Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ֆրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ» Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան


Փողերի լվացման հետքը որտե՞ղ փնտրել. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում «փողերի լվացում» մեղադրանքը դարձել է քաղաքական գործիք, որը իշխանությունը կիրառում է ընտրովի՝ ում նկատմամբ ցանկանա։ «Փողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված նվիրատվությունների մեջ»,– արձագանքելով Փաշինյանի հրապարակային քննարկումներից մեկին՝ օրերս ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Իսկ ի՞նչ էր, ի վերջո, ակնարկում Կարապետյանը։

Դեռ 2023 թվականի ընտրություններից առաջ կատարած նվիրատվությունների մասին «Ինֆոքոմի» հետաքննությունը բացեց մի պատկեր, որն ակնհայտորեն դուրս էր քաղաքական կուսակցությունների օրինական ֆինանսավորման տրամաբանությունից։ Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասը ապրում էր համեստ եկամուտներով, իշխող կուսակցությանը պաշտոնապես «նվիրել» էին մեկից մինչև երկուսուկես միլիոն դրամ։ Սակայն այդ մարդկանց զգալի հատվածը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ առաջին անգամ է լսում նման փոխանցման մասին կամ ընդհանրապես չի հիշում՝ երբ և ինչու է նման գումար փոխանցել։ Մյուսները բացահայտ հայտարարել են, որ գումարն իրենցը չէր, և իրենց անունը պարզապես օգտագործվել է։ Սրա մասին էր նաև ակնարկել Նարեկ Կարապետյանը:

Ամենախոսուն օրինակներից մեկը երիտասարդ կին էր, որը բանկում ստորագրել էր «տեխնիկական գործողության» փաստաթուղթ՝ առանց հասկանալու, որ իր անունից կատարվում է 2,5 միլիոն դրամի փոխանցում։ Նրա աշխատավարձով նման գումար հավաքելը և ՔՊ-ին նվիրելը կնշանակեր, որ նա նվիրում է իր մոտ երեք տարվա խնայողությունները։

Նույն օրը նույն շենքերում, նույն համայնքներում կատարված նույնաչափ «նվիրատվությունները» բացահայտեցին երևույթի զանգվածային, կազմակերպված բնույթը։ Սա չէր կարող լինել պարզապես իշխող ուժին ուղղված բարեգործություն։ Սա ավելի շատ նման էր կենտրոնացված աղբյուրից բաշխված գումարների համակարգված «լվացման»։

Մեկ այլ լայնածավալ հետաքննություն ուսումնասիրեց իշխող կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունները։ Պատկերը նույնն էր. նվիրատուների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուներն էին, որոնց հայտարարագրված եկամուտները ոչ մի կերպ չէին համապատասխանում «նվիրած» գումարների չափին։ Ոմանք ուղղակիորեն հերքեցին նվիրատվություն կատարելու փաստը։ Դա չէր կարող լինել սխալ, դա չէր կարող լինել մեկ-երկու դեպք։ Դա տարիներով գործող մեխանիզմ էր՝ նույն տրամաբանությամբ, նույն կառուցվածքով ու նույն նպատակով։ Սակայն այդպես էլ որևէ քրեական վարույթ չնախաձեռնվեց, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Դե, իրավապահներն ինքնուրույն չեն. ուրեմն, վարչապետն այդպես է որոշել...

Այս ամենը շատ ավելի ցցուն է դառնում, երբ համադրում ենք միջազգային փորձը։ Այն նույն երկրները, որոնց վրա Հայաստանի իշխանություններն այնքան հաճախ են հղում անում «կոռուպցիայի դեմ պայքարի» օրինակներ բերելիս, իրականում նման սխեմաների հանդեպ շատ ավելի խիստ են եղել։

Ֆրանսիայում, օրինակ՝ հենց ընտրական ֆինանսավորման անթափանցիկ մեխանիզմների պատճառով պայթեց «Սարկոզիի գործը»։ Լրագրողական հետաքննությունները բացահայտել էին ինչպես չհայտարարված դրամահավաքների ծավալները, այնպես էլ համաձայնեցված փոխանցումների սխեմաները. նույնական գումարներ նույն օրերին, նույն մարդկանց միջոցով։ Քանի որ տվյալները չէին համապատասխանում մարդկանց եկամուտներին, բացահայտվեց, որ գումարները եկել էին արտաքին աղբյուրներից՝ միջնորդավորված ուղիներով։ Արդյունքում Ֆրանսիայի նախկին նախագահը նույնիսկ կալանավորվեց, ապա դատապարտվեց պայմանական ազատազրկման։

Գերմանիայում Հելմուտ Կոլի «սև ֆոնդերի» գործը բացահայտեց նրա կուսակցության գաղտնի ֆինանսավորման երկարամյա սխեմաները։ Դատարանների ու լրագրողների համառ աշխատանքի արդյունքում Գերմանիան կանգնեց քաղաքական ամենախոշոր սկանդալներից մեկի առաջ։

Միացյալ Նահանգներում տասնյակ գործեր բացահայտել են նույն տրամաբանությամբ գործող սխեմաներ. անհայտ ծագում ունեցող գումարները բաշխվում էին շարքային քաղաքացիների անուններով՝ շրջանցելով օրենքի սահմանները։ Այս դեպքերը հանգեցրել են խոշոր տուգանքների, քրեական մեղադրանքների ու վերահսկող մեխանիզմների կոշտացման։

Բոլոր այս երկրներում նման երևույթները չեն մնացել դաշտային քննարկումների մակարդակում. դրանք վերածվել են պետական համակարգերի ցնցումների, հրաժարականների, դատական գործընթացների ու քաղաքական պատասխանատվության։ Իսկ Հայաստանում նույն օրինաչափությունները արձանագրվում են, փաստերը հրապարակվում են, վկայությունները տրամադրվում են, բայց դրանք մնում են «օդում կախված». նորմալ, լիարժեք, իրական հետաքննություն չի իրականացվում։ Իրավապահները ամիսներով չեն արձագանքում, վերահսկող մարմինները չեն ներկայացնում ոչ մի ամբողջական եզրակացություն, իսկ իշխանությունն ամեն ինչ ներկայացնում է որպես «բամբասանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ