Երևան, 29.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք. Զախարովա Ադրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր Կամենդատյան Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի Սարգսյան Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ» Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ» «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան


Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսալեզու և հայալեզու մի շարք լրատվամիջոցներ վերջին օրերին փորձում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գործունեությունն ու հայտարարությունները ներկայացնել երկիմաստության շղարշի տակ, սակայն փաստերի հետ աշխատող ցանկացած ոք, առավել ևս՝ ցանկացած լրագրող գիտի, որ հետախուզության պետի գործունեությունը չի կարող գնահատվել նույն չափանիշներով, ինչ սովորական պաշտոնյայի։ Եվ այս պարագայում առաջին հերթին առաջ պետք է գա հիմնական հարցը՝ նման հրապարակումներով արդյո՞ք մեծ վնաս չի հասցվում այն անձանց, ովքեր գուցե ՀՀ պետական շահերի համար են աշխատել, և արդյո՞ք նման հրապարակումներով մեր պետական շահը չի վտանգվում։

Լինի Հայաստանում, թե որևէ այլ երկրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա կամ Ռուսաստան, զինված ուժերի հետախուզության ղեկավարները պարտավոր են շփվել տարբեր երկրների ռազմական ներկայացուցիչների, ներառյալ գեներալների հետ։ Դա պրոֆեսիոնալ պարտականություն է, ոչ թե արտասովոր երևույթ։

Հիշեցնենք, օրինակ՝ ԱՄՆ Պաշտպանության հետախուզության գործակալության (DIA) ղեկավարները մշտապես հանդիպում են տարբեր տարածաշրջանների բարձրաստիճան սպաների հետ, այդ թվում՝ մրցակցող պետությունների։ Ռուսական ГРУ-ի ղեկավարների, բրիտանական MI6-ի կամ ֆրանսիական DRM-ի պարագայում էլ շփումները նույնիսկ հակադիր շահերի երկրների հետ սովորական և անհրաժեշտ պրակտիկա են։ Այդ շփումների հիման վրա արտասովոր «կապեր» ենթադրել կամ դրանցից քաղաքական եզրահանգումներ անելը տեղին չէ։ Նամանավանդ, մեր տեղեկություններով, այդ հանդիպումներին, որպես կանոն, պարտադիր ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը։ Եվ ընդհանրապես, նման հանդիպումներն անցնում են օպերատիվ ուղեկցումով, այսինքն՝ ներկա է լինում պետական համապատասխան աշխատակիցը: Ավելին, այդ մասին բարձրաձայնելը, հրապարակումներ անելն ինքնին կարող է ենթադրել հստակ պատասխանատվություն:

Կարապետյանին մեղադրելու՝ թե՛ իշխանական, թե՛ այլ որոշ շրջանակների փորձերը փաստացի նույն տրամաբանության շարունակությունն են. ոչ թե փաստերի քննություն, այլ քաղաքական նպատակներով կառուցված պատմություններ։ Իշխանությունը թիրախավորել է նրան քրեական գործերով, ոչ իշխանական որոշ խմբեր՝ քարոզչական հնարքներով։ Երբ մարդը դառնում է թիրախ միաժամանակ երկու հակադիր բևեռի կողմից, սա կարող է վկայել թե՛ նրա ունեցած էական տեղեկության գնի և նշանակության, թե՛ որպես գործիչ՝ կշռի մասին։ Նման երևույթի մեկ օրինակ. Ուկրաինայում 2019-21 թթ. հետախուզական գծով մի շարք գեներալներ հայտնվեցին միաժամանակ իշխանության և ընդդիմության հարվածների տակ միայն այն պատճառով, որ նրանք ունեին պատերազմական որոշումների մասին կարևոր փաստաթղթեր։

Ինչ վերաբերում է հարցին՝ «ինչու է հիմա խոսում», միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ անվտանգության համակարգերում աշխատած մարդիկ ոչ թե առաջին իսկ պահին են հրապարակում իրենց տեղեկությունները, այլ այն ժամանակ, երբ համոզվում են, որ իշխանական ճնշումը հասել է այն կետին, երբ լռելը դառնում է վտանգավոր հենց պետության համար։ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին աշխատակիցները, բրիտանացի ռազմածովային հետախուզության պաշտոնյաները կամ ֆրանսիական ռազմական հետախուզության նախկին ղեկավարները հաճախ հանդես են եկել բացահայտումներով հենց այն ժամանակ, երբ երկրում քաղաքական ճնշումները սրվում էին։

Կարապետյանի դեպքն այս տրամաբանությունից չի տարբերվում։ Նա ամիսներ շարունակ եղել է իրավական ճնշումների թիրախ, և դա դժվար է անվանել «պատահական համընկնում»։ Եթե իշխանությունն իսկապես վստահ է, որ նրա հայտարարություններն անհիմն են, ապա ամենալավ լուծումը դրանց հրապարակային հերքումն է, ոչ թե հետապնդումները։

Ի դեպ, այն թեզը, թե Կարապետյանը տարիներ շարունակ չի խոսել, նույնպես վտանգավոր և պարզունակ մոտեցում է։ Պատերազմից հետո բազմաթիվ երկրների ռազմական ղեկավարները լռում են ամիսներ ու անգամ տարիներ, մինչև իրավական սահմանափակումները և պետական գաղտնիքի դրույթները թույլ չեն տալիս խոսել։ Վարագույրը բացվում է այն պահին, երբ նախկին պաշտոնյան այլևս չունի սահմանափակող որևէ ինստիտուտ։ Կարապետյանի դեմ այժմ կիրառվող մեթոդները՝ քրեական գործեր, մեդիա արտահոսքեր, հին պատմությունների նոր փաթեթավորում, նույն գործիքակազմն է, որը կիրառվում է շատ երկրների դեպքում, երբ պետք է լռեցնել տվյալների կրողին։

Որպես վերջաբան. ինչպես արդեն գրել էինք, մինչ այդ իշխանությունը արդեն անտրամաբանական քրեական գործով թիրախավորել էր Արշակ Կարապետյանին՝ նրա կողմից, որպես ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, իբր իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ավարտին հասցնելով: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021 թ. մայիսի 17-ին դիրքավորվել է այդ դիրքում:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ԳՇ պետի առաջին տեղակալի նկատմամբ, որն ի պաշտոնե ոչ մի իրավասություն չէր կարող ունենալ նման հրաման տալու, առավել ևս, որ նա այդ ժամանակ համակարգում էր թիկունքային աշխատանքները: Ավելին, այդ կարգի բանավոր հրաման տալու իրավունք որևէ մեկը չունի. անհրաժեշտ է ԳՇ պետի կամ պաշտպանության նախարարի հրամանը, այն էլ՝ գրավոր: Ի դեպ, այդ ժամանակ ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը, իսկ պաշտպանության նախարարը՝ Վաղարշակ Հարությունյանը: Հետաքրքիր է, որ ոլորտի գլխավոր պատասխանատուին, այսինքն՝ պաշտպանության նախարարին իրավապահները փաստորեն որևէ հարց չունեն, քանի որ խոսքը Նիկոլ Փաշինյանի «սրտի զինվորականի» մասին է: Ավելին, Վաղարշակ Հարությունյանը դրանից հետո մինչև 2024 թվականը զբաղեցրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Փոխարենը քրեական վարույթ է նախաձեռնվել մի մարդու դեմ, որը, կրկնենք, ի պաշտոնե չէր կարող նման հրաման տալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի 3-ին մենք տալու ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել ԿարապետյանԴեղերը դարձրել են իրենց գրպանը լցնելու միջոց․ Սամվել ԿարապետյանՓաշինյանն արդեն սպառել է իր բոլոր ռեսուրսները․ Սամվել ԿարապետյանՄենք իշխանության գալով, կգնենք ամենաժամանակակից և ամենակարևոր տեխնիկան․ Սամվել Կարապետյան Իրականություն, որը փորձում են թաքցնել․ ընտրություն չկա․ Մհեր Ավետիսյան Նախիջևանում Հայաստանը անվանում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ վարչապետը լռում է․ Նարեկ ԿարապետյանԵս վստահեցնում եմ, որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ չի փորձի Հայաստանին սպառնա պատերազմով․ Սամվել ԿարապետյանԻ՞նչ է նշանակում կոմպրոմիսային վարչապետ․ Էդմոն ՄարուքյանԵթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ն չի կարողանա նրան գազ մատակարարել նախկին գներով․ ՑիվիլևՄենք հասնելու ենք նրան, որ ունենանք ճիշտ երաշխավորություն․ Սամվել Կարապետյան Փաշինյանը հերթական անգամ իր ստերով ուզում է մոլորեցնի մեր ժողովրդին․ Սամվել Կարապետյան Առաջիկա ընտրությունները պարզապես ընտրություններ չեն․ սա ընտրություն է 300 հազար ադրբեջանցի բերողի և 300 հազար աշխատատեղ ստեղծողի միջևԵվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համարՈր օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի ՀՀ-ին սպառնալ պատերազմով. Կարապետյան ԱՄՆ ֆիննախը ցանկանում է Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել․ WPՓաշինյանը հունիսի 7-ից հետո որևէ որոշում կայացնել չի կարողանալու. Սամվել Կարապետյան Արցախահայերի վերադարձի իրավունքը պետք է մնա ԱԳՆ օրակարգում՝ Ադրբեջանի ախորժակը զսպելու համարՄայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք. Զախարովա «Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ) Հրազդանում ուժեղ փոփոխություններ են․ Նարեկ ԿարապետյանԱփսոս, որ Էստևաոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ նա անհավանական տաղանդ ունի․ Ժունիոր«Այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել». Սամվել Կարապետյանը՝ զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի մասին (տեսանյութ) Վեց հատ ինչու․ Մենուա Սողոմոնյան Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետԵթե Փաշինյանը կարծում է, թե Հայաստանը կհարստանա, թող ապահովի. Լավրով «Լուսավոր Հայաստանը» Վանաձորում քարոզարշավ է իրականացնում8 մլդ դոլար ինչի՞ վրա ես ծախսել․ Արշակ Կարապետյան Քենիայի աղջիկների դպրոցում բռնկվшծ hրդեհի hետևանքով առնվազն 16 աշակերտուհի է զnhվելԱյ տղա, գազատարն էլ քարտեզ չի, որ թղթից կտրես, կպցնես դոշիդ․ Արշակ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը ԿենտրոնումԳիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ կանանց դեմքերն ավելի գրավիչ համարում, քան տղամարդկանցըԼՀԿ քարոզարշավը Ապարան քաղաքում Հանրապետության տոնինԱլիևն ասում է՝ Փաշինյանը կատարում է ԵԱՏՄ-ում և այլ միավորումներում ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները միջազգային համագործակցության մեջ կառուցողական փոխգործակցության օրինակ են ծառայում. ՊուտինՄայիսի 28-ի, թուրք-թաթարների, Արամ Մանուկյանի և 300 հազար ադրբեջանցի «տուրիստների» մասին․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը ՀրազդանումԲիանկա Սենսորին հազիվ էր տեղավորվել փոքրիկ տոպի մեջ, որն ընտրել էր Քանյե Ուեսթի հետ ժամադրության համարՈւժեղ Հայաստան դաշինքը Հրազդանում է ՌԴ Պետդումայում առաջարկել են փուլային կարգով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (տեսանյութ) ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցով բանակցությունների սկզբում պահանջել ՌԴ ԶՈւ-ի սահմանափակnւմներ. ԿալասՆարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՍարդարապատումԵս կուզենայի այսօր տեսնեի ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ․ Լևոն Սարգիզով Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է․ Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը hարվածել է իրանական ԱԹՍ-ների արձակման կայանին. Axios Այս ժողովուրդը չի կարող համակերպվել պարտության հետ. Տիգրան ԱբրահամյանՀունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների ժողովուրդ ջան հանուն իրական հաղթանակների ու փոփոխությունների. Արամ Վարդևանյան300 հազար ադրբեջանցիները մեկ օրում չեն գալու․ դա երկարաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդիր է․ Կարպիս Փաշոյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում