Եթե չինական օրացույցով գալիք տարին հրեղեն նժույգի է, ապա մերով պիտի վառված ՔՊ-ի տարի լինի. Աշոտյան
ԲլոգՆայեցի Արարատ Միրզոյանի երեկվա հարցազրույցը Պետրոսին. Ինչ խոսք, որպես ժամանակին ԱԺ խոսնակ նա ավելի համապատասխան էր իր ֆունկցիային։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ցուցադրական մեծամտություն, թերարժեքության բարդույթ եւ վատ քողարկված անվստահություն + լիքը ստեր/կտեր/պոնտեր։
Եթե կարճ՝ այդքանը։
Ավելի բովանդակային եւ կետ առ կետ կանդրադառնայի նույն տաղավարում, սակայն արդեն 7 տարի է, ինչ Պետրոսը չունի ինձ եթեր տրամադրելու նվազագույն խիզախությունը։
Այո, այո՝ «ժողբաստիոնի» Հ1-ը ի թիվս այլ խայտառակությունների ունի նաեւ սեւ ցուցակ:
Ուստի կամ այսօր-վաղը երեկոյան լայվով կանդրադառնամ, կամ կմնա տոներից հետո։
Եթե չինական օրացույցով գալիք տարին հրեղեն նժույգի է, ապա մերով պիտի վառված ՔՊ-ի տարի լինի»։