Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր Կամենդատյան Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի Սարգսյան Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ» Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ» «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»


Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային արենայում տեղի ունեցող տեկտոնիկ տեղաշարժերը վկայում են այն մասին, որ մենք ականատեսն ենք հիմնարար փոփոխությունների, որոնք վերաձևավորում են միջազգային համակարգի ողջ կառուցվածքը և փոխարինում են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հաստատված կարգերը նոր, անորոշ և բազմաբևեռ իրականությամբ։ Այն, ինչ արդեն նշմարվում է տարվա մեկնարկին, ոչ այլ ինչ է, եթե ոչ ապագլոբալիզացիայի և առևտրային պատերազմների ինտենսիվացման գործընթաց, որն ընթանում է նոր աշխարհակարգի ձևավորմանը զուգահեռ։ Եվ այս երկու միտումները փոխկապակցված են այնպես, որ մեկի ընկալումն առանց մյուսի գրեթե անհնար է դառնում։

Գլոբալիզացիան, որը վերջին երեք տասնամյակի ընթացքում ներկայացվում էր որպես համաշխարհային մակարդակով նկատվող երևույթ, որը պետք է բերի բոլոր երկրների միավորում, տնտեսական բարգավաճում և մշակութային փոխանակություն, այժմ ենթարկվում է լուրջ վերագնահատման, և դա տեղի է ունենում միջազգային քաղաքականության և տնտեսության ամենակարևոր հարթակներում, որտեղ որոշումներ են ընդունվում, որոնք ազդում են միլիարդավոր մարդկանց կյանքի վրա։

Այս փոփոխությունների էպիկենտրոնում գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից վարվող քաղաքականությունը, որը ներկայացնում է հիմնարար շեղում այն ռազմավարությունից, որին հավատարիմ էր մնացել Վաշինգտոնը միաբևեռ աշխարհակարգի ձևավորումից սկսած։ Նախկին մոտեցումը հիմնված էր գլոբալ առաջնորդության և համաշխարհային պատասխանատվության վրա, երբ Ամերիկան իր պարտքն ու միաժամանակ իր ռազմավարական շահն էր համարում ապահովել անվտանգություն և կարգ ամբողջ աշխարհում, ստեղծել միջազգային ինստիտուտներ և պահպանել ազատ առևտրի համակարգը։ Սակայն այս մոտեցումը կրել է արմատական փոփոխություն, և այժմ Ամերիկայի նոր ռազմավարությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի մեկուսացման, ամերիկյան ներուժի ավելացման և առաջին հերթին Ամերիկյան աշխարհամասում, այսինքն՝ Արևմտյան կիսագնդում գերակայության հաստատման վրա։

Այս փոփոխությունը ոչ միայն պաշտոնյայի կողմից հնչող հռետորաբանության հարց է, այլ արտահայտվում է կոնկրետ քաղաքականության մեջ՝ պաշտպանական ծախսերի վերաբաշխում, առևտրային բանակցությունների նոր մոտեցում, դաշնակիցների նկատմամբ պահանջների ուժեղացում և ողջ միջազգային քաղաքականության վերաֆորմատավորում։ Եթե նախկինում ԱՄՆ-ն իր պատասխանատվության գոտի էր համարում ողջ մոլորակը և պատրաստ էր միջամտել ցանկացած տարածաշրջանում, որտեղ կարծում էր, որ միջազգային կարգին սպառնացող վտանգ կա, ապա այժմ այս իրավիճակը փոխվել է հիմնովին։ Ամերիկյան վարչակազմը բացահայտորեն հայտարարում է, որ տեղական դերակատարները պետք է ապահովեն իրենց սեփական անվտանգությունը, և Վաշինգտոնը չի պատրաստվում անսահմանափակ ռեսուրսներ ծախսել այլ երկրների պաշտպանության համար, եթե այդ երկրները ինքնուրույն չեն ներդնում բավարար միջոցներ իրենց պաշտպանության մեջ։

Այս մոտեցումը հատկապես ակնհայտորեն դրսևորվում է Եվրոպայի հետ հարաբերություններում, որտեղ տասնամյակներ շարունակ եվրոպական երկրները գտնվել են ամերիկյան անվտանգային հովանոցի ներքո, վայելել են ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության երաշխիքները և հնարավորություն են ունեցել ծախսել իրենց բյուջեների համեմատաբար փոքր տոկոսը պաշտպանության վրա, մինչդեռ Ամերիկան կրում էր պաշտպանական ծախսերի հիմնական բեռը։ Վաշինգտոնի նոր պահանջներով ՆԱՏՕ-ի երկրները պարտավոր են էականորեն ավելացնել իրենց ռազմական ծախսերը, հասցնել դրանք մինչև իրենց համախառն ներքին արդյունքի հինգ տոկոսին, ինչը նշանակում է տասնյակ միլիարդ դոլարների լրացուցիչ ծախսեր, որոնք կարող էին ուղղվել կրթության, առողջապահության կամ ենթակառուցվածքների զարգացմանը։

Եվրոպան իր հերթին սկսում է հասկանալ այս նոր իրականությունը, և եվրոպական ղեկավարները գիտակցում են, որ Ամերիկան այլևս չի դիտարկում Եվրոպան որպես առաջնահերթություն, այլ կենտրոնացած է հենց իր՝ ներամերիկյան թեմաների և առաջին հերթին սեփական տնտեսական շահերի վրա։ Ամերիկյան վարչակազմի համար կարևոր է դարձել ոչ թե գլոբալ կառավարման համակարգի պահպանումը կամ ազատ առևտրի իդեալների խթանումը, այլ կոնկրետ և չափելի արդյունքները՝ ամերիկյան բիզնեսի զարգացում, աշխատատեղերի ստեղծում Ամերիկայի տարածքում, արտադրական ներուժի վերադարձ հայրենիք, առևտրային հավասարակշռության բարելավում և ամերիկյան ընկերությունների մրցունակության բարձրացում։

Այս նոր մոտեցման առանցքում գտնվում է մաքսատուրքերի թեման, որը պարբերաբար բարձրանում է Վաշինգտոնի օրակարգում և ստեղծում է անհանգստություն ինչպես դաշնակիցների, այնպես էլ մրցակիցների շրջանում։ Մաքսատուրքերը, որոնք տասնամյակներ շարունակ դիտվում էին որպես անցյալի մնացորդ և գլոբալիզացված աշխարհում անտեղի գործիք, այժմ վերադառնում են որպես տնտեսական քաղաքականության հիմնական գործիք։ Բայց Վաշինգտոնը պատրաստ է կիրառել դրանք ոչ միայն մրցակիցների, այլև պարբերաբար նույնիսկ դաշնակիցների նկատմամբ՝ ելնելով այն ելակետից, որ առևտրային հարաբերությունները անարդար են ամերիկյան արտադրողների համար։ Պատահական չէ, որ եվրոպական երկրների ղեկավարները նույնիսկ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, որը երկար տարիներ եղել է գլոբալիզացիայի և ազատ շուկայի գաղափարախոսության հավաքատեղի, բացեիբաց խոստովանում էին, որ նոր աշխարհակարգ է ձևավորվում, որը էապես տարբերվելու է նախկինում գործող կարգերից, և Եվրոպան պետք է հարմարվի այս նոր իրականությանը։

Այս ընկալումը ցավոտ է եվրոպական քաղաքական էլիտայի համար, որը տասնամյակներ շարունակ դավանել է ինտեգրացիայի, բազմակողմության և միջազգային հաստատություններում համագործակցության կարևորությունը։ Բայց իրականությունը պարտադրում է վերագնահատել այս մոտեցումները, և Եվրոպան սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սեփական ռազմավարական ինքնիշխանության հաստատմանը, պաշտպանական արդյունաբերության զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում առաջնության ձեռքբերմանը և էներգետիկ անկախությանը։

Կարևոր է արձանագրել, որ Ամերիկայի համար պրոտեկցիոնիստական քաղաքականության շրջանակներում ամենամեծ կարևորությունը ստացել է Չինաստանի զսպումը առաջին հերթին հենց տնտեսական հողի վրա, քանի որ Չինաստանը աստիճանաբար հող է նախապատրաստում աշխարհի առաջատար տնտեսությունը դառնալու ճանապարհին։ Նկատի ունենանք, որ վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացները ստեղծել են պարադոքսալ իրավիճակ, երբ արևմտյան կապիտալը, արևմտյան տեխնոլոգիաները և արևմտյան արտադրական հզորությունները հոսել են դեպի Չինաստան և օգնել են այդ երկրին դառնալ աշխարհի գործարան։ Իսկ արևմտյան ներդրումների անընդհատ հոսքը դեպի Չինաստան պայմանավորված է եղել էժան աշխատուժի, թույլ էկոլոգիական ստանդարտների, հարկային արտոնությունների և հսկայական շուկայի խոստումների հանգամանքներով։ Ձևավորվել է ազատ առևտրի համակարգ, որտեղ արտադրությունը, էժան և արդյունավետ լինելու շնորհիվ, կենտրոնացել է հենց Չինաստանում, մինչդեռ արևմտյան երկրները կենտրոնացել են ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ծառայությունների, ֆինանսական գործիքների և ինովացիաների վրա։

Սակայն այս մոդելը, որը նախատեսված էր երկկողմանի օգուտ բերելու, իրականում ստեղծեց ասիմետրիկ արդյունքներ։ Չինական կողմը ժամանակի ընթացքում խելացիորեն օգտագործեց արևմտյան ներդրումները, տեխնոլոգիաները և փորձառությունը ոչ միայն պարզապես արտադրանք ստեղծելու, այլև սեփական տնտեսությունը հիմնովին վերափոխելու, տեխնոլոգիական նշանակալի առաջընթաց ապահովելու, գիտական և հետազոտական հզոր բազա ստեղծելու համար և վերջապես դուրս գալու արևմտյան տեխնոլոգիական կախվածությունից՝ ստեղծելով սեփական նորարարական էկոհամակարգը։

Մինչդեռ ԱՄՆ-ում այս նույն ժամանակահատվածում գործարանները փակվում էին մեկը մյուսի հետևից, արտադրական աշխատատեղերը կրճատվում էին միլիոններով, ամբողջ տարածաշրջաններ դառնում էին դեինդուստրիալիզացված, իսկ ամերիկյան տնտեսությունը ավելի ու ավելի հենվում էր ծառայությունների ոլորտի, ֆինանսական հարթակների և պետական պարտքի ավելացման վրա։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն, արտադրելով ավելի ու ավելի քիչ ապրանքներ, ավելի ու ավելի կախված էր դառնում ներմուծումից, մինչդեռ Չինաստանը դարձավ աշխարհի առաջին արտահանողը և կուտակեց հսկայական ֆինանսական կապիտալ։ Այժմ ԱՄՆ-ը փորձում է հետ պտտել այս միտումը և փոքրացնել իր տնտեսական կախվածությունը Չինաստանից՝ օգտագործելով մաքսատուրքերի և սանկցիաների մեխանիզմները, փորձելով խթանել արտադրությունը երկրի ներսում, և վերականգնել արտադրական բազան, որը կորսվել էր վերջին քառասուն տարվա ընթացքում։

Սակայն այս ճանապարհին առկա են բազմաթիվ դժվարություններ։ Առաջին հերթին՝ ամերիկյան աշխատուժը շատ ավելի թանկ է, քան չինականը, և թեև այս տարբերությունը նվազել է վերջին տարիներին, այն դեռևս էական է մնում։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է ամբողջական մատակարարման շղթաներին, որոնց կառուցման համար տասնամյակներ պահանջվեցին. դրանք կենտրոնացած են Չինաստանում և Արևել յան Ասիայում, իսկ դրանց վերաբաշխումը պահանջում է տարիներ և հսկայական ներդրումներ։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ամերիկյան արդյունաբերությունը կորցրել է հմտությունները, տեխնոլոգիաները և հատուկ գիտելիքները, որոնք անհրաժեշտ են որոշակի արտադրանքի համար, և դրանց վերականգնումը պարզ գործ չէ։ Մյուս կողմից էլ՝ ամերիկյան սպառողները սովորել են էժան չինական ապրանքներին, և ներքին արտադրության անցումը կնշանակի գների զգալի բարձրացում։

Մինչդեռ չինական արտադրությունը շարունակում է իր էքսպանսիան աշխարհով մեկ՝ անկախ ամերիկյան պրոտեկցիոնիզմից, և միայն անցած տարի Չինաստանի արտաքին առևտրի արտահանման ոլորտում մեկ տրիլիոն դոլարի ավելցուկ է գրանցվել, ինչը վկայում է չինական տնտեսության հսկայական մրցունակության մասին։ Չինաստանն ակտիվորեն փնտրում է նոր շուկաներ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հարավարևել յան Ասիայում և նույնիսկ Եվրոպայում և շատ դեպքերում հաջողությամբ փոխարինում է արևմտյան արտադրողներին։

Բացի այդ, Չինաստանը կատարում է մեծ ներդրումներ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ ծախսելով տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ հետազոտության և զարգացման վրա, և արդեն որոշ ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, քվանտային համակարգիչները, 5G տեխնոլոգիաները և վերականգնվող էներգիան, Չինաստանը կա՛մ առաջատար է, կա՛մ մրցում է ԱՄՆ-ի հետ։

Պատահական չէ, որ ներկայիս ձևավորվող աշխարհակարգի պայմաններում հիմնական մրցակցությունն ընթանում է Ամերիկայի և Չինաստանի միջև՝ ներառելով բազմաթիվ ոլորտներ՝ տնտեսություն, տեխնոլոգիա, ռազմական ուժ, գիտություն, դիվանագիտություն և նույնիսկ փափուկ ուժ։ Սա ոչ միայն երկու պետությունների մրցակցություն է, այլ երկու համակարգերի, երկու մոդելների և երկու տեսլականների բախում. մեկը՝ հիմնված ազատ շուկայի, ժողովրդավարության և անհատականության վրա, մյուսը՝ հիմնված պետական կապիտալիզմի, ավտորիտար կառավարման և կոլեկտիվիզմի վրա։ Այս մրցակցության արդյունքը կորոշի ոչ միայն աշխարհում ուժերի հավասարակշռությունը, այլև նոր աշխարհակարգի բնույթը, միջազգային հարաբերությունների կանոնները, գլոբալ տնտեսության կառուցվածքը և նույնիսկ արժեքային համակարգերը, որոնք կգերակշռեն առաջիկա տասնամյակների ընթացքում։

Բայց այս մրցակցության շրջանակներում կարևորագույն նշանակություն ունի նաև Ռուսաստանի դիրքորոշումը և դերը, քանի որ Ռուսաստանը, չնայած իր համեմատաբար փոքր տնտեսությանը համաշխարհային չափանիշներով, մնում է աշխարհագրորեն ամենամեծ պետությունը և տիրապետում է աշխարհի ամենամեծ քանակությամբ բնական ռեսուրսների՝ նավթ, բնական գազ, հազվագյուտ մետաղներ, ուրան, փայտ, ջուր և այլն։

Ռեսուրսների հանգամանքը, որը որոշակի ժամանակահատվածում թվում էր երկրորդական՝ գլոբալիզացված և ֆինանսականացված տնտեսության պայմաններում, այժմ վերադառնում է որպես ռազմավարական կարևորության գործոն, և ապագայում, երբ աշխարհը բախվելու է ռեսուրսների սղության, կլիմայական փոփոխությունների հետևանքների և էներգետիկ անցումների մարտահրավերներին, ռեսուրսների տիրապետումը վճռորոշ նշանակություն է ունենալու։

Ռուսաստանը նաև տիրապետում է նշանակալի միջուկային զենքի արսենալի, ունի հսկայական տարածք, որը ստեղծում է ռազմավարական խորություն և պահպանում է ազդեցություն հետխորհրդային տարածքում և որոշ չափով Եվրասիայի այլ մասերում։

Ուստի, ամենևին պատահական չէ, որ ամերիկյան վարչակազմը ցանկանում է ոչ միայն վերջ դնել Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին, որը դարձել է ծանր ֆինանսական և քաղաքական բեռ արևմտյան դաշինքի համար՝ առանց հստակ ռազմավարական հեռանկարների, այլև կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և փորձել Մոսկվային ձգել իր կողմն ու թույլ չտալ Մոսկվա-Պեկին առանցքի ձևավորումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է․ Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը hարվածել է իրանական ԱԹՍ-ների արձակման կայանին. Axios Այս ժողովուրդը չի կարող համակերպվել պարտության հետ. Տիգրան ԱբրահամյանՀունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների ժողովուրդ ջան հանուն իրական հաղթանակների ու փոփոխությունների. Արամ Վարդևանյան300 հազար ադրբեջանցիները մեկ օրում չեն գալու․ դա երկարաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդիր է․ Կարպիս Փաշոյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԱրամ Վարդևանյանը՝ առողջության, Քոչարյանի թիմից Կարապետյանի թիմ անցնելու մասինՄեր հավատքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ամուր մնա և փոխանցվի մեր ապագա սերունդներին. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» ուժեղ քայլերթը Բյուրեղավանի փողոցներումՄայիսի 28-ը մեր հաղթանակի օրն է. Հրայր ԿամենդատյանՀանրապետության օրվա ուղերձով Սամվել Կարապետյանը խոսեց պետության մասին Շնորհավոր Հայաստանիս 108-ամյա Հանրապետության տարեդարձը. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանը» նախընտրական հանդիպումները շարունակում է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքումՀնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը, նրա հետ միասին` «ՀայաՔվե» միավորման անդամները, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում ենՀատուկ ուղերձ` Հանրապետության օրվա կապակցությամբ. Ուժեղ Հայաստան Բյուրեղավանի Ուժեղ ընդունելության համար Շնորհակալ ենք. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեի» վարչության անդամ Ռոզեթ Օստակարայանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի` Սարդարապատ այցի ժամանակ կատարում է համանուն երգըԳյուղմթերքի արգելքի իրական պատճառները Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ․ Տոնոյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին Շնորհավորում եմ ՀՀ Զինված Ուժերին տոնական զորահանդեսի կապակցությամբ. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ Ապարանում Թրամփը բացահայտ միջամտում է ՀՀ ներքին գործերին Մենք կվերականգնենք մեր արժանապատվությունըՆիկոլի նախընտրական սելֆիի նոր տարբերակը. Աննա Մկրտչյան «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում ԲյուրեղավանումՄայիսի 28-ը պետական կամքի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության վերածննդի օրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը հանրությանը պատրաստում է գազի գնի թանկացմանը Հերթական ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ «Ի վերջո ինչո՞վ է նա հպարտանում երեք պատերազմ բերելուց, զենքերը Ալիևին հանձնելուց և սեփական ժողովրդին լքելուց հետո». Սամվել Կարապետյան Իրանից զգուշացում է հնչում TRIPP-ի վերաբերյալ Վեհափառը օրհնում է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներինՄեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերով«ՀայաՔվե» միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբԱդրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր ԿամենդատյանԱյսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի երթը դեպի Սարդարապատի հերոսաամարտի հուշահամալիրԶորահանդեսի նպատակն է ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ Հայաստան 300,000 ադրբեջանցի բերելու ծրագիրը բացահայտվել է. Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Ապարանում էԴու դեռ հավատում ես, որ այս շքերթները քեզ պաշտպանելու՞ են. Արթուր ՄիքայելյանԶորահանդեսով Նիկոլը թաքցնում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը. Գառնիկ Մ. ԴավթյանԴու կարող ես ունենալ լավագույն զենքը, բայց այն չհասնի նշանակետին անկազմակերպ լինելու պատճառով. Գոհար ՂումաշյանՀունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու. Գագիկ ԾառուկյանԻշխանության գլխին չի կարող լինել չտես մարդ․ Սամվել ԿարապետյանՄեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանԴավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գnղության դեպքեր են բացահայտելՎարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ Կարապետյան