Պետական աշխատողներին հրահանգել են պարտադիր մասնակցել Փաշինյանի ուխտերթին
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին իշխանությունները վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձելու են բազմամարդությունն ապահովել։
NEWS.am–ի տեղեկություններով, իշխանությունները հրահանգել են պետական աշխատողներին տարբեր մարզերից եւ Երեւանից պարտադիր մասնակցել երթին։ ՔՊ–ն նաեւ ուժայիններին է պարտադրել քաղաքացիական հագուստով մասնակցել երթին՝ ցույց տալու համար, թե իբրշատ մարդ է աջակցում իրենց հակաեկեղեցական արշավին։
Նշենք, որ վաղը Փաշինյանը երթով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց գնալու է Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։