Ինչպե՞ս ես արթնանալու այն տանը, որի նվիրողին 7 ամիս պահում ես կալանքի տակ. «Մեր ձևով» շարժման անդամը՝ Փաշինյանին (տեսանյութ)
ՔաղաքականԻնչպե՞ս ես արթնանալու, հաց ուտելու, ֆիլմ նայելու ու երեխա դաստիարակելու այն տանը, որի նվիրողին իրավական ոչ մի սահման չճանաչող ձևով 7 ամիս պահում ես կալանքի տակ: Որպես հավասարակշիռ ու հոգեպես առողջ մարդ՝ հարմա՞ր է այդ տանն ապրելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հիշեցնեմ՝ 2018 թվականից առաջ էլ այս երկիրը կոչվում էր Հայաստան ու բոլոր հայերի հայրենիքն էր: Ամեն նվիրատվություն, որ հայորդիները արել են՝ արել են իրենց երկրի համար, որի արդյունքները դուք հիմա վայելում եք»,- նշել է նա: