Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան
ՔաղաքականԱյսօր հայտարարում ենք ուժեղ Հայաստանի նոր թվականի սկիզբը։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
«Ուժեղ Հայաստանի ապագա կառուցողներ, բարով եք եկել։ Այսօր հայտարարում ենք ուժեղ Հայաստանի նոր թվականի սկիզբը՝ նոր մտածողություն, նոր առաջնորդություն, նոր քաղաքական ուժ և ուժեղ Հայաստանի նոր հաղթանակների սկիզբը։ Մեր պայքարը սկսվեց եկեղեցու և ազգային արժեքների պահպանման համար։ Այդ միասնությունը շատերին սկսեց վախեցնել, իսկ մեր հայրենակիցներին միավորեց։ Միավորեց արդարության համար, այն արդարության համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը»,- նշել է նա։
Ալեքսանյանի խոսքով՝ ուժեղ Հայաստանը առջևում է և Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները։