Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»


Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված uպանnւթյnւնը

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց  գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահաս Ռ․Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Այնուհետև, դեպքից որոշ ժամանակ անց Ռ․Գ․-ն ընկերոջ՝ Ա․Թ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել և նախապատրաստել են հաշվեհարդար տեսնել, այն է՝ սպանել Հ․Տ․-ին և Ս․Կ․-ին։

Մասնավորապես՝ նախաքննության շրջանակում հիմնավորվել է, որ Ռ․Գ․-ն զրուցելու պատրվակով պետք է հանդիպեր Հ․Տ․-ին և Ս․Կ․-ին, իսկ Ա․Թ․-ն սպասեր նախապես ընտրված թաքստոցում, որից հետո վերջինս պետք է դուրս գար թաքստոցից և Ռ․Գ․-ի հետ միասին նախապես վերցված հրազեններով սպանեին նրանց, ապա ընտրված երթուղով դիմեին փախուստի և թաքնվեին նախապես պլանավորած վայրում, սակայն հանցագործությունը կանխվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Բացի այդ, նախաքննության ընթացքում հիմնավորվել է նաև, որ Ռ․Գ․-ն սույն թվականի սեպտեմբերին, մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել անչափահաս Դ․Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Ռ․Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով (անչափահասի նկատմամբ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Ա․Թ․-ի նկատմամբ՝ 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ս․Կ․-ի, Հ․Տ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Ս․Կ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Հ․Տ․-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին