Գիտնականները հայնտաբերել են, որ լարված մտավոր աշխատանքը, որը մենք կատարում ենք ողջ կյանքի ընթացքում, թույլ է տալիս, որ տարեց հասակում ավելի լալ պահպանենք գիտակցության և ինտելեկտի հստակությունը: Orer.am-ը ներկայցնում է ուղեղի հավերժական երիտասարդության գաղտնիքները:
Հետազոտության արդյունքները, որն իրականցրել է Շոտլանդիայի տարբեր համալսարանների հատուկ մասնագետների գիտահետազոտական խումբը, հրապարակվել են Neurology ամսագրում: Ըստ ստացված տվյալների` մարդու օրգանիզմը կարող է դիմակայել ծերացման գործընթացին. տարիների ընթացքում ուղեղը միայն զարգանում է, որը հատկապես կապված է ուղեղի ինտելեկտուալ հատվածի ամենօրյա զարգացման հետ:
Մասնագետների ներկայիս հետազոտությունների ընթացքում առաձնացվել են բժիշկներից, փաստաբաններից, հեռախոսային օպերատորներից, շինարարներից և այլ մասնագիտական ոլորտներից խմբեր: Միաժամանակ, ուսումնասիրվել է նույն ոլորտում աշխատող 11-70 տարեկան մարդկանց IQ-ի կապը: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում զբաղվել են լարված մտավոր աշխատանքով, տարեց հասակում կարողացել են պահպանել իրենց երիտասարդ տարիքին բնորոշ IQ-ի մակարդակը:
Այսինքն առողջ ապրելակերպի և որոշակի պայմանների դեպքում 70-ամյա մարդու ուղեղը ավելի լավ տեսք կունենա, քան թե 30 տարեկանինը: