Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ Ֆիդան
ՔաղաքականԱյն քաղաքականությունը, որը Դոնալդ Թրամփը մտադիր է իրականացնել, համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան առաջին հերթին հանդես է գալիս Ուկրաինայում հրադադար հաստատելու օգտին:
«Մենք բախվում ենք բազմաթիվ դժվարությունների Եվրասիայի տարածաշրջանում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Ուկրաինայում, ինչպես նաև Գազայում։ Իսկ Սիրիայում գործընթացները սկսել են աստիճանաբար կայունանալ։
Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ Մենք շատ ծանր դասեր ենք քաղել տեղի ունեցածից»,-նշել է Հաքան Ֆիդանը։