Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շարժուն, անհանգիստ, բայց շատ համեստ երեխա էր, գիտեր, թե որ միջավայրում իրեն ինչպես դրսևորի։ Կենդանասեր էր, անընդհատ փորձում էր դրսից կենդանիներ տուն բերել, խնամել։ Նաև ծաղիկներ էր շատ սիրում: Բարի էր ու խղճով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գարիկի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Գարիկը ծնունդով Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից է։ Առաջին դասարան հաճախելիս է եղել Գարիկը, երբ ընտանիքը տեղափոխվել է Մեծամոր։ Այստեղ նա հաճախել է նախ՝ Մեծամորի հիմնական, ապա՝ ավագ դպրոցները։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ սկզբում որդին ամաչկոտ էր, բայց հետո քիչ-քիչ ակտիվացավ։ «Իրեն բոլորը շատ էին սիրում, բոլորին գրավում էր իր տեսակով, նաև շատ հումորով էր։ Սիրելի առարկաներից էր «Գրականությունը», առոգանությամբ արտասանում էր։ Ծավալուն տեքստերը շատ արագ էր սովորում։ Նույնիսկ հարևանները տան կողքով անցնելիս իր ձայնը լսում էին, մեր տուն էին գալիս և ասում՝ քո տղան այս ինչ առոգանությամբ է արտասանում։ Ծառայության ժամանակ էլ գնդում աղոթքի ընթերցումը Գարիկին էր վստահված, նա կարդում էր, հաջորդիվ մյուսները կրկնում էին։ Իր ձայնի, առոգանության համար այդ պարտականությունն իր վրա էր դրված։ Գերազանցիկ չի եղել դպրոցում, բայց ցածր առաջադիմություն էլ չի ունեցել։ Խելացի էր, բայց երբեմն ծուլություն էր անում և վազում դուրս խաղալու։ Տարիների ընթացքում հասկացավ, որ լավ սովորելը կարևոր է։ 12-րդ դասարանում, ընդամենը մեկ առարկա պարապելով, ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի Էլեկտրաէներգետիկայի բաժինը։ Այդտեղ ուսանելուց հետո կարող էր Ատոմակայանում աշխատել։ Իր երազանքի մասնագիտացումը ճարտարագիտությունն էր, շատ սիրուն գծագրեր էր անում։ Նաև հաշվապահություն էր սիրում։ Երբ արդեն բանակում էր, միշտ ասում էր՝ վերադառնալուց հետո փոխելու եմ իմ մասնագիտությունը՝ կա՛մ ճարտարագիտություն, կա՛մ հաշվապահություն։ Բայց, ավաղ, իր երազանքները կիսատ մնացին...»։

2019 թվականի հունվարի 20-ին Գարիկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է նախ Գյումրու հակատանկային զորամասում, այնտեղից կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Իջևան։ «Իր համար հայրենիքին ծառայելը պարտադիր էր, շատ հայրենասեր տղա էր Գարիկս։ Միշտ ասում էր. «Մա՛մ ջան, ես պետք է ծառայեմ։ Եթե ես չգնամ բանակ, իմ նման տղաները չգնան, էլ ո՞վ պետք է գնա հայրենիքը պաշտպանելու»։ Երբեք խոսք չի եղել այն մասին, որ մի բան անենք, Գարիկս չծառայի։ Երբեք նման մտքեր չեմ ունեցել։ Անգամ երբ խոսում էին, ասում՝ ազատենք բանակից, արձագանքում էի՝ ոչ, ումի՞ց է առավել իմ տղան, պետք է բոլորն էլ ծառայեն։ Գյումրիում ծառայության պայմանները շատ խիստ էին, երբ նեղսրտում էի, Գարիկս արձագանքում էր. «Մա՛մ, ամեն դժվարության մեջ մի հեշտ բան եմ գտնում, դրանով առաջնորդվում»։ Միշտ ասում էր՝ մեր տղերքը, սպաներն այնքան լավն են։ Բոլորին սիրում էր, լավ էր տրամադրված բոլորի նկատմամբ։ Իջևան տեղափոխվելուց հետո նույն վերաբերմունքն էլ այնտեղ ծառայող տղաների նկատմամբ ուներ։ Շատ դրական մարդ էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Տղաներին իրենց ծառայության վայրին հարակից «պոլիգոններ» էին տարել ինժեներական աշխատանքներ կատարելու, և պատերազմն սկսվել էր։ Բոլորը վրաններում են եղել, զինվորներին քիչ-քիչ տեղափոխել են զորամաս, որ հանկարծ նրանց չթիրախավորեն։ Այդ ընթացքում իրենց զորամասի հրետանավորներին տարել էին պատերազմ։ Հեռախոսով խոսում էինք, անընդհատ ասում էր. «Մա՛մ, մեր տղերքին տարել են պատերազմ, ոմանք արդեն զոհվել են, մեզ այստեղ են պահում, մենք էլ ենք ուզում գնալ»։ Ցանկացել էին կամավորագրվել, բայց իրենց հրամանատարը թույլ չէր տվել. «Ձեր հերթն էլ կգա»։ Գարիկն այդ օրերին իր տեղը չէր գտնում։ Բանակից հետո նաև զինվորական դառնալու մասին մտքեր ուներ, ասում էր՝ սիրահարվել եմ համազգեստին»։

Հոկտեմբերի 18-ից Գարիկը և զինակից տղաները ներգրավվում են պատերազմում։ «Ասաց, որ երեք օր իրենց Գորիսում են պահելու։ Հետո հրաման է գալիս, որ անմիջապես պետք է տեղափոխվեն Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ և Իշխանաձոր գյուղերի հատվածները։ Ընկնում են թեժ կռվի մեջ։ Թշնամու զորքը մի քանի անգամ գերակշռում է մեր տղաների թվաքանակը, բայց մերոնք կարողանում են անգամ առաջխաղացում ապահովել։ Գարիկս հակառակորդի զրահատեխնիկա է ոչնչացրել այդ օրերին։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության զորքերն են հարձակում կազմակերպում, բայց այս դեպքում իրենց միջև եղած հեռավորությունն այնքան է կրճատվում, որ անգամ ձեռնամարտ է սկսվում։ Տղաներն ընկնում են շրջափակման մեջ։ Օդային հարվածների հետևանքով նրանք զոհվում են»։ Թե՛ ծառայության ժամանակ, թե՛ պատերազմի օրերին Գարիկն իրեն լավագույնս է դրսևորել՝ որպես կարգապահ, կազմակերպված, անվախ, հրամանները կատարող սերժանտ։ Այդ մասին հետագայում ընտանիքին փոխանցված պատմություններն են վկայում։ Հոկտեմբերի 19-ին Գարիկն անմահանում է Այգեհովիտի մատույցներում։ «Նույն օրը մենք իմացանք, որ տղաներն անհետ կորած են։ Մեզ ասում էին, որ իրենք այնպիսի հատվածում են, որ ոչ մի կողմ չեն կարողանում շարժվել՝ չեզոք գոտում են հայտնվել։ Մեզ երեք ամիս հավաստիացրեցին, որ նրանք անհետ կորած են, բայց ողջ են։ Նոյեմբերին, երբ զինադադար կնքվեց, սկսեցին փնտրել տղաներին։ Դեկտեմբերի 8-ին մտան այն տարածք, որտեղ տղաներն են եղել։ Նրանց մարմինները հողի տակից են դուրս բերել։ Հունվարի 13-ին ԴՆԹ-ով հաստատվեց Գարիկի ինքնությունը, երկու օր անց նրա հուղարկավորությունն էր»։

Մայրիկն ասում է՝ այդ օրերին գիտակցում էր, որ հնարավոր է՝ վատթարագույնն է պատահել, բայց, իհարկե, միշտ լավ նորության ես սպասում։ «Գարիկին չեմ տեսել և հոգուս խորքում կարծես անընդհատ սպասեմ իրեն։ Իր մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում»։

Գարիկն ավագ քույրիկ ունի։ «Աղջիկս ամուսնացել է, բալիկ ունի։ Ծանր օրեր էին Գարիկից հետո։ Այդ ժամանակ ինձ եղբորս տղան ապրեցրեց։ Բնականաբար, աղջիկս կողքիս էր, բայց երբ տանը փոքր երեխա կա, դա լրիվ այլ է։ Գալիս էր մեր տուն, անընդհատ իրենով էի զբաղվում, միասին ժամանակ էինք անցկացնում, և նա իրոք օգնեց ինձ ծանր օրերում։ Գարիկս էլ այնքան շատ էր սիրում իրեն։ Հիմա էլ թոռնիկովս եմ զբաղվում։ Իմ կարոտը, կարծես, այս երկու թանկ երեխաներով հագեցնեմ։ Թե չէ շատ դժվար է առանց Գարիկի ապրելը, ոչինչ այլևս լիարժեք չէ»։

Հ. Գ. - Սերժանտ Գարիկ Սարգսյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով և պատվոգրերով։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Հուղարկավորված է Մեծամորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմիցՀայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը