Վաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
ԲլոգՆարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում։
Ի գիտություն հայաստանյան և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին, որը կկայանա 2026 թվականի հունվարի 20-ին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է ծրագրի ներկայացում, ինչպես նաև պանելային քննարկում և հարցուպատասխան՝ տնտեսագետների և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 20-ին, ժամը 11:00-ին «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» (հասցե՝ Հայաստան, 0015, Երևան, Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք) հյուրանոցի կոնֆերանս դահլիճում։
Միջոցառմանը կհաջորդի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ասուլիսը, որի ընթացքում նա կպատասխանի միայն տնտեսական հարցերին։ Ակնկալվում է տնտեսական ուղղվածության լրագրողների մասնակցությունը։ Հարգանքով՝ «Մեր ձևով» շարժում։