Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ»


Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր
Համարձակ, չնահանջող, անձնազոհ մե՛ր Հրամանատար,
 
Դուք, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չեք խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել եք Խորհրդային Միության Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերում, իսկ վերադառնալուց հետո չեք արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չեք դրել և չեք մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ Ձեր ստեղծած «Նժդեհյան Գայլախումբ» ջոկատով մասնակցել եք Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը:
 
Դուք, դեռևս երիտասարդ տարիներին, երբեք չեք տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելուն, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալուն և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ բացառապես զբաղվել եք Ձեր ծննդավայր Սյունիքի պատանիների և երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրության դաստիարակությամբ:
 
Դուք այդպես էլ չեք դարձել կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չեք պայմանավորվել ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թվականին ստանձնել եք Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ բացառապես զբաղվելով Հայաստանի ու Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ և Հայաստանի ու Արցախի պատանիների և երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ։
 
Հայաստանի պետական կառավարման համակարգում 11 տարվա պաշտոնավարման ընթացքում Դուք երբեք չեք մասնակցել պետական բյուջեի թալանին, Ձեր պաշտոնը երբեք չեք օգտագործել անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չեք օգտվել պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:
 
Ի տարբերություն Ձեր բոլոր կոլեգաների՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Դուք չեք թաքնվել Ձեր պաշտոնի հետևում, այլ, հենց առաջին իսկ օրվանից համախմբելով Ձեր՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնել եք Արցախի հարավ-արևելյան շրջան (Ջրական (Ջաբրայիլ)) և ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարության ներքո, մեկ ամիս շարունակ մասնակցել եք Արցախի հարավ-արևելյան շրջանի պաշտպանությանը՝ անթերի կատարելով Ձեր առջև դրված մարտական խնդիրները։
Ի տարբերություն Ձեր քաղաքական հակառակորդների՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Դուք չեք թաքնվել Երևանում՝ հիպոթեկով գնած Ձեր տանը կամ էլ Ձեր կուսակցության վարձակալած գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրվանից, կրկին համախմբելով Ձեր՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնել եք Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծ և, ԱՀ ՊԲ Մարտունի 2 պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո, կյանքի գնով պաշտպանել ու անառիկ եք պահել Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը։
 
Ի տարբերություն Ձեր քաղաքական հակառակորդների՝ Դուք անձամբ մասնակցել եք Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում հայատյաց Ադրբեջանի կողմից Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ սանձազերծված բոլոր երեք՝ Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։
 
Հայոց Հայրենիքը Ձեր արյան մեջ կրող մեր Հրամանատա՛ր, Ձեր ծնունդը, ապրելը և գործելը պատահական չեն, Եռագույնը գունավորել է Ձեր արյո՛ւնը, Դուք Հայաստանո՛տ եք, Դուք ապրում եք Հայոց Հայրենիքո՛վ, Դո՛ւք եք Հայոց Հայրենիքը, և Դուք Ձեր Առաքելությո՛ւնն ունեք այս կյանքում:
 
Հայրենիքի հանդեպ Ձեր անմնացորդ սերը վարակիչ է, և, պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով ու պատվախնդրությամբ է կատարում Ձեր բոլոր հրամանները, պատգամները, անվերապահորեն վստահում և հավատում Ձեզ:
 
Դուք անգերազանցելի եք, չերկրորդվող տեսակ, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, իմաստուն խորհրդատու, ընտանիքի գլուխ, Հայրենիքի նվիրյալ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում-խորհրդանիշ։
 
Այսպիսին է երեք հրաշալի զավակների հայր, հոգատար և սիրող ամուսին, Հայ ժողովրդին Ռազմական և Սոցիալական ուժեղ Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր Հրամանատարը` Խաչիկ Ասրյանը:
Աստվածահավա՛տ մեր Հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Ձեր խորհրդատուն, ուղենշողը և Առաջնորդը:
Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր:
 
Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահություն,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատ
Չարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՍրանց զենքը վիրավորանքն է, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը. Աբրահամյան Լպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանՈվքե՞ր են կրում հիջաբ, և արդյո՞ք այն միայն մուսուլմաններին է հատուկ. «Փաստ»Ըստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ)․ Բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ. «Փաստ»Վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ»Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ»