Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»


Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը

Հասարակություն

2026-ի առաջին՝ հունվար ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած գումարը՝ 5․267․346 դրամ, ուղղվեց «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությանը, պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և տեղահանված արցախցիների համար տարբեր մասնագիտական դասընթացների ապահովմանը։

«Մի դրամի ուժի» փետրվար ամսվա շահառու է ընտրվել Մաթեմիկ հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է երեխաների և երիտասարդների մաթեմատիկական մտածողության զարգացմամբ՝ կրթությունը դարձնելով ավելի հասկանալի, հետաքրքիր և կիրառելի։ Կազմակերպության հիմնական առաքելությունն է հզորացնել հայ երեխաներին՝ մաթեմատիկական դպրոցների և կամավոր ուսուցիչների աջակցությամբ, ինչպես նաև զարգացնել տրամաբանական, վերլուծական և խնդիր լուծելու հմտություններ, որոնք կարևոր են ինչպես կրթության, այնպես էլ հետագա մասնագիտական ճանապարհի ընթացքում։ 

Մաթեմիկ ՀԿ-ն իրականացնում է կրթական տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ՝ ուղղված դպրոցականների և ուսանողների գիտելիքների խորացմանը, ուսուցման որակի բարձրացմանը և ժամանակակից ուսումնական մեթոդների կիրառմանը։ Կազմակերպությունը համագործակցում է մասնագետների և կամավոր ուսուցիչների հետ՝ ստեղծելով աջակցող և ոգևորող միջավայր, որտեղ մաթեմատիկան ներկայացվում է ոչ թե որպես բարդ առարկա, այլ որպես մտածողություն ձևավորող գործիք։

«Մի դրամի ուժի» շրջանակում ստացված աջակցությունը հնարավորություն կտա Մաթեմիկ ՀԿ-ին ընդլայնել իր ծրագրերը, հասանելի դարձնելով դրանք ավելի լայն լսարանի համար և շարունակել իր առաքելությունը՝ նպաստելով կրթության զարգացմանը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․
«Մի դրամի ուժը» մեզ համար առաջին հերթին մարդկանց միավորելու գաղափար է։ Շատ ուրախ ենք, որ փետրվար ամսվա ընթացքում կուտակված գումարը կուղղվի Մաթեմիկ ՀԿ-ին՝ աջակցելով կրթությանը և գիտելիքի զարգացմանը։ Մենք համոզված ենք, որ մաթեմատիկական մտածողության խթանումը կարևոր ներդրում է երեխաների և երիտասարդների ապագայի համար, իսկ կրթությունը շարունակում է մնալ ամենակայուն ու երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններից մեկը»։

Մաթեմիկ ՀԿ-ի տնօրեն Տիգրան Առուշանյանը նշում է․ ««Մի դրամի ուժի» շրջանակում ստացված աջակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր կրթական ծրագրերը, ներգրավել ավելի շատ շահառուների և շարունակել մեր առաքելությունը՝ մաթեմատիկան դարձնելով հասկանալի, հետաքրքիր և կիրառելի։ Ծրագրի աջակցությամբ Լոռու մարզի Վահագնի գյուղում պատրաստելու ենք մի հարթակ, որտեղ կենդանի շփում է լինելու Հայաստանի ամենապահանջված և մրցունակ մասնագետների ու մի քանի գյուղի բնակիչների միջև, ովքեր բացի իրենց մասնագիտական գիտելիքներից, տեղի երեխաներին փոխանցելու են արժեհամակարգ, որի առկայության դեպքում իրենք կլինեն ավելի ճկուն, մրցունակ և հայրենասեր։ Շնորհակալ ենք Իդրամին և IDBank-ին՝ մեր կազմակերպությունը շահառու ընտրելու և կրթական նախաձեռնություններին շարունակաբար աջակցելու համար»։

Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան