Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ» Կհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ» «Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ» Կարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ» «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»


Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում շատ է օգտագործվում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Նույնիսկ նրանք, ովքեր մազաչափ անգամ գաղափար չունեն դրանից, որևէ ոչ ձեռնտու տեղեկության իսկույն «հիբրիդային պատերազմ» որակումն են տալիս: Մոդայիկ է, մի խոսքով: Իսկ ի՞նչ է իրականում հիբրիդային պատերազմը, և ինչպիսին է Հայաստանի հետ կապված վիճակն այդ առումով:

Հիբրիդային պատերազմի հայեցակարգը ներառում է հանրային կարծիքի ձևավորում և շեղում, հանրային կարծիքի վրա ազդող խմբերի ֆինանսավորում և կազմակերպում, սոցիալական լարվածության և բևեռացման խթանում, կիբերհարձակումներ կրիտիկական ենթակառուցվածքների դեմ, ապատեղեկատվության տարածում, ժողովրդավարական ինստիտուտների վարկաբեկում, տնտեսական խափանումներ և այլն։

Հայաստանը, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և շրջապատված է թշնամաբար տրամադրված երկու հարևաններով, իհարկե, շատ խոցելի է հիբրիդային պատերազմի տարբեր ձևերի նկատմամբ, իսկ մոտալուտ խորհրդարանական ընտրությունները դառնում են իդեալական թիրախ արտաքին ուժերի միջամտության և ազդեցության համար։ Հայաստանի համար հիբրիդային պատերազմի սպառնալիքը ոչ թե տեսական, այլ շատ իրական, առարկայական վտանգ է։ Երկիրը վերջին տարիներին ականատես է եղել տարբեր արտաքին ուժերի կողմից իրականացված տեղեկատվական ազդեցության, ապատեղեկատվության և քաղաքական միջամտության բազմաթիվ դեպքերի։

Ի մասնավորի,Ադրբեջանը և նրա հիմնական դաշնակից Թուրքիան ակտիվորեն օգտագործում են հիբրիդային պատերազմի մեթոդները՝ համակցելով ռազմական ուժը տեղեկատվական արշավների, դիվանագիտական ճնշման և շանտաժի հետ։

Բնական է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ մեծանալու են նաև արտաքին ազդեցության հնարավորությունները։ Ժողովրդավարական գործընթացները, որքան էլ անհրաժեշտ և կարևոր են, միաժամանակ ստեղծում են հնարավորություններ արտաքին միջամտության համար։ Ընտրությունների ընթացքում հասարակությունը բևեռացած է, քաղաքական մրցակցությունը սրվում է, լրատվական և տեղեկատվական հոսքերը բազմապատկվում են, իսկ հանրային կարծիքը դառնում է առավել շարժուն և ազդեցության ենթակա։ Հենց այս պայմաններում արտաքին ուժերը, որոնք հետաքրքրված են Հայաստանի քաղաքական զարգացումները որոշակի ուղղությամբ ուղղորդելու առումով, ակտիվացնում են իրենց միջամտության գործիքակազմը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ արտաքին տերությունները ազդել են այլ երկրների ընտրությունների վրա՝ օգտագործելով ֆինանսական աջակցության, տեղեկատվական արշավների, կիբերհարձակումների գործիքակազմը և այլ միջոցներ։

Տեղեկատվական պատերազմների դերը ժամանակակից քաղաքականության մեջ դժվար է թերագնահատել։ Տեղեկատվությունը դարձել է իշխանության հիմնական գործիքը, և ով վերահսկում է տեղեկատվական հոսքերը, նա էլ ազդում է հանրային կարծիքի, հետևաբար նաև քաղաքական գործընթացների վրա։ Սոցիալական ցանցերի, թվային մեդիայի և ինտերնետի դարաշրջանում տեղեկույթը տարածվում է անսահման արագությամբ և հասնում միլիոնավոր մարդկանց ակնթարթորեն։ Սակայն նույն արագությամբ տարածվում է նաև կեղծ տեղեկությունը: Ապատեղեկատվական արշավները կարող են ունենալ տարբեր նպատակներ և ձևեր։ Իսկ թիրախը կարող է լինել որոշակի քաղաքական ուժի կամ թեկնածուի վարկաբեկումը՝ տարածելով կեղծ տեղեկություններ նրանց մասին, ստեղծելով կասկածելի իրավիճակներ կամ շեղելով ուշադրությունը իրական հարցերից։

Մեկ այլ մոտեցում է ընդհանուր քաոսի և անվստահության մթնոլորտի ստեղծումը, երբ տարածվում են հակասական տեղեկություններ, կասկածի տակ է դրվում ինստիտուտների արդյունավետությունը, իսկ քաղաքացիները կորցնում են կողմնորոշումը և չեն կարողանում տարբերել ճշմարտությունը ստից։

Երրորդ մեթոդը հասարակության բևեռացումն է, երբ արհեստականորեն սրվում են սոցիալական, էթնիկ, կրոնական կամ քաղաքական բաժանումները, ստեղծվում են «մենք ընդդեմ նրանց» պատկերացումները, և հասարակությունը բաժանվում է անհաշտ ճամբարների։ Բոլոր այս մեթոդները հաճախ կիրառվում են համակցված կերպով՝ ստեղծելով բազմաշերտ ազդեցություն։

Սակայն միշտ չէ, որ այսպիսի տեղեկատվական ու մանիպուլյացիոն հոսքերը անպայման արտաքին դերակատարներից են գալիս, շատ հաճախ հենց երկրների իշխանություններն են օգտվում նման գործիքակազմից։ Կամ դա արվում է համատեղ ջանքերով: Օրինակ՝ մեր երկրի իշխանությունները, որոնք անընդհատ նշում են, թե իբր պայքարում են «հիբրիդային ազդեցությունների» դեմ, նախաձեռնում են հասարակությանը մոլորեցնելու, հանրային ուշադրությունը շեղելու, տարբեր խմբերին ու մարդկանց թշնամացնելու քայլեր։ Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունները, «պայքարելով հիբրիդային սպառնալիքների դեմ», պետք է պայքարեն առաջին հերթին իրենք իրենց դեմ կամ հրաժարվեն այն գործելակերպից, որը տարիներ շարունակ որդեգրել են։ Ու հետաքրքիր է, որ ամենաշատը խոսում են իբր Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքի մասին, սակայն որևէ խոսք չի ասվում թուրք-ադրբեջանական հիբրիդային սպառնալիքների մասին։ Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում, որ հետաքրքրված են Հայաստանի թուլացմամբ և դիմագրավելու ունակության նվազեցմամբ, իսկ դա ենթադրում է, որ նրանք շահագրգռված են, որ մեր երկրում իշխանության լինեն այն քաղաքական ուժերը, որոնք ավելի զիջող գործելակերպ կդրսևորեն ու չեն հակադրվի պանթուրքական ձգտումներին։

Ավելին, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է ձգտել խորացնել Հայաստանում քաղաքական ճգնաժամը, ներքին հակամարտությունները և հանրային դժգոհությունը՝ տարածելով ապատեղեկատվություն, հրահրելով ներհասարակական կամ սոցիալական լարվածություն և ստեղծելով անկայունության ընդհանուր մթնոլորտ։

Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից իրականացվող տոտալ հիբրիդային պատերազմին, դա արդեն առանձին խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՄանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Վերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԵրբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունըԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 հունիսի). Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով. «Փաստ»