Bloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ
Տնտեսություն2026 թվականին արևային էներգետիկայի համաշխարհային շուկան վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ կբախվի նոր հզորությունների ներդրման տեմպերի նվազմանը։ BloombergNEF (BNEF) վերլուծական ստորաբաժանման կանխատեսմամբ՝ կարգավորող քաղաքականության փոփոխությունները և հիմնական շուկաների հագեցվածությունը կհանգեցնեն արևային էլեկտրակայանների պահանջարկի անկման: Վերլուծաբանների հաշվարկներով՝ 2026-ին աշխարհում կշահագործվի մոտ 649 ԳՎտ արևային հզորություն, ինչը քիչ է 2025-ի սպասվող 655 ԳՎտ-ից։ Մինչդեռ վերջին երեք տարիներին աճը եղել է կտրուկ․ 2022-ին ներդրվել է 252 ԳՎտ, 2023-ին՝ 444 ԳՎտ, 2024-ին՝ 592 ԳՎտ։ Սակայն արդեն ընթացիկ տարում աճը դարձել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենաթույլը, իսկ 2026-ին կանխատեսվող նվազումը կլինի առաջինը՝ 2000 թվականից ի վեր։
«Արևային էներգետիկան երկար տարիների արագ զարգացմանից հետո անցնում է աճի դանդաղման փուլ», — նշվում է BNEF-ի զեկույցում։ Անկման հիմնական պատճառները, ըստ փորձագետների, Չինաստանի և ԱՄՆ-ի քաղաքական փոփոխություններն են, որոնք զսպում են պահանջարկը։ Թեպետ Հնդկաստանը, Գերմանիան, Բրազիլիան, Պակիստանը, Թուրքիան և Իտալիան համարվում են ակտիվ շուկաներ, այլ երկրների աճը չի կարող փոխհատուցել Չինաստանում և ԱՄՆ-ում սպասվող անկումը։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ սա բացասական ազդակ է չինացի արտադրողների համար, որոնք արդեն բախվում են գերարտադրության վնասների հետ։ Չինաստանում շուկայական գնագոյացման ներդրումը 2025-ի առաջին կեսին բերել է տեղակայման կտրուկ աճի, որին հաջորդել է նկատելի դանդաղում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am