Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»


ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը

Հասարակություն

ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի՝ «Պատմություն և ջազ» խորագրի ներքո անցկացվող ամփոփիչ միջոցառումը: Շուրջ հինգ տարի երկու կառույցների միջև համագործակցությունը օգնել է ապրել և ապրեցնել՝ պատերազմից հետո կյանքը վերագտած հերոսներին։

Հիմնադրամի շահառու հանդիսացող տղաների կյանքում տարիներ առաջ երաժշտություն չկար։ Փոխարենը պատերազմ էր, կորուստ ու երկար լռություն։ Միջոցառման սկզբում պատերազմի մասնակից մի քանի տղաներ բեմից պատմել են անցած ճանապարհի մասին և, թե ինչպես է կրթությունը փոխել իրենց կյանքի որակը։  

Գործունեության 5 տարիների ընթացքում հիմնադրամն ունեցել է 172 շահառու և ավելի քան 100 նախագիծ։ 

«Մենք արդեն կարող ենք հպարտորեն ասել, որ հասել ենք մեր նպատակին և կարողացել ենք իրականացնել մեր առաքելությունը, այն է՝ փոխել պատերազմի մասնակից տղաների կյանքի որակը՝ կրթության միջոցով։ ԱրարատԲանկի դերը մեր հիմնադրամի գործունեության մեջ անկրկնելի էր, վստահ էինք մեր քայլերում, քանի որ գիտեինք, որ ունենք ռազմավարական գործընկեր», - նշում է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

«Ամենակարևորը՝ տղաները հավատացին իրենց ուժերին, կարողացան կառուցել իրենց ընտանիքները, իրենց ապագա կարիերան։ Առանց մեր գործընկերոջ, առանց թիմային արդյունքի մենք որևիցե արդյունքի չէինք հասնի, և մեր տղաներն էլ  փաստացի տեսան, թե ինչպես կարելի է թիմային աշխատանքով ահռելի աշխատանք ապահովել»,- բանկի հետ համագործակցությունը կարևորեց «4090 Բարեգործական» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մերի Մամիկոնյանը։ 

Հինգ տարիների ընթացքում հիմնադրամի կողմից բազմաթիվ մեծ ու փոքր բարեգործական միջոցառումներ են իրականացվել։ Հավաքագրված յուրաքանչյուր դրամ ուղղվել է հերոս տղաների կրթավճարների տրամադրմանը, վերածվել՝ կրթության, մասնագիտության ու ապագայի։ Եվ այս ճանապարհին հիմնադրամի կողքին է եղել ԱրարատԲանկը՝ որպես ռազմավարական գործընկեր, որպես վստահելի կառույց, որը հավատում է, որ կրթությունը վերելք է…

«Միշտ գտնվում են շնորհալի կառույցներ, հասարակական կազմակերպություններ, որոնք մեծ ջանքեր են գործադրում՝ արժեքներ ստեղծելու համար։ Ի պատիվ ԱրարատԲանկի, բանկն ընդամենը փորձում է իր համեստ մասնակցությամբ նման նախագծերի կողքին լինել։ Տղաներն այս տարիների ընթացքում ավարտել են բուհերը, սկսել են փորձառություն ձեռք բերել, իրականացնել նպատակները, և մենք հույս ունենք, որ նրանց մասնակցությամբ ավելի ամուր, ավելի արժեքավոր հասարակություն կունենանք», - նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամի հետ համագործակցությունը ռազմավարական էր, ինչը նշանակում է, որ ԱրարատԲանկը մշտապես կանգնած է եղել հիմնադրամի կողքին և մասնակցելով ծրագրերին՝ ապահովել 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից տղաների կրթավճարները բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Այսօր նրանք գրանցել են բազում հաջողություններ տարբեր ոլորտներում, ունենք շահառու, որը զբաղվում է գինեգործությամբ, մեկ այլ շահառու իր հեղինակած գրքի շնորհանդեսն է կազմակերպել, երրորդը՝ շուտով ոսկերչական լաբորատորիա կբացի դպրոցներից մեկում, և այս շղթան շարունակական է լինելու»,- նշում է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

Երեկոյի թերևս ամենահուզիչ ու ամենաանսպասելի պահը՝ պատմությունն է այն մասին, թե ինչպես է պատերազմից հետո սերը փոխում մարդու կյանքը։ Շահառուներից մեկի՝ պատերազմի դաշտում վիրավորված Հարությունի և Արփիի սերը հենց դահլիճում նոր կարգավիճակ ստացավ Հարությունը ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին։

Հանդիսատեսին անկրկնելի զգացողություններ պարգևեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի և Մաշա Մնջոյանի մասնակցությամբ։ Միջոցառման ավարտին բեմ բարձրացան նաև կյանքի նոր ճանապարհով ընթացող տղաները։ Նպատակը կատարված է, բարձունքը՝ հաղթահարված։ Հիմնադրամն ամփոփում է գործունեությունը, սակայն հայրենի հողը պահած տղաներն այսուհետ հայրենիքը զարգացնելու և վեր հանելու նոր բարձունքներ են նախանշում։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան