Յակուտիայում գետից ավտոմեքենա են դուրս բերել. զոհվածների թվում երեխա կա
TVՅակուտիայում փրկարարները գետից հանել են այս գիշեր խորտակված ավտոմեքենան։ Դրա մեջ հայտնաբերվել է երեխայի մարմին, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով տարածաշրջանի փրկարար ծառայությանը։
Ընդհանուր առմամբ զոհվել է երկու մարդ։ Եվս չորսը, այդ թվում՝ վարորդը, հոսպիտալացվել են։ Տարածաշրջանային Քննչական կոմիտեն ստուգումներ է իրականացնում։
Գերատեսչությունը հստակեցրել է, որ մեքենան սառույցի տակ է անցել Լենա գետի այն հատվածում, որը նախատեսված չէ որպես տրանսպորտային անցում օգտագործելու համար։
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Յակուտսկի Պրոմիշլեննի միկրոշրջանում։ Toyota մակնիշի ավտոմեքենայում եղել է ութ մարդ, այդ թվում՝ երեխա։ Նրանցից հինգին հաջողվել է դուրս գալ ինքնուրույն կերպով։