Ժամանակավորապես կդադարեցվի երրորդ երկրներից սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը Հայաստան. «Փաստ»
Տնտեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշումը։
Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը և խթանելու տեղում սև ու գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրությունը՝ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը, ինչպես նաև սահմանափակել է սև մետաղից պատրաստված պարզ և ցածր ավելացված արժեք ունեցող որոշ ապրանքների արտահանումը։
Դրա հետ մեկտեղ, 2025 թվականին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվեց լրացում (հոդված 19.6, մաս 15), որի համաձայն «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 7214 և 7215 ապրանքային խմբերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար սահմանվեց պետական տուրք բազային տուրքի 29-ապատիկի չափով։
Այժմ առաջարկվում է ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել երրորդ երկրներից սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը, ինչը կնվազեցնի տեղական ձուլվածքներ և ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում