվում է։
Դեպքի առնչությամբ ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել և անհապաղ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։
Անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած անձանց դատարանը սկզբում կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն հետո նրանց նկատմամբ կիրառված կալանքը փոխելու որոշում էր ընդունել։
Հետևեք մեզ՝ այստեղ