Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»


Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի 233 հեկտարով․ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել

Հասարակություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։

Արծվանիկի պոչամբարի ներկայիս մակերեսը մոտ 630 հեկտար է։ Ընդլայնման արդյունքում այն կընդլայնվի 233 հեկտարով և կկազմի 863 հեկտար։

Ըստ հաշվետվության՝ պոչամբարը գրեթե սպառել է իր նախագծային ծավալները: 01.01.2025 թվականի դրությամբ պոչամբարի լցվածությունը կազմում է մոտ 300 միլիոն խմ՝ 325 միլիոն խմ նախագծային ծավալի 92.3%-ը։ Պոչամբարի պատվարի նիշը կազմում է 936մ: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրողականությունը տարեկան կազմում է 22 միլիոն տոննա։ Այս ծավալի արտադրողականությամբ Արծվանիկի պոչամբարը կարող է ծառայել մինչև 2026 թվականի վերջը: Նոր հաշվետվությամբ նախատեսվում է պոչամբարի ծավալը հասցնել 538 միլիոն խմ՝ գոյություն ունեցող հարավային պատվարը բարձրացնելով մինչև 985մ նիշի: Ըստ ընկերության հաշվետվության՝ պատվարի բարձրացումը մինչև 985մ նիշ հնարավորություն կտա պոչամբարում կուտակել մինչև 238 միլիոն խմ պոչանք։ Պոչամբարի տարողունակությունը մինչև 985մ նիշ կբավարարի մոտ 17.4 տարի շահագործման համար։ Սա լիովին համընկնում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտի հետ՝ 2041 թվականի մայիսի 30-ը։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման հատակագիծ

Պոչամբարի ընդլայնման աշխատանքների ժամանակ կօգտագործվի քարագրունտային զանգված, որը, ըստ հաշվետվության, կապահովի պատվարի բարձր մեխանիկական կայունություն: Պոչամբարի տարածումը դեպի հյուսիս-արևելք կանխելու համար նախատեսվում է կառուցել երեք ափապաշտպան պատվար և հյուսիսային սահմանափակող պատվար։ Նշված է, որ հյուսիսային պատվարի կառուցումը թույլ կտա նվազեցնել հնարավոր արտահոսքի ռիսկը, վերահսկել հեղուկ պոչանքի տարածումը, նվազեցնել սեյսմիկ ազդեցությունների հետևանքները, ապահովել կայուն շահագործում։

Ըստ հաշվետվության՝ կբացառվի Արծվանիկ գետի ներհոսը պոչամբար: Այս նպատակով նախատեսված է իրականացնել Արծվանիկ գետի հունի տեղափոխում՝ կառուցելով մոտ 6 կմ երկարությամբ ջրահեռացման երկաթբետոնե ջրանցք և մոտ 0.5 կմ երկարությամբ ջրահեռացման թունել:

Արծվանիկի պոչամբարը շահագործման է հանձնվել 1977 թվականին: Պոչամբարը կառուցված է Արծվանիկ գետի ստորին հոսանքի կիրճում, Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Կապան քաղաքից մոտ 6 կմ, իսկ Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից՝ 34․5 կմ հեռավորության վրա:

Արծվանիկի պոչամբարի շուրջ գտնվում են Արծվանիկ, Աճանան, Չափնի, Բարգուշատ և

Սևաքար գյուղերը՝ 490-800մ սահմաններում հեռավորությունների վրա։

Փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ստանձնում է տարեկան 2․100․000․000 ՀՀ դրամ գումարի պարտավորություն կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հանրային տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության ոլորտներում՝ պահպանելով այդ թվում Արծվանիկ, Չապնի, Սևաքար, Ըրկենանց և Աճանան բնակավայրերի բնակիչներին դրամական աջակցության շարունակական տրամադրումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացությունը տվել է 15 փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով։ Ըստ առաջադրված պահանջների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պետք է ապահովի ազդակիր բնակավայրերում նախատեսված սոցիալական ծրագրերի իրականացումը, պոչամբարի անվտանգ շահագործում, վերահսկում և մոնիթորինգ, բացառի կեղտաջրերի արտահոսքը և բացթողումն Աճանան գետ, բացառի Արծվանիկ գետի ջրերի ներհոսը պոչամբար, ապահովի պոչամբարի պարզվածքի նախնական մաքրում։

Խախտվելու ենթակա պոչամբարի ընդլայնման տակ նախատեսված տարածքը կկազմի 233 հեկտար, լրացուցիչ 12.17 հեկտար խախտվելու է հյուսիսային պատնեշի, ափապաշտպան 3 պատնեշների կառուցման և հարավային պատնեշի ամրաբեռնման ժամանակ:

Փորձաքննության գործընթացում պարզվել է, որ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման տարածքից շուրջ 15 հեկտար մակերեսով հատվածը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող պետական սեփականության անտառային հողեր են, ինչի համար առաջարկվել է փոխհատուցման միջոցառում։ Ըստ փորձաքննական պահանջի՝ ընկերությունը պետք է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքի վնասի փոխհատուցման պայմանագիր՝ տարածքի առնվազն եռապատիկի չափով կատարելով անտառապատման աշխատանքներ։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման աշխատանքների արդյունքում նախատեսվում է հողային ռեսուրսների խախտում, Արծվանիկ գետի հեռացման և պոչամբարի ընդլայնման նպատակով: Արծվանիկ գետի հեռացման հողերը հիմնականում հաշվառված են որպես համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի, իսկ Արծվանիկ պոչամբարի ընդլայնվող հատվածի հողերը դասվում են արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի։ Արմաբեռնման և այլ ենթակառուցվածքների համար նախատեսված հողերը ներառում են հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողեր, առկա են նաև արդյունաբերական և անտառային՝ թփուտներ նշանակության հողեր։

Արծվանիկի պոչամբարի շահագործման ավարտից հետո ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը գնահատվել է 19 միլիարդ դրամ։

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին