Պատմական շրջադարձ ԵՄ-ում. Քամու և արևի էներգիան առաջ են անցել հանածո վառելիքից
Տնտեսություն2025 թվականը դարձավ շրջադարձային Եվրոպական Միության համար. պատմության մեջ առաջին անգամ քամու և արևի կայանները միասին արտադրել են ավելի շատ էլեկտրաէներգիա, քան բոլոր տեսակի հանածո վառելիքները (ածուխ, գազ)։ Այս մասին նշված է Ember վերլուծական կենտրոնի տարեկան զեկույցում։ Տարվա արդյունքներով՝ քամին և արևն ապահովել են ԵՄ էլեկտրաէներգիայի 30 տոկոսը, մինչդեռ հանածո վառելիքի մասնաբաժինը նվազել է մինչև 29 տոկոս։
Ընդհանուր առմամբ, վերականգնվող աղբյուրները տվել են միության 27 երկրների էներգիայի 48 տոկոսը։ Այս թռիչքի հիմնական շարժիչը արևային էներգետիկան է, որն աճել է 20,1 տոկոսով՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ պահպանելով ավելի քան 20 տոկոս աճի տեմպը։ Արևն առաջին անգամ ապահովել է ԵՄ էներգիայի 13 տոկոսը՝ հետևում թողնելով ածխային և հիդրոէներգետիկան։ Իսպանիայում, Նիդերլանդներում և Հունաստանում արևային կայանները ծածկել են ներքին պահանջարկի ավելի քան 20 տոկոսը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am