Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ֆրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ» Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»


Հայաստանը ինստիտուտների՞ պետություն է, թե՞ մեկ կաբինետի ու մեկ անձի. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» իր տեսլականը: Կառավարության ղեկավարը հրապարակել է գործողությունների ծրագիր, որի առաջին կետը ներկայիս կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է և Պատրիարքական Աթոռի տեղապահի ընտրությունը: Այնուհետև, ըստ իջևանցի «բարեփոխիչի», պետք է ընդունվի Հայ առաքելական եկեղեցու նոր Կանոնագիրք՝ հոգևորականության հուսալիությունը ստուգելու կանոններով, ֆինանսական թափանցիկությամբ ու ապաքաղաքականացվածության հայտարարությամբ: Կստուգվեն նաև նշված կանոնների պահպանման երաշխիքները: Փաշինյանը խոստանում է հոգևորականների համար սոցիալական երաշխիքներ, կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվելու իրավունք, եկամտային հարկի վերադարձ, սոցիալական վարկեր և պարտադիր առողջության ապահովագրություն։ Վարչապետը նաև նշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունները պետք է անցկացվեն նոր Կանոնագրքի համաձայն։ Որպես հետգրություն՝ Փաշինյանը խոստացել է կառավարության խորհրդատվական աջակցությունը Կանոնագրքի մշակման գործում։

Իրավաբան և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հերքել է Հայ առաքելական եկեղեցու՝ 301 թվականին պետության կողմից հիմնադրվելու մասին վարչապետի հայտարարությունը, անդրադառնալով Փաշինյանի պատմական ակնարկներին, որոնք հնչել են մի խելահեղ առաջարկի հետ մեկտեղ, այն է՝ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր հայկական եկեղեցիներում հնչեցնել ազգային օրհներգը։ «Առաքելական եկեղեցին հիմնադրվել է առաջին դարում Սուրբ առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից: Մոտավորապես 250 տարի անց՝ 301 թվականին պետությունը պարզապես ճանաչել և պետական կարգավիճակ է շնորհել այդ Եկեղեցուն՝ շնորհիվ սուրբ Գրիգոր Լուսավորչի», - սոցիալական ցանցերում բացատրել է Մելիքյանը։ Նրա խոսքով, վարչապետը որևէ կապ չունի Սուրբ Պատարագի ծեսերի հետ, որոնք Եկեղեցու հայրերը մշակել են դարերի և հազարամյակների ընթացքում։ Իր հերթին, «Գոլոս Արմենիի» հրատարակությունը շեշտել է, որ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունը, թե իրեն պետք չէ «իրեն ենթարկվող Կաթողիկոս, այլ պետք է օտարերկրացի լեյտենանտի չենթարկվող», և որ Կաթողիկոսը «պետք է հեռանա», անցնում է բոլոր հնարավոր կարմիր գծերը։

Ավելին, որոշակի իմաստով Եկեղեցին պառակտելու փորձը հաջողվել է, քանի որ ի հայտ են եկել հոգևորականներ, որոնք դեմ են Կաթողիկոսին։ Մեղադրանքներ, բողոքներ, վարչապետի հետ արտակարգ հանդիպում. այս ամենը նախատեսված է ներքին եկեղեցական պայթյուն առաջացնելու համար։ Սակայն 28 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ միաժամանակ հայտարարել են Կաթողիկոսին իրենց լիակատար աջակցության մասին և նրա հակառակորդների գործողությունները անվանել են պառակտման փորձ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նույնպես քննադատել է հայկական իշխանությունների հարձակումները Եկեղեցու վրա՝ ընդգծելով, որ իր դիրքորոշումն անփոփոխ է և կմնա անսասան։ Բոլորն են հասկանում, որ եթե Կաթողիկոսը հանկարծ «հրաժարական տա» գործադիր իշխանության ճնշման տակ, նման արդյունքը կնշանակի ուժերի և զսպումների հավասարակշռության լիակատար փլուզում։ Բանն այն է, որ Եկեղեցին Հայաստանի վերջին անկախ ինստիտուտն է։

Սփյուռքն է ազդանշան ստացել՝ Կաթողիկոսի լեգիտիմության կորուստը հարված կլինի համաշխարհային հայկական կապերին։ Բայց Փաշինյանի կառավարությունը համոզված է, որ այլևս դիմադրություն չկա, և սկսվել է մի այնպիսի փուլ, երբ ճնշող մեխանիզմներն այլևս չպետք է թաքցնել։ Ճիշտ է, դրանք առաջ էլ հատկապես չեն թաքցվել։ Արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան են ստանում կատարյալ նվեր. թույլ Եկեղեցի = թույլ ինքնություն = տարածաշրջանային ճնշման իդեալական հիմք, նույնիսկ ավելի մեծ, քան նախկինում։

Սակայն Եկեղեցու դեմ պետական արշավը երբեք լավ չի ավարտվել, երբեք։ Հենց որ կառավարությունը սկսում է «վերանորոգել» կրոնական հաստատությունները՝ համապատասխանեցնելով դրանք իր նպատակներին, երկիրը հայտնվում է անկայունության գոտում, որից գործնականում անհնար է դուրս գալ առանց կորուստների։ Բայց մի՞թե Հայաստանը բավականաչափ չի կորցրել այս յոթ տարվա ընթացքում։ Այսօր հայ հասարակությունը չի բախվում «ո՞վ է ճիշտ՝ Փաշինյանը, թե՞ Գարեգին Բ-Ն» հարցին։ Իրական հարցն այն է, թե արդյո՞ք երկրում կմնա որևէ ինստիտուտ, որը չի վերածվել գործադիր իշխանության կցորդի, արդյո՞ք Հայաստանը ինստիտուտների պետություն է, թե՞ մեկ կաբինետի և վարչապետի աթոռը զբաղեցնող մեկ անձի ծրագրերի պետություն։

Ու ևս երկու կարևոր կետ։ Փաշինյանի խառնածինները սոցիալական ցանցերում քիշինևյան առոգանությամբ տոնում են այն, որ «Կաթողիկոսը չկարողացավ գումարել դեկտեմբերի 10-ին նախատեսված ճակատագրական եպիսկոպոսական ժողովը, որը վկայում է նրա թուլության և ոչ ժողովրդականության» մասին: Ինչպիսի ծաղրածուներ։

Անգամ նորածնին է ակնհայտ, որ գրավված պետությունում, որտեղ հարգված եպիսկոպոսները բանտարկված են կեղծ մեղադրանքներով, նման միջոցառումների անցկացումը չափազանց վտանգավոր է: Անխոհեմ է վտանգի ենթարկել այն կողմնակիցներին և պետական գործիչներին, ովքեր, ամենայն հավանականությամբ, կձերբակալվեն կամ կարտաքսվեն երկրից: Եվ Կաթողիկոսն այսօրվա համար միակ ճիշտ որոշումն է կայացրել, այն է՝ չեղարկել է ժողովը։

Իսկ հիմա Պատարագից առաջ օրհներգի մասին: Իրականում Փաշինյանն իր խելագարության մեջ կրկնում է ուրիշներին: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ուկրաինական Վիննիցայի մարզի Լադիժինի տաճարում, որը գրավվել էր բենդերականների կողմից, քահանան դաժանորեն ծեծի էր ենթարկվել. նա անցկացրել էր «պատարագ», որի ընթացքում հնչել էր Ուկրաինայի օրհներգը: Այդ «պատարագին» ոչ ոք ներկա չէր, բացառությամբ հոգևորականների և ինչ-որ անհայտ մարդկանց, որոնք կանգնած էին խորանի մոտ։ Այսպիսով, սա է այն ճակատագիրը, որը իջևանցի կրոնափոխը պատրաստում է ՀԱԵ-ի համար։ Միայն մեկ բան կա ասելու. մարդիկ, շարունակեք լռել։ Եվ չզարմանաք, եթե շուտով հազարամյա հայկական եկեղեցիները լցվեն աղմկոտ դիսկոտեկներով և անցկացվեն ՔՊ կուսակցության համաժողովներ՝ Աննա Հակոբյանի երկրպագուների մասնակցությամբ։ Իսկ դրանից հետո կգան նրանց թուրք «ընկերները» ֆեսերով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատար