Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»


Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կինոինդուստրիայի զարգացումը համաշխարհային մասշտաբով վաղուց արդեն գերազանցել է զուտ մշակութային կամ գեղարվեստական ոլորտի սահմանները՝ դառնալով արդի աշխարհի տնտեսության, հանրային դիվանագիտության, կրթության, նորարարության ու ազգային ինքնության ամրապնդման կարևորագույն գործոններից մեկը։

Կինոն՝ որպես արվեստի ձև, բովանդակության տարածման հզոր միջոց և տնտեսական առանձին ենթաճյուղ, ժամանակի ընթացքում փոխել է միլիոնավոր մարդկանց մտածողությունն ու աշխարհընկալումը։ Կինոարտադրության համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք կարողացել են ռազմավարական մոտեցում ցուցաբերել այս ոլորտի զարգացման հարցում, ոչ միայն ստեղծել են մրցունակ կինոարտադրանք ու մշակութային արտահանում, այլև ապահովել են տնտեսական աճի, զբոսաշրջության, կրթության, ստեղծարար արդյունաբերության և նույնիսկ պետական հեղինակության ամրապնդման նոր հնարավորություններ։

Այս համատեքստում Հայաստանի կինոոլորտի զարգացման հիմնախնդիրները, մարտահրավերները և հեռանկարները ձեռք են բերում ոչ միայն մշակութային, այլև ռազմավարական, ազգային և տնտեսական հնչեղություն։ Հայաստանը, որն ունի հարուստ կինեմատոգրաֆիական ավանդույթներ և ճանաչելի անուններ համաշխարհային կինոյի պատմության մեջ, անկախության տարիներից ի վեր կանգնած է եղել կինոարտադրության ոլորտի համալիր խնդիրների առաջ։

Խորհրդային տարիներին հայկական կինոյին հաջողվել էր ստեղծել այնպիսի կինոմատոգրաֆիական ժառանգություն, որը շարունակաբար գնահատվում է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում՝ դառնալով ազգային ինքնության, պատմական հիշողության և ստեղծարարության խորհրդանիշ։ Սակայն անկախության տարիներին՝ տնտեսական ու ֆինանսական ծանր վիճակի, պետական քաղաքականության անկայունության և ոլորտի ինստիտուցիոնալ թուլության պայմաններում, կինոարտադրությունը Հայաստանում հայտնվեց լուրջ ճգնաժամի մեջ։ Դա արտահայտվում է կինոֆիլմերի արտադրության ծավալների կտրուկ նվազմամբ, որակի անկմամբ, ֆինանսավորման բացակայությամբ, տեխնիկական հագեցվածության հնեցմամբ, կրթական համակարգի և մարդկային ռեսուրսների թուլացմամբ, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալու հստակ ռազմավարության բացակայությամբ։

Կինոինդուստրիայի զարգացման կարևորությունն արտահայտվում է մի շարք փոխկապակցված մակարդակներում։ Առաջին հերթին կինոն ազգային ինքնության, պատմության և մշակույթի ներկայացման և պահպանման բացառիկ միջոց է։ Հայաստանի համար, որն ունի բարդ պատմաքաղաքական անցյալ, բազմաշերտ ինքնություն և աշխարհասփյուռ համայնքներ, կինոարտադրությունը կարող է դառնալ ազգային գաղափարների, արժեքների ու պատմության ժամանակակից փոխանցման ամենաարդյունավետ հարթակը։ Բայց այդպես էլ մեր կինոարտադրությունը դուրս չի գալիս կենցաղային մակարդակի սերիալային ճահճից, որտեղ գերիշխում են քրեական բարքերն ու ատելության վրա հիմնված պատմությունները, որոնք հոգեբանական առումով բացասական ազդեցություն են ունենում հասարակության վրա, իսկ մյուս կողմից՝ պրիմիտիվացնում մարդկանց մտածելակերպը։ Ու այդ բացասական ազդեցության կրողը հիմնականում երիտասարդ սերունդն է, որի շրջանում շատ արագ արմատավորվում են սերիալներում ցուցադրվող բարքերն ու գռեհկաբանությունը։ Այնինչ, կինոն կարող է ներկայացնել Հայաստանի պատմական փորձառությունը, Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած շրջադարձային եղելությունները, Ցեղասպանության հիշողությունը, անկախության ու ազատամարտերի թեմաները, ժամանակակից սոցիալական և մշակութային խնդիրները, ներգաղթի և արտագաղթի պատմությունները՝ դառնալով միաժամանակ ազգային ինքնության վերաիմաստավորման և համաշխարհային լսարանի հետ երկխոսության հզոր գործիք։

Կինոն նաև կարող է նպաստել հաշտեցման և համերաշխության գաղափարների տարածմանը՝ ներկայացնելով բազմակարծություն, մարդասիրություն, հանդուրժողականություն և արդարություն։

Մյուս կողմից էլ՝ կինոինդուստրիայի զարգացումը կարող է ապահովել տնտեսական նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, խթանել փոքր և միջին բիզնեսի զարգացումը, նպաստել նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին։ Կինոարտադրությունը ներառում է բազմաթիվ ենթաոլորտներ՝ սցենարի կազմում, ռեժիսուրա, օպերատորական արվեստ, մոնտաժ, հնչյունավորում, վիզուալ էֆեկտներ, հանդերձանք, դեկորացիա, լուսանկարչություն, լուսային տեխնոլոգիաներ, մարքեթինգ, դիստրիբուցիա և այլն։ Այս ամբողջ շղթան կարող է դառնալ տնտեսական զարգացման շարժիչ ուժ, եթե ապահովվի անհրաժեշտ ներդրումներ, պետական խրախուսանք, մասնավոր հատվածի ներգրավում և միջազգային համագործակցություն։

Բացի այդ, կինոարտադրության զարգացումը կարող է խթանել կինոտուրիզմը, արտաքին ներդրումները, համատեղ արտադրությունները, ինչպես նաև նպաստել հայաստանյան ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, երկրի դրական իմիջի ձևավորմանը։

Հայաստանի կինոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներից է ֆինանսավորման պակասը։ Չնայած պետական որոշակի ծրագրերի առկայությանը, ոլորտը դեռևս կախված է ոչ կայուն, հաճախ միանվագ ֆինանսական հոսքերից, որոնք չեն ապահովում երկարաժամկետ պլանավորում և որակյալ արտադրանք։ Ֆինանսավորման անբավարարությունը հանգեցնում է նրան, որ շատ տաղանդավոր ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ և դերասաններ ստիպված են արտագաղթել կամ ժամանակավորապես համագործակցել այլ երկրների կինոընկերությունների հետ, ինչը Հայաստանի համար նշանակում է մարդկային կապիտալի կորուստ և «ուղեղների արտահոսք»։

Կինոինդուստրիայի կառավարման և քաղաքականության առումով ևս Հայաստանի առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ։ Ոլորտը չունի միասնական, համակարգված ռազմավարություն, որը կներառեր կրթություն, արտադրություն, դիստրիբուցիա, միջազգային համագործակցություն և շուկայի զարգացում։

Պետական մարմինների միջև պատասխանատվությունների ու գործառույթների բաշխման հստակեցման պակասը, կինոքննարկումների ու ֆինանսավորման մրցութային համակարգի թափանցիկության խնդիրները, միջազգային փառատոնների ու շուկաների հետ կապերի խզումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ շարունակականության բացակայությունը ստեղծում են պայմաններ, երբ հաջողված նախագծերը ընդամենը եզակի դեպքեր են դառնում։

Հայաստանում կինոարտադրության տեխնիկական հիմքը մեծամասամբ հնացած է։ Տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է արդիական սարքավորումներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, նորարարական մոտեցումներ և ժամանակակից արտադրական մշակույթ։ Շատ դեպքերում կինոնախագծերը ստիպված են օգտվել արտասահմանյան տեխնիկական ռեսուրսներից, ինչը մեծացնում է արտադրության ծախսերը, բարդացնում կազմակերպչական աշխատանքները և սահմանափակում տեղական մասնագետների զարգացման հնարավորությունները։

Բացի այդ, կինոակադեմիական կրթությունը Հայաստանում դեռևս չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին, ինչը բարդացնում է երիտասարդ տաղանդների հայտնաբերումը, կրթումը և ոլորտում պահպանումը։

Կինոարտադրության հետ կապված խնդիրներից է նաև տեղական շուկայի փոքրությունը։ Հայաստանում կինոթատրոնների քանակը սահմանափակ է, մուլտիպլեքսների և ժամանակակից կինոդահլիճների պակասը խոչընդոտում է լայնածավալ դիստրիբուցիան և տեղական կինոարտադրանքի սպառումը։ Բացի այդ, հասարակության գնողունակության ցածր մակարդակը հաճախ սահմանափակում է կինոթատրոն այցելելու հնարավորությունը, ինչը նվազեցնում է կինոարտադրողների եկամուտները և հետագա ներդրումների խթանները։

Այս իրավիճակը բարդացնում է նաև միջազգային շուկաներ դուրս գալու հարցը, քանի որ կինոարտադրության ծախսերը հաճախ չեն արդարացվում տեղական եկամուտներով, իսկ արտահանման հնարավորություններն ու արտասահմանյան փառատոններում հաջողությունները դեռևս անկայուն և էպիզոդիկ բնույթ ունեն։

Մեծ խնդիր է նաև հայաստանյան կինոնախագծերի միջազգային մրցունակության ապահովումը։ Գլոբալիզացիայի պայմաններում կինոշուկան դարձել է ծայրահեղ մրցակցային, որտեղ ոչ միայն որակն է վճռորոշ, այլև արտադրության մարքեթինգային ռազմավարությունը, փառատոնային քաղաքականությունը, միջազգային կապերը, արտասահմանյան մասնագետների ներգրավումը և համատեղ արտադրությունների կազմակերպումը։

Հայաստանի կինոարտադրողներն ու ռեժիսորները հաճախ չունեն բավարար ռեսուրսներ և փորձ՝ միջազգային շուկայի պահանջներին համապատասխանելու, լեզվական, մշակութային և տեխնիկական խոչընդոտները հաղթահարելու համար։ Արդյունքում, հայկական կինոն հաճախ մնում է լոկալ շրջանակներում՝ չօգտագործելով միջազգային հանրության ուշադրությունը, համաշխարհային փառատոնների հնարավորությունները և համաֆինանսավորման գործիքները։

Կինոինդուստրիայի զարգացման համար անհրաժեշտ է նաև պետական և մասնավոր հատվածի համագործակցության նոր մոդելների ներդրումը։ Պետությունը կարող է ստեղծել հարկային արտոնություններ, համաֆինանսավորման ծրագրեր, կրթական ու տեխնիկական ինկուբատորներ, որոնք կխթանեն մասնավոր ներդրումների ներգրավումը ոլորտ։ Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածը պետք է ակտիվորեն մասնակցի արտադրության, դիստրիբուցիայի և շուկայավարման գործընթացներին՝ ապահովելով նորարարություն, մրցակցային մոտեցում և շուկայի պահանջարկին հարմարեցված բովանդակություն։ Այս համագործակցությունը կարող է նաև նպաստել համատեղ արտադրությունների իրականացմանը՝ ներգրավելով Սփյուռքի և արտասահմանյան կինոարտադրողների ռեսուրսները։

Ուշադրության է արժանի նաև կինոյի դերը ժամանակակից հասարակության կրթական և սոցիալ-մշակութային կյանքում։ Կինոն կարող է ծառայել որպես հանրային կրթության, արժեքների ձևավորման, պատմական հիշողության, ազգային ինքնության և քաղաքացիական գիտակցության հզոր գործիք։ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել կինոդպրոցների, կինոկրթական ծրագրերի, ֆիլմային ակումբների, երիտասարդական մրցույթների և սեմինարների ցանց, որը կնպաստի նոր սերնդի ստեղծարարության զարգացմանը, կինոարվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և ոլորտի մարդկային կապիտալի հզորացմանը։ Այս գործընթացը կարող է ապահովել նաև հասարակության լայն շերտերի ներգրավումը կինոարտադրության մեջ՝ ձևավորելով ստեղծարար արդյունաբերության ամբողջական էկոհամակարգ։

Հայկական կինոինդուստրիայի զարգացմանը խանգարում է նաև հեղինակային իրավունքի պաշտպանության անբավարարությունը, «հակապիրատական» մեխանիզմների թուլությունը, օրենսդրական անորոշությունները, որոնք հաճախ զսպում են ստեղծարարների նախաձեռնողականությունը և ներդրողների վստահությունը։

Կինոարտադրության ոլորտը նաև կարիք ունի օրենսդրության արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրման, կինոժապավենների, սցենարների և այլ մտավոր արտադրանքի իրավական պաշտպանության ապահովման, ինչպես նաև նորարարությունը և ստեղծարարությունը խրախուսելուն։

Վերջապես, կարևոր է ընդգծել, որ կինոինդուստրիայի զարգացումը Հայաստանում կարող է դառնալ ոչ միայն մշակութային վերածննդի, այլև տնտեսական, սոցիալական և ազգային անվտանգության ամրապնդման հզոր գործիք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան