Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերը
ՍպորտԱրման Ծառուկյանը հայտարարել է UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կայանալիք մենամարտին մասնակցելու իր պատրաստակամության մասին։
«Ես կլինեմ ոչ պաշտոնական պահեստային մարտիկ Փիմբլեթի և Գեյջիի մենամարտի համար։ Եթե նրանցից որևէ մեկը վնասվածք ստանա, ես պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 օր առաջ։ Ես քաշս կպահեմ, թեև այն չեմ գցի։ Եթե ես պետք լինեմ նրանց, ես այնտեղ կլինեմ։
Ահա թե ինչու ես պետք է մնամ լավ մարզավիճակում, մարզվեմ և սպարինգներ անեմ։ Ես պետք է փորձեմ խուսափել վնասվածքներից առաջիկա մենամարտերում, բայց միևնույն ժամանակ տամ իմ 100 տոկոսը, որպեսզի չհիասթափեցնեմ այն մարդկանց, որոնք գալու են տպավորիչ մենամարտեր դիտելու։
Նոր տարին կդիմավորեմ Հայաստանում, իսկ դրանից անմիջապես հետո կմեկնեմ Լոս Անջելես։ Մեզ դժվար ճանապարհ է սպասվում», - ասաց Ծառուկյանը ACB JJ մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ հունվարի 25-ին։