Հաղթանակը թույլերին չի սպասում. Մհեր Ավետիսյան
ԲլոգՍիրելի՛ երիտասարդներ,
Կյանքում լինում են պահեր, երբ պարտավոր ես ճանապարհը անցնել մենակ։ Բարձրանալ՝ մենակ։
Հաղթել՝ մենակ։ Որովհետև ոչ ոք պարտավոր չէ քեզ փրկել։Սա է կյանքը։ Հաղթանակը թույլերին չի սպասում։
Մի սպասիր օգնության: Դարձիր այն մարդը, որին ինքդ քեզ համար կուզեիր ունենալ։
Ցավը քեզ չի կոտրի — հակառակը, այն քեզ կկառուցի: Մենակությունը պատիժ չէ։ Երբեմն այն նվեր է՝
քեզ ճանաչելու, ամրանալու ու աճելու համար։ Հաղթանակը քո մեջ է։ Կյանքը պայքար է։ Եվ դու ես քո կյանքի գլխավոր մարտիկը։ Գնա մենակ։
Հաղթանակին բոլորը կմիանան։