Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան


«Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթուղթը շատ փորձագետների շրջանում ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի պարագայում այս փաստաթուղթը ո՛չ հարց է առաջացրել, ո՛չ էլ պատասխան տվել։

«Ամեն ինչ հասկանալի է, այն սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որոնց շրջանակի մեջ ամերիկյան կողմը ստանձնել է իր վերահսկողության փաթեթը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այստեղ ճանապարհի խնդիրը չէ։ 2020 թվականի վերջից, 2021 թվականից ամեն անգամ ասել եմ՝ ճանապարհն ունի միջազգային կոնսենսուս, այն է, որ դա պետք է բացվի, ճանապարհ պետք է լինի։ Ամբողջ «կռիվը» միշտ ընթացել է վերահսկողության համար։ Ռուսական կողմը, իրանական կողմը, թուրքական կողմը, եվրոպացիները, ամերիկացիները, բոլորը փորձում էին վերահսկողության խնդիրն իրենց վերցնել։ «Կռիվը» ոչ թե ճանապարհ լինել-չլինելու մասին էր, այլ վերահսկողության։ Դրա մասին բազմիցս ասել եմ, այլ խնդիր է՝ մարդիկ լսե՞լ են, թե՞ չեն լսել։ Հիմա այս ամենի մեջ ամերիկյան կողմն ունի իր բաժինը։ Ռուսական կողմը հիշեցնում է, որ կա Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ իր վերահսկողության խնդիրն է առաջ քաշված։ Իրանն իր վերահսկողության հանգամանքով միշտ ասում է՝ չի լինելու միջանցք, իսկ թուրք-ադրբեջանական կողմն էլ իր ասելիքն է ասում։ Ինձ համար այդքան մեծ կարևորության հարց չէ, թե բուն բովանդակային իմաստով ինչ է ձևակերպված այս փաստաթղթերում, որքան այն, թե ով է ստանձնել վերահսկողությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ նույն փաստաթղթում նշված է, որ իրավական հետևանքներ այն իրենից չի ներկայացնում։ «Չկա վերահսկողության գաղափարի վերաբերյալ կոնկրետություն, բայց Ամերիկան իր «թաթը» դրել է այն իմաստով, որ, օրինակ՝ ձեզ 26 տոկոս կտամ, կարող է՝ վաղն էլ 20 տոկոս տամ, և այդպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը։ Որպես օրինակ բերում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Գրենլանդիայի մասով, որը փոփոխվել է որոշակի ժամանակաշրջանի տիրույթում։ «Որ վայրկյանին պետք լինի, նա իր գաղափարային գիծը փոխելու է, այլ հարց է, որ ունի նույն ձևի ստորագրված թուղթ, ինչպես ռուսական կողմը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Ռուսաստանի ստորագրությունն է, այստեղ կա փաստաթուղթ, որի վրա ամերիկյան ստորագրությունը կա։ Հիմա ճանապարհի վերահսկողության «կռիվն» է, թե դրանցից հետո իրականության մեջ ինչ է լինելու, մենք ավելի շատ տուժելու ենք, թե կարողանալու ենք, այնուամենայնիվ, օգուտ քաղել, կախված է մեր վարած քաղաքականությունից։ Այսօրվա դրությամբ, մեր գործողների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք- ադրբեջանական շահերը։ Այնպես որ, նույնիսկ վստահ չեմ, որ հենց մեր թշնամիները թույլ են տալու, որ դա այդպես կյանքի կոչվի, ինչպիսին լինելու են Թրամփի ցանկությունները։ Աշխարհում ամեն օր մի բան է փոխվում։ Մեկ անգամ չէ, որ ինչ-որ բան ենք պայմանավորվել, մեկ էլ ասել են, օրինակ՝ Ամերիկան որոշել է Իրաքում պատերազմ սկսել, ինչ-որ ծրագրերի գումարներ այլևս չենք տա։ Եվրոպական ծրագրերի հետ կապված՝ նույն խնդիրը։ ՄԱԿ-ի բոլոր ծրագրերից ԱՄՆ-ն դուրս է եկել, «USAID»-ն է փակել։ Նկատի ունեմ, որ այս փոփոխվող իրականության մեջ ինքներս պետք է որոշենք՝ ինչ ենք անելու մեր ռեսուրսների վրա։ Իսկ ռեսուրսները ձևավորվում են, երբ կա ազգային միասնություն։ Երբ չկա ազգային միասնություն, օգտվելու են թշնամիները։ Նույն թուրքը մինչև հիմա ասում է՝ ոնց Ադրբեջանն ասի, այդպես ենք անելու, ադրբեջանական մոտեցումն ենք օժանդակում։ Իրենց մոտ այդ միասնությունը կամ մոտեցումը կա։ Մեզ մոտ չկա»,- հավելում է նա։

Հայաստանի իշխանությունների համար կարևոր էր, որ ճանապարհը միջանցք չկոչվի։ «Բայց ասում են, չէ՞, Միջին միջանցք։ Ամեն դեպքում, միջանցք բառը կա։ Փորձում են խուսափել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, բայց վերջում իրենք էլ են նույն բառը կրկնելու։ Որևէ մեկը չի վիճում, որ 30 տարվա ընթացքում, ավելին՝1988 թվականից էլ առաջ, Արցախյան թեմա կամ հարց գոյություն է ունեցել, և կան «Արցախ», «Արցախի հայություն» բառերը և այլն։ Այսօրվա իշխանությունները խուսափում են այդ բառերն արտաբերելուց, կամ ասում են՝ լավ, որ ասեցի Արցախ, ինչ-որ բան է փոխվելո՞ւ։ Կամ Հայաստանում գտնվող շատ բնակավայրերի պարագայում սկսում է օգտագործել դրանց անվանումների ադրբեջանական տարբերակները։ Չզարմանաք, որ վաղը Վարդենիսին «Բասարգեչար» է ասելու։ Դրա համար, երբ խոսում ենք, թե ինչպես է արձագանքել այսօր այս կամ այն հարցին, չի նշանակում, որ մեկ տարի հետո հենց նա չի ասելու «Զանգեզուրի միջանցք»»,- շեշտում է քաղաքագետը։

Ոչ պետականամետ որոշումների կայացումից հետո մարդկանց նաև մեկ կարևոր հարց է հուզում՝ հնարավո՞ր է իշխանության փոփոխության պարագայում ինչ-որ բան փոխել՝ հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։ «Օգոստոսի 8-ի փաստաթղթի մասին ասել էին, որ հռչակագիր է։ Ստացվում է, որ ոչ մի բան էլ չի ստորագրվել։ Այս փաստաթղթի մասով ասվում է, որ այն որևէ իրավական պարտավորություններ չի լուծելու, ինչը նշանակում է, որ դեռ բանակցությունների հազարավոր կետեր կան։ Հնարավորության պատուհանը միշտ կա։ Աշխարհում անհնարին բան չկա։ Միջազգային քանի պայմանագիր կա, որ այսօր չի աշխատում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունեցե՞լ է։ Այո։ Հիմա չկա, պետք լինի, վաղը նորից կձևավորեն։ Ամբողջ խնդիրը ոչ միայն այն է, թե այսօր ինչ ունենք, այլ, թե ինչ նպատակ ունենք, և արդյոք կկարողանանք քայլ առ քայլ, տարբեր ճանապարհներով հասնել դրա իրականացմանը: Եթե ունենաս ազգային միասնություն, հայրենիքն էլ կարելի է վերականգնել։ Հրեաները չեն ունեցել, հետո Իսրայել են ձևավորել։ Հազարավոր նման պատմություններ կան, թե ինչպես են ժամանակին մեծ կորուստներ ունեցել, բայց հետո վերականգնել ամեն ինչ, երբ եղել է ազգային նպատակ։ Երբ ինձ են հարցնում, արձագանքում եմ՝ չգիտեմ՝ իմ սերնդի մեջ կհասցնենք դա անել, թե ոչ, բայց եթե մեր սերունդների մեջ ազգային երազանքը միշտ վառ պահենք, քայլեր ձեռնարկենք և ընթանանք դեպի այդ նպատակը, վստահաբար, արդյունք կունենանք։ 1921 թվականին Արցախը ստիպողաբար պոկեցին, տվեցին Ադրբեջանին։ 70 տարի անց՝ ամեն 25 տարին հաշվենք մեկ սերունդ, այդ գաղափարը պահպանվեց, և 1991 թվականին մարդիկ զենքը ձեռքները վերցրեցին ու ազատագրեցին Արցախը։ Նույնն էլ հիմա է։ Երեխան հինգ տարեկանում հեռուստացույցով տեսնում է, որ ինչ-որ մեկը դառնում է օլիմպիական չեմպիոն։ Ձևավորում է երազանք, հետո՝ նպատակ։ Սկսում է մարզվել, ամեն ինչ անել, և ինչ-որ տարիքում հասնում է իր նպատակին։ Ցանկացած մարդու, բիզնեսի, գիտնականի համար միշտ առաջնային է երազանք ունենալը, նպատակ դնելը և քայլերի հաջորդականությամբ դրան հասնելը»,- նկատում է նա։

Նիկոլ Փաշինյանը փորձում է վերահսկողություն հաստատել երկրի ներսում, չեն դադարում հարձակումները Եկեղեցու վրա, չի նվազում քաղբանտարկյալների թիվը։ «2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ։ Երբ մարդիկ ինձ հարցնում էին՝ ի՞նչ է լինելու, ասել եմ՝ ռեպրեսիաներն են ուժեղացնելու, որովհետև իշխանությունը պահելու խնդիր են ունենալու և փորձելու են ազգայինը վերացնել։ Դա ասել եմ 2021 թվականի հուլիսին։ Հիմա այդ սխեման է գործում, ավելի է ուժեղանալու։ Ազգային թեմաները, միասնության տանող երևույթները, օջախները պետք է վերացնեն, ինչը նշանակում է, որ հավատքի գաղափարը պետք է վերացնեն, ուժեղացնեն ռեպրեսիաների գործիքակազմը, որովհետև նպատակը, միակ շահը իշխանությունը պահելն է։ Եթե շահերը փոխվեն ու դառնան, ասենք, ազգային, պետական, նման գործողություններ չեն անելու։ Ցանկացած մարդ մտածում է՝ եթե այսօր մի բան արեցի, ինչպես է դա ինձ վրա անդրադառնալու, ի՞նչ հետևանքներ է ունենալու։ Բայց երբ այսօր շահը միայն աթոռ պահելն է, այդ շահից ելնելով՝ ունենալու ենք այս պատկերը»,- եզրափակում է Թևան Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան Դումիկյան