Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան
ԲլոգԻնչպես և կանխատեսելի էր ադրբեջանական արդարադատության դեպքում, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ևս ծանր վճիռ կայացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների խնդիրը, բնականաբար, որևէ փուլում իրավական չի եղել․ այն մաքուր քաղաքական թեմա է, և դրա հանգուցալուծումն այդ տրամաբանության մեջ պետք է լինի։
Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում։
ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին, ու դրանով պայմանավորված՝ հարցը հրել է իներցիոն հարթություն։
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,-գրել է նա։