2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի․ Արտյոմ Վարդանյան
ԲլոգԿուզեի լցնեի ընկերներիս բաժակներն ու հատ-հատ ասեի շնորհակալություն 2025թվականին իմ կողքին լինելու ,համատեղ պայքարելու ,համատեղ հաղթանակների համար : Բաժակ բարձրացնեինք սահմանին կանգնած տղերքի համար , որ սահմանները մնան ամրակուռ:
Բաժակ բարձրացնեինք ու շնորհակալություն հայտնեինք երկիրը շենացնողներից ` գյուղացուց ,մանկավարժից, շինարարից ,բժշկից ,ոստիկանից ու երկրիս համար մտահոգներից:
Բաժակ բարձրացնեինք ու խմեինք կենացը մեր հայ կանանց ,որոնք նեցուկն են ու հենարանը հայ տղամարդու :
Բաժակները թարմացնենք ու թող հորդեն կենացները , հայ ազգը արժանի է լիարժեք ուրախության :
Ուրեմն եկեք 2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի :
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։