Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր Կամենդատյան Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի Սարգսյան Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ» Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ» «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»


Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս մեգածրագրերի մաս կազմելու համար անհրաժեշտ է նպաստավոր աշխարհագրական դիրք, ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջների բավարարում, ծրագրերի հիմնական շահառուների հետ բարեկամական ու վստահելի հարաբերություններ։ Այս ծրագրերի մաս դառնալը կարող է տնտեսական, քաղաքական, անվտանգային հնարավորություններ տալ երկրին։

Տարաբնույթ ռիսկերից խուսափելու համար նման մեգածրագրերն իրականացվում են միմյանց փոխարինող, տարբեր երկրներով անցնող կապուղիների տարբերակներով։ Ժամանակի ընթացքում, կախված հանգամանքներից, այդ տարբերակների միջև նախապատվությունները կարող են փոխվել։

Այս մեգածրագրերին միանալու մեր հնարավորությունը մեծացնելու համար անհրաժեշտ է.

1. Կառուցել Մեղրաձորի ավտոմոբիլային թունելն ու Վանաձոր-Մեղրաձորի թունելՀրազդան ավտոմայրուղին:

Մեղրաձորի ավտոմոբիլային թունելի կառուցման համար օգտագործվելու է Մեղրաձորի երկաթուղային թունելի կառուցման ընթացքում քանդված ապարների հեռացման համար կառուցած թունելը։ Այս թունելի ճակատային մակերեսը կազմում է կառուցվելիք ավտոմոբիլային թունելի ճակատային մակերեսի շուրջ 60 %-ը, երկարությունը՝ շուրջ 90 %-ը։

Փորձագիտական տվյալներ

Մեղրաձորի ավտոմոբիլային թունել՝ երկարություն-9կմ, կառուցման նախահաշիվ- 50 մլն դոլար։

Վանաձոր-Մեղրաձորի թունել-Հրազդան ավտոմայրուղի՝ 23+15 կմ, կառուցման նախահաշիվ 15 մլն դոլար։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 65 մլն դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Երևան-Վանաձոր նոր ճանապարհը շրջանցելու է Սևանի ու Ապարանի ոլորանները։

- Նոր ճանապարհը կարճ է 33 կմ-ով՝ Սևանով, և 17 կմ-ով՝ Ապարանով անցնող ճանապարհներից։

- Նոր ճանապարհի ամենաբարձր կետը ցածր է 120 մ-ով՝ Սևանով, և 260 մ-ով՝ Ապարանով անցնող ճանապարհների ամենաբարձր կետերից։

- Հայաստանը լավացնում է իր հնարավորությունները Հյուսիս-Հարավ մեգածրագրի ավտոմոբիլային բաղադրիչի առումով։

2. Կառուցել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղին:

Փորձագիտական տվյալներ

Երկաթուղու երկարությունը՝ 41կմ, այդ թվում՝ մեկ թունել։

Ծրագրի արժեքը՝ 250 մլն դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Շուրջ 80 կմ-ով կարճանում է Այրումից Երևան երկաթուղային ճանապարհը։

- Շուրջ 100 կմ-ով կարճանում է Հայաստանի արևել յան Կայան կայարանի ու արևմտյան Ախուրիկ կայարանների միջև երկաթուղային ճանապարհը։

- Հայաստանը լավացնում է իր հնարավորությունները Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի- Մեկ ճանապարհ մեգածրագրերի երկաթուղային բաղադրիչների առումով։

3. Սողանքի ռիսկից զերծ տարածքում կառուցել Հրազդան-Կայան երկաթուղու Հաղարծին գյուղի հատվածը, նորոգել Հրազդան-Կայան երկաթուղու վնասված հատվածները:

Փորձագիտական տվյալներ

Կառուցվող հատվածի երկարությունը՝ շուրջ 4 կմ, շինարարության արժեքը՝ շուրջ 17 մլն դոլար։

Հրազդան-Կայան երկաթուղու երկարությունը՝ շուրջ 80 կմ, վնասված հատվածների նորոգման արժեքը՝ շուրջ 20 մլն դոլար։

Ծրագրի արժեքը՝ շուրջ 37 մլն դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Կայան կայարանը երկաթուղային կապով կապվում է Հայաստանի երկաթուղիներին։

- Հայաստանը տնտեսապես մրցունակ հայտ է ներկայացնում Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրի Միջին միջանցքի երկաթուղային բաղադրիչին միանալու համար։

4. Կառուցել Գագարին-Ագարակ երկաթուղին:

Փորձագիտական տվյալներ

Երկաթուղու երկարությունը՝ 305 կմ, որից 19,6 կմ-ը՝ 84 կամուրջ, և 102,3 կմ-ը՝ 60 թունել։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 3,5 մլրդ դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Հայաստանի երկաթուղիները հասնում են Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր։

- Հայաստանը էապես լավացնում է իր հնարավորությունները Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ գոտի

-Մեկ ճանապարհ մեգածրագրերի երկաթուղային բաղադրիչների առումով։

Այս չորս ծրագրերի իրականացման գումարային արժեքը շուրջ 3.852 մլրդ դոլար է:

Այս աշխատանքներն իրականացնելուց հետո մենք կունենանք ներպետական հետևյալ ժամանակակից կոմունիկացիաները.

1. Ավտոմոբիլային. Բավրայից ու Բագրատաշենից դեպի Ագարակ։

2. Երկաթուղային. Կայան կայարանից Վանաձորով դեպի Ախուրիկ կայարան։

3. Երկաթուղային. իրար հետ կապված Ախուրիկ, Այրում, Կայան և Ագարակ կայարաններ։

4. Երկաթուղային-ավտոմոբիլային. երկաթուղային՝ Այրում, Ախուրիկ և Կայան կայարաններից մինչև Երասխ կայարան, այնուհետև ավտոմայրուղով դեպի Ագարակ։

Հայաստանը կարող է առաջարկել նշված մեգածրագրերին հետևյալ երթուղիները.

Հյուսիս-Հարավ՝ մինչև աբխազական երկաթուղու գործարկումը Ռուսաստանից Սև ծովով կամ ավտոմայրուղով Վրաստան, այնուհետև Հայաստան։ Հայաստանով ավտոմայրուղով կամ երկաթուղով, կամ երկաթուղով, ապա՝ ավտոմայրուղով դեպի Իրան, այնուհետև Հնդկաստան։

Հնդկաստան (նաև Պարսից ծոցի երկրներ) - Եվրոպա՝ Հնդկաստան (Պարսից ծոցի երկրներ) -Իրան-Հայաստան։ Հայաստանով ավտոմայրուղով կամ երկաթուղով, կամ ավտոմայրուղով, ապա՝ երկաթուղով դեպի Վրաստան այնուհետև-Սև ծով-Եվրոպա։

Մեկ գոտի - Մեկ ճանապարհ (միջին միջանցք)՝ Չինաստան-միջինասիական պետություններ-Կասպից ծով-Ադրբեջան-այնուհետև Հայաստանով կամ Վրաստանով Թուրքիա ու Եվրոպա։ Ընդ որում, Վրաստանից Եվրոպա կարելի է հասնել նաև Սև ծովով։

Միջին միջանցքի խնդիրներից է Կասպից ծովի տարեկան շուրջ 20 սմ ծանծաղելը, ինչը բարդացնում ու թանկացնում է ծովով գնացքների տեղափոխումը։ Կասպից ծովում գնացքները կառամատույցից լաստանավ ու հակառակ տեղափոխվում են վագոն առ վագոն՝ հատուկ վերելակներով, արդյունքում Ղազախստանից Ադրբեջան գնացքը հասնում է 1,5-ից 2 օրում։

Բաքու-Ղազախ-Իջևան-Ֆիոլետովո-Վանաձոր-Գյումրի-Կարս երթուղին շուրջ 200 կմ-ով կարճ է Բաքուն Թբիլիսիով կամ Մեղրիով Կարսին կապող երթուղիներից։ Հետևապես, Մեղրիով անցնող երկաթուղու կառուցման փոխարեն Իջևանով անցնող երկաթուղու վերագործարկումը կբխեր ոչ միայն Հայաստանի, այլև Մեկ գոտի - Մեկ ճանապարհ մեգածրագրի շահերից։ Սակայն այժմ կառուցվում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող Մեղրիով անցնող երկաթուղին։

Այսօր մեգածրագրի միջին միջանցքի բոլոր երթուղիներն անցնում են Ադրբեջանով, այնուհետև Վրաստանով, ինչն այդ երկրներին տալիս է արտոնյալ կարգավիճակ ու ռիսկ է մեգածրագրի համար։ Վրաստանը կկորցնի արտոնյալ կարգավիճակը Հայաստանով Ադրբեջան-Թուրքիա կապուղիների գործարկմամբ: Հարավային միջանցքի գործարկմամբ Ադրբեջանը չի ունենա արտոնյալ կարգավիճակ մեգածրագրի համար, սակայն կպահպանի արտոնյալ կարգավիճակը միջին միջանցքի համար։

• Մեկ գոտի - Մեկ ճանապարհ (հարավային միջանցք)՝ Չինաստան-միջինասիական պետություններ-Իրան, այնուհետև կամ Թուրքիա-Եվրոպա կամ Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա։

Այս տարվա սկզբից գործում է մեգածրագրի հարավային միջանցքի կարևոր հատվածը՝ Չինաստան-Ղրղզստան-ՈւզբեկստանԹուրքմենստան-Իրան երթուղին։ Այժմ մշակվում են Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղին գործարկելու հարցերը։

Հեշտ է նկատել, որ Իրան-ՀայաստանՎրաստան-Սև ծով-Եվրոպա երթուղու բացառման դեպքում Հարավային միջանցքի բոլոր երթուղիները կանցնեն Թուրքիայով, ինչպես Միջին միջանցքի բոլոր երթուղիներն անցնում են Ադրբեջանով։ Այս իրավիճակը ռիսկային է Մեկ գոտի - Մեկ ճանապարհ մեգածրագրի համար, քանի որ ակնհայտ են բազմաթիվ ոլորտներում Թուրքիայի ու Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները։ Հետևաբար, ոչ միայն Հարավային միջանցքի, այլև Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրի ռիսկերի նվազեցման առումով մեծ կարևորություն ունի Իրան-ՀայաստանՎրաստան-Սև ծով-Եվրոպա երթուղին։ Ակնհայտ է, որ այս երթուղու իրականացումն ունի ինչպես շատ կողմնակիցներ, այնպես էլ շատ հակառակորդներ։

Հայաստանը Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը։

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ` ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրազդանում ուժեղ փոփոխություններ են․ Նարեկ ԿարապետյանԱփսոս, որ Էստևաոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ նա անհավանական տաղանդ ունի․ Ժունիոր«Այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել». Սամվել Կարապետյանը՝ զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի մասին (տեսանյութ) Վեց հատ ինչու․ Մենուա Սողոմոնյան Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետԵթե Փաշինյանը կարծում է, թե Հայաստանը կհարստանա, թող ապահովի. Լավրով «Լուսավոր Հայաստանը» Վանաձորում քարոզարշավ է իրականացնում8 մլդ դոլար ինչի՞ վրա ես ծախսել․ Արշակ Կարապետյան Քենիայի աղջիկների դպրոցում բռնկվшծ hրդեհի hետևանքով առնվազն 16 աշակերտուհի է զnhվելԱյ տղա, գազատարն էլ քարտեզ չի, որ թղթից կտրես, կպցնես դոշիդ․ Արշակ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը ԿենտրոնումԳիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ կանանց դեմքերն ավելի գրավիչ համարում, քան տղամարդկանցըԼՀԿ քարոզարշավը Ապարան քաղաքում Հանրապետության տոնինԱլիևն ասում է՝ Փաշինյանը կատարում է ԵԱՏՄ-ում և այլ միավորումներում ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները միջազգային համագործակցության մեջ կառուցողական փոխգործակցության օրինակ են ծառայում. ՊուտինՄայիսի 28-ի, թուրք-թաթարների, Արամ Մանուկյանի և 300 հազար ադրբեջանցի «տուրիստների» մասին․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը ՀրազդանումԲիանկա Սենսորին հազիվ էր տեղավորվել փոքրիկ տոպի մեջ, որն ընտրել էր Քանյե Ուեսթի հետ ժամադրության համարՈւժեղ Հայաստան դաշինքը Հրազդանում է ՌԴ Պետդումայում առաջարկել են փուլային կարգով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (տեսանյութ) ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցով բանակցությունների սկզբում պահանջել ՌԴ ԶՈւ-ի սահմանափակnւմներ. ԿալասՆարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՍարդարապատումԵս կուզենայի այսօր տեսնեի ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ․ Լևոն Սարգիզով Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է․ Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը hարվածել է իրանական ԱԹՍ-ների արձակման կայանին. Axios Այս ժողովուրդը չի կարող համակերպվել պարտության հետ. Տիգրան ԱբրահամյանՀունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների ժողովուրդ ջան հանուն իրական հաղթանակների ու փոփոխությունների. Արամ Վարդևանյան300 հազար ադրբեջանցիները մեկ օրում չեն գալու․ դա երկարաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդիր է․ Կարպիս Փաշոյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԱրամ Վարդևանյանը՝ առողջության, Քոչարյանի թիմից Կարապետյանի թիմ անցնելու մասինՄեր հավատքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ամուր մնա և փոխանցվի մեր ապագա սերունդներին. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» ուժեղ քայլերթը Բյուրեղավանի փողոցներումՄայիսի 28-ը մեր հաղթանակի օրն է. Հրայր ԿամենդատյանՀանրապետության օրվա ուղերձով Սամվել Կարապետյանը խոսեց պետության մասին Շնորհավոր Հայաստանիս 108-ամյա Հանրապետության տարեդարձը. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանը» նախընտրական հանդիպումները շարունակում է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքումՀնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը, նրա հետ միասին` «ՀայաՔվե» միավորման անդամները, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում ենՀատուկ ուղերձ` Հանրապետության օրվա կապակցությամբ. Ուժեղ Հայաստան Բյուրեղավանի Ուժեղ ընդունելության համար Շնորհակալ ենք. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեի» վարչության անդամ Ռոզեթ Օստակարայանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի` Սարդարապատ այցի ժամանակ կատարում է համանուն երգըԳյուղմթերքի արգելքի իրական պատճառները Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ․ Տոնոյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին Շնորհավորում եմ ՀՀ Զինված Ուժերին տոնական զորահանդեսի կապակցությամբ. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ Ապարանում Թրամփը բացահայտ միջամտում է ՀՀ ներքին գործերին Մենք կվերականգնենք մեր արժանապատվությունըՆիկոլի նախընտրական սելֆիի նոր տարբերակը. Աննա Մկրտչյան «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Բյուրեղավանում