Ընտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին
ՀասարակությունՍյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին Փետրվարի 9-ին՝ հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր անց, Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել՝ մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրակաշառքի հանցագործության համար համար կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական որոշում չեն կայացրել՝ գործով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։
![]()
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին ստորագրել է հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը, որը ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից։ Նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկից հետո իրավապահ մարմինները հայտարարել էին քաղաքական դերակատարների հայտարարությունների և գործողությունների «համապարփակ մշտադիտարկում» իրականացնելու մասին։ Մշտադիտարկման նպատակն է պարզել՝ արդյոք խախտվում են Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք այս ժամանակահատվածում արգելում են աջակցությունների բաժանումը, ինչը կարող է գնահատվել որպես ընտրակաշառք։
![]()
Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի ընտրությունների ընթացքում այն ժամանակ ընդդիմադիր Առուշ Առուշանյանը՝ Գորիսի քաղաքապետը, դատապարտվել էր նմանատիպ արարքի համար։ Այդ դեպքում դրամական օգնության տրամադրումը իրավապահների կողմից մեկնաբանվել էր որպես ընտրակաշառք, և նրա նկատմամբ կիրառվել էր քրեական պատասխանատվություն։ Ներկայիս դեպքը տեղի է ունենում նույն իրավական շրջանակներում և ժամանակագրական համատեքստում, ինչը փորձության է ենթարկում իշխանությունների հայտարարությունը՝ բոլոր քաղաքական դերակատարների նկատմամբ օրենքի հավասար կիրառման վերաբերյալ։