«Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով
Lifestyle«Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբն Ինստագրամում կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով:
«Կիսվում ենք ստեղծարար գործընթացի ամենահետաքրքիր կադրերով: Ձեր սիրելի դերասանները կադրերից դուրս նույնքան անկեղծ են, որքան էկրանին։ Ամենասպասված ֆիլմի պրեմիերան՝ հունվարի 29-ին»,- լուսանկարներին կից գրված է «Ֆուլ Հաուս»-ի ինստագրամյան էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Ֆուլ Հաուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:
«Մեր կարծքիով ստացվել է շատ լավ: Շնորհակալություն բոլորիդ հետաքրքրության համար, մենք ձեզ հուսախաբ չենք անի»,- ինստագրամյան իր էջում հայտնել էր պրոդյուսեր, դերասան Մենչը` Արմեն Պետրոսյանը:


