Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»

Մելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերին

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերին: Լավագույն ակնկալիքներն ունենք այս զույգից: Եթե ամեն ինչ լավ ընթանա մեզ համար, ճիշտ գնահատեն մեզ, լավագույն տասնյակում կլինենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի խորհրդի անդամ Մելանյա Ստեփանյանը:

Հայաստանի 5 ներկայացուցիչներ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցեն Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին:

Առաջին անգամ գեղասահքի մրցաշարում Հայաստանը կներկայանա սպորտային զույգով: Մարզական քաղաքացիությունը փոխած Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2025 թ. սեպտեմբերին Չինաստանում անցկացված ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 – Beijing-ում՝ գրավելով երկրորդ տեղը։

Տիկին Ստեփանյան,  ի՞նչ մարզումային փուլերով են Կարինա Ակոպովնան եւ Նիկիտա Ռախմանինը պատրաստվել իրենց առաջին Օլիմպիական խաղերին:

Մի քանի փուլով է զույգը պատրաստվել: Պեկինի վարկանիշային մրցաշարից հետո զույգը դեկտեմբերից Երեւանում՝ «Գազպրոմ Արմենիայի» սահադաշտում հավաք անցավ: Այդ հավաքից հետո Հայաստանի առաջնությունն էր, որին հաջորդեց նորից մարզումային ծանրաբեռնված փուլ: Զույգը մեկնեց Սոչի, որտեղ նույնպես հավաք անցավ: Սոչիում պատրաստվում էին Եվրոպայի առաջնությանը, ապա վերադարձան Երեւան, որպեսզի այստեղից մեկնեն Լոնդոն: Արդեն հայտնի դեպքերի պատճառով չկարողացանք մեկնել Լոնդոն եւ բոլորիս համար ցավալիորեն բաց թողեցինք Եվրոպայի առաջնությունը:

Հայտնի՞ է, թե հստակ ինչու Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանին չկարողացան մեկնել Լոնդոն:

Սոչիից վերադառնալուց հետո զույգը երկար ժամանակ Երեւանում էր, սպասում էին Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատասխանին: Մեզ ասում էին՝ սպասեք, այսօր կլինի, վաղը կլինի, քննարկման փուլում է եւ այլն: Անընդհատ լարված վիճակ էր այդ շրջանում, բոլորս, Կարինան եւ Նիկիտան շատ էին ուզում մասնակցել Եվրոպայի առաջնությանը, քանի որ վստահ էին՝ մրցանակային պայքարում էին լինելու, լավ արդյունք էինք ունենալու: Ժամկետների ուշացման պատճառով այդպես էլ Լոնդոն մեկնել չստացվեց:

Չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց: Վիզաների տրամադրման ուշացումը պայմանավորված էր դեսպանատան եւ վիզաների կենտրոնի աշխատանքի հետ:

Հնարավո՞ր է՝ Հայաստանը ներկայացնող զույգի նախկին մարզական քաղաքացիությունն ու նաեւ Ռուսաստանի քաղաքացի լինելր պատճառ դառնար:

Շատ հնարավոր է, այո, հավանական է: Կողքի երկրի ներկայացուցիչներ էլ կային, որ Ռուսաստանում էին ծնվել եւ վիզա չստացան: Այս պահին հստակ պատճառը չգիտենք: Եթե չէին տալու, թող ասեին՝ մերժում ենք, չենք տալիս: Եվրոպայի առաջնությունից հետո վիզա տալու իմաստը ո՞րն էր: Մեզ զանգահարել են եւ ասել են, որ կարող են մեր վիզաները տալ:

Որտե՞ղ է այժմ զույգը մարզվում: 

Զույգն այժմ Սոչիում է, այնտեղ վերջին մարզումներն են անցնում: Երեւան կվերադառնան վաղը: Հնարավորություն կունենանք մեկ մարզում ունենալ սառույցի վրա եւ փետրվարի 4-ի  երեկոյան թիմը օլիմպիական հավաքականի հետ կմեկնի Իտալիա:

Ի՞նչ ակնկալիքներ կան: Ի՞նչ սպասել Հայաստանի առաջին սպորտային զույգից Օլիմպիական խաղերում:

Շատ լավ ենք տրամադրված: Լավագույն ակնկալիքներն ունենք այս զույգից: Եթե ամեն ինչ շատ լավ ընթանա մեզ համար, ճիշտ գնահատեն մեզ, սպասում ենք լավագույն տասնյակի արդյունք:

Կարճ ծրագիրը կլինի «Արցախ» ստեղծագործության համանուն համար, երկար ծրագիրը՝ հնդկական մոտիվներ պարունակող համար է լինելու:

Սպորտային զույգը գեղասահքի ամենաբարդ ձեւն է եւ, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը ներկայացուցիչ կունենա հենց սպորտային ձեւում: Վստահում եմ Կարինային եւ Նիկիտային եւ ուրախ եմ, որ նրանք են ներկայացնելու Հայաստանը Օլիմպիական խաղերում: Այս զույգի հետ մեծ ծրագրեր ունենք: Կփորձենք այնպես անել, որ զույգը հիմնականում մարզվի Հայաստանում եւ նպաստի իրենց հետեւից եկող սերնդին:

Ինչպե՞ս ստացվեց, որ  Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ներկայացրեց Հայաստանը:

Կարինա Ակոպովնայի մայրը եւ հայրը հայ են: Մայրը ծնվել է Ադրբեջանում, ապա տեղափոխվել է Ռուսաստան: Կարինան լիարժեք հայուհի է եւ մեծացել է հայկական ընտանիքում: Ծնողները խոսում են հայերեն, ինքը՝ սովորում է:

Երկար ժամանակ, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը, լսում էի, որ Կարինան ցանկանում է ներկայացնել Հայաստանը, մեր դրոշի տակ հանդես գա: Նա շատ լավ գեղասահորդ է, բայց Ռուսաստանում պարբերաբար երկրորդ, երրորդ տեղ էին գցում: Շուտով իմացա, որ իր զույգի հետ ցանկանում է փոխել մարզական քաղաքացիությունը: Երբ Կարինայի հետ խոսեցի, ասաց, որ իր համար պարծանք կլիներ ներկայացնել Հայաստանը: Դիմեցինք Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային: ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանի օգնությամբ դիմեցինք Հայաստանի քաղաքացիության համար: Կարինան եւ Նիկիտան ստացան անձնագրեր: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան եւ միջազգային ֆեդերացիան թույլ տվեցին, որ փոխեն մարզական քաղաքացիությունը եւ զույգը երկու տարի սպասեց, որպեսզի իրավունք ձեռք բերի արդեն պաշտոնապես ներկայացնել Հայաստանը:

Առաջին մրցաշարը եղել է 2025 թ. ամռանը, որտեղ զույգը աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակցության իրավունք ձեռք բերեց: Հայաստանի դրոշի ներքո երկրորդ մրցաշարը Պեկինի օլիմպիական վարկանիշայինն էր, որտեղ էլ զույգը նվաճեց օլիմպիական ուղեգիր: 

Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ Զիդան