Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլ նաև ազգային ինքնության, մշակութային հիշողության և բարոյական արժեքների պահպանման հիմնական սյունը։ Սակայն վերջին ժամանակներում այն կանգնած է անվիճելի մարտահրավերի առջև։ Եկեղեցու դեմ պայքարը չի սահմանափակվում միայն հրապարակային կամ քաղաքական ճնշումներով. այն արտահայտվում է նաև լեզվի, ավանդույթների, բարոյական չափանիշների և հոգևոր ազդեցության վրա՝ դիտարկելով Եկեղեցին որպես «խանգարող հանգույց» ժամանակակից սոցիալ-քաղաքական գործընթացներում։

Այս խնդիրն ունի երկու ուղղվածություն: Առաջին՝ նյութական և քաղաքական. որոշ շրջանակներ փորձում են վերահսկել կամ ուղղորդել Եկեղեցու գործունեությունը՝ սահմանափակելով նրա պատմական դերակատարությունը, ֆինանսական հոսքերը և կառավարչական կառուցվածքը։ Երկրորդ՝ հոգեբանական և մշակութային. Եկեղեցին, որպես սրբության և բարոյական արդարության խորհրդանշական տարածք, հաճախ ընկալվում է որպես այն արժեքը, որը պետք է «վերափոխվի», «հարմարվի» կամ «քանդվի»՝ ըստ զանգվածային տրամաբանության։

Այս համատեքստում կարևոր են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի խորհրդանշական պատկերները։ Չարենցը չի արձանագրում կոնկրետ հեղափոխություն կամ քաղաքական ճնշում, այլ դիտարկում է խորքային հոգեբանական երևույթ՝ այն պահը, երբ մարդը դադարում է իրեն զգալ պատասխանատու անհատ և դառնում է պատմության հոսքի մասնիկ։ Այդ պահին լռում է անձնական խիղճը, և զանգվածային համոզմունքը սկսում է խոսել բարձրաձայն, պահանջկոտ և անհանդուրժող։

Չարենցի ամբոխը պարզապես մարդկանց բազմություն չէ. այն շարժվում է, հոսում է շքերթի նման. «Հոծ խմբերով հազարանուն, Արեգակի հրով վառված…»: Այս հոսքի մեջ ոչ ոք չի հարցնում՝ ինչու են գնում. բավական է միայն, որ բոլորը գնում են: Այդ ընդհանուր ընթացքի մեջ ծնվում է ամենավտանգավոր վստահությունը՝ եթե մենք շատ ենք, ուրեմն չենք կարող սխալվել։ Պոեմում արևը հանդես է գալիս որպես վերջնական խոստում. այն հեռու է, բայց մշտապես տեսանելի: Լուռ է, բայց անվիճարկելի: Արևը ճշմարտության պատրանքն է, որի մասին չեն վիճում, որովհետև այն արդեն ընդունված է որպես բացարձակ նպատակ: Սակայն դեպի այդ արևը տանող ճանապարհին կանգնած են կայարանը և քաղաքը՝ ոչ միայն նյութական կառուցվածքներ, այլ հիշողության կուտակումներ, անցյալ, փորձ, ավանդույթ, սահմաններ, և հենց այդ պատճառով դրանք պետք է հաղթահարվեն։

Կայարանը արդեն գրավված է, քաղաքը դեռ դիմադրում է, այն չի աղմկում, չի համոզում, չի պաշտպանում ինքն իրեն հայտարարություններով, այն պարզապես կանգնած է, իսկ ամբոխը չի սիրում կանգ առնել. կանգ առնելը մտածելու հրավեր է։

Այսօր նույն տրամաբանությունը գործում է այլ կերպ. մենք չենք տեսնում բախվող բանակներ կամ գրավվող կայարաններ, բայց տեսնում ենք, թե ինչպես «հին քաղաք» համարվող արժեքները՝ ավանդույթները, բարոյական չափանիշները, Եկեղեցու խորհրդանշական դերակատարությունը, հերթով դրվում են հարցականի տակ: Հայ առաքելական եկեղեցին վաղուց դադարել է լինել միայն կրոնական կառույց. այն դարձել է տարածք, որտեղ կուտակված են լեզուն, հիշողությունը, բարոյական չափանիշները և ազգային ինքնությունը. և հենց դրա համար այն ընկալվում է որպես խանգարող հանգույց ճանապարհին:

Լեզուն փոխվել է, շարժումը՝ ոչ. այժմ խոսվում է ոչ թե հարձակման, այլ կարգավորման մասին. ոչ թե վերացնել, այլ վերափոխել, վերահսկել, ենթարկել ընդհանուր ընթացքին. բայց կրկնվում է Չարենցի լուռ նախազգուշացումը. երբ ինչ-որ բան սկսում են «կարգավորել» ոչ այն պատճառով, որ այն վնասում է, այլ որովհետև այն չի ենթարկվում զանգվածային տրամաբանությանը, գործընթացը դադարում է լինել կառուցողական և վերածվում է խորհրդանշական գրավման:

Չարենցի ամբոխները առաջ են գնում կրակով ու հմայքով. այդ կրակը ոչ միայն լույս է տալիս, այլև այրում: Պոեմում չկա որևէ ակնարկ, թե արևին հասնելուց հետո ինչ է լինելու. երբ նպատակը ներկայացվում է որպես բացարձակ, իսկ ճանապարհին ամեն ինչ՝ հարաբերական, վերջաբանը երբեք լուսավոր չի լինում:

Այս հարցը այսօր հազվադեպ է հնչում՝ ի՞նչ է լինելու հետո. եթե Եկեղեցին կորցնի իր ինքնուրույն բարոյական ձայնը, ո՞վ է սահմանելու սրբության չափանիշը, և ո՞ր պահից են մարդիկ շեղվում ճշմարիտ ճանապարհից: Եթե ամեն բան դառնա վերահսկելի և հարաբերական, ո՞ր պահից է սկսվում անանցանելիին հասնելը. ամբոխը չի սիրում այս հարցերը, որովհետև դրանք դանդաղեցնում են ընթացքը:

Ժամանակակից «խելագարված ամբոխները» այլևս դրոշներ չեն բարձրացնում և մարտական երգեր չեն երգում, նրանք գործում են տեղեկատվական հոսքերով, հեգնանքով, թվային հավասարեցումներով, բայց հոգեբանական մեխանիզմը նույնն է՝ նրանք նույնպես համոզված են, որ արևը հենց իրենց առջև է, իսկ ճանապարհին կանգնած քաղաքը կա՛մ պետք է լռի, կա՛մ հարմարվի:

Պոեմի վերջին հատվածներում գիշերը առանձնահատուկ դեր ունի. սա այն պահն է, երբ ամբոխը վերջապես ազատվում է մտածելու պարտադրանքից, մթության մեջ անհատական դեմքերը լուծվում են, իսկ պատասխանատվությունը՝ անհետանում: «Պաղ ու անօգուտ սպասումի ժամը» թվում է ձանձրույթ, բայց իրականում այն ներքին դատարկությունն է՝ լցված սպասումով ոչ թե ճշմարտության, այլ գործողության:

Առավոտը մոտենում է ոչ որպես արթնացում, այլ որպես ազդանշան. քամին «զով» է, «մարմանդ», «բուրումնալից», բայց թարմությունը խաբուսիկ է, այն չի մաքրում միտքը, այլ հանգստացնում կասկածը, իսկ բնությունը ստեղծում է պատրանք, թե կատարվողը բնական է, արդար և անխուսափելի:

Քաղաքը երևում է խավարի մեջ՝ «մութ, անորոշ մի զանգված». սա ամբոխի հայացքն է: Քաղաքն այլևս չի ընկալվում որպես պատմություն կամ հիշողություն. այն պարզապես զանգված է, իսկ զանգվածը հեշտ է քանդել, որովհետև զանգվածը դեմք չունի:

Կարոտը, որ բռնկվում է ամբոխի սրտում, սուրբ չէ, դա կուտակված մաղձ է, որը կոչվում է երազանք. ամբոխը կարծում է, թե պատրաստվում է ապրել, բայց իրականում պատրաստվում է այրել: Ապագան նկարագրվում է միայն «պիտի»-ներով՝ պիտի առնեն, պիտի քանդեն, պիտի ավերեն. նույնիսկ մոխիրը բավարար չէ, այն էլ պիտի այրել, որպեսզի հինը չվերածնվի: Փյունիկը վտանգ է, որովհետև կյանքը չի ծնվում մաքուր զրոյից: Վերջապես՝ ամենահեգնական խոստումը՝ «դեպի դեռ չծնված արևները». հեռավոր, մշտապես հետաձգվող նպատակ, որտեղ ամբոխի շարժումը դառնում է ինքնանպատակ՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու, ճանապարհն ու ընթացքը խորտակում են նախկին արժեքները և հիշողությունը:

Պոեմում շարժումը տեսողական է: Ամբոխները դուրս են նետվում կայարանից ոչ թե որպես ազատագրվածներ, այլ որպես կրկես. քաղաքը երևում է «կրկեսի պես»՝ խայտաբղետ, քարե, հսկա: Պատմական լարվածությունը վերածվում է ներկայացման, որտեղ դերասանները վստահ են, որ կերտում են իրականություն, մինչդեռ հանդիսատես չկա. վերջնական պատկերը՝ «աչքերը հառած կարմիր արեգակին», սարկազմի գագաթնակետն է:

Չարենցի սարկազմը չի ծիծաղեցնում, այն սառեցնում է: Երբ ամբոխը հավատում է, որ գնում է դեպի արևը, ամեն ինչ, ինչ չի փայլում, հայտարարվում է այրման ենթակա, և հենց սա է ողբերգական ճշմարտությունը: Արևը միշտ մնում է հեռու, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում:

Այսօր վտանգի տակ միայն Հայ առաքելական եկեղեցին չէ՝ որպես ինստիտուտ: Վտանգի տակ է այն ներքին պաշտպանական շերտը, որը հնարավոր է դարձնում տարբերել սրբությունը սովորականից, արժեքը՝ պահի պահանջից, անանցանելին՝ հարաբերականից: Երբ այդ շերտը քայքայվում է, դատարկվում է ոչ միայն Եկեղեցին, այլև ընտանիքը, դպրոցը, պետությունը և մեր ազգային ինքնությունը:

Չարենցի ամբոխներն առաջ էին գնում՝ աչքերը հառած դեպի արևը, կրակով և հմայքով վառված: Մեր օրերի ամբոխները նույնպես՝ թվերով, սոցցանցերով, բարոյական հավասարեցումներով, հավատում են, որ ճշմարտությունը հենց իրենց ձեռքում է, իսկ քաղաքը, ավանդույթը, հիշողությունն ընդամենն անցանկալի խոչընդոտներ են: Փողոցը կարող է այրվել, հին շենքերը՝ փշրվել, մարդիկ՝ կորցնել ուղին, և միայն մոխիրը կմնա: Արևը հեռու է, անպատասխանատու և անվերջ հետաձգվող: Ամբոխը գնում է դեպի այն՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու ցանկությամբ:

Սա է ժամանակակից ողբերգության լուռ պատկերը: Երբ արևը միշտ հեռու է, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում, միակ անվտանգ ճանապարհը կանգ առնելն է, մտորելն ու սրբության զգացումը պահպանելը, որպեսզի նոր լույսը, նոր արևը, ոչ թե այրող, այլ ոգեշնչող լույս դառնա: Կրակի և մոխրի խորհրդանշականությունը հստակորեն ընդգծում է ոչ միայն նյութական ավերումը, այլ նաև բարոյական, մշակութային և հոգևոր ավերում՝ կանխելով անցյալի փորձի վերածնունդը ապագայի կառուցող ուժի մեջ: Զանգվածային շարժումները հաճախ չեն ձգտում կառուցել, այլ ոչնչացնել՝ հետաձգելով իրական ճշմարտությունն ու բարոյական լույսը հաջորդ սերունդների համար:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին