Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան


Անփոխարինելի օգնական խոհանոցում. ինչպես և ում կողմից է այն ստեղծվել. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միքսերը (խառնիչ, հարիչ) արդյունաբերական կամ խոհանոցային գործիք է, որը նախատեսված է տարբեր բաղադրության նյութերը մեկ ամբողջության մեջ խառնելու համար: Այն մեծապես հեշտացնում է մարդու աշխատանքը, օգնում է, օրինակ` ավելի փուխր և առաձգական խմոր ստանալ։

Իրականում ավտոմատ խառնիչը վերջերս է դարձել ժամանակակից տնային տնտեսուհիների առօրյա օգտագործման սարք։ Իսկ ամեն ինչ սկսվել է խմորի հարիչներից: Մինչև 1919 թվականը մարդիկ ձեռքով են խառնել ու հունցել խմորը՝ բավական ուժ գործադրելով լավ արդյունք ստանալու համար։ Եվ այդ ամենը զգալիորեն երկարացրել է աշխատանքի ընթացքը, բարդացրել այն, իսկ խմորը անհրաժեշտ կառուցվածքի չի ստացվել։

KitchenAid-ը եղել է առաջին ընկերությունը, որը մտածել է խոհանոցային կյանքը հեշտացնելու մասին և մասսայական վաճառքի է հանել խմորի հարիչը։ Կարծիք կա, որ այդ հրաշք մեքենայի ստեղծման գաղափարը ծագել է ինժեներ Հերբերտ Ջոնսթոնի գլխում։ 1908 թվականին փողոցով քայլելիս նա նկատել է, թե ինչպես է հացթուխարանի մի երիտասարդ բանվոր հացի խմոր հունցում։ Հերբերտին ապշեցրել է այդ գործընթացի աշխատատարությունը: Տեսածից հետո նա սկսել է մտածել, թե ինչպես օգնի մարդկանց՝ թեթևացնել ծանր աշխատանքը:

Վեց տարի անց հայտնվել է Hobart H խառնիչը 75 լիտր տարողությամբ։ Իհարկե, այդ առաջին սարքը եղել է քիչ նման նրանց, որոնք մենք սովոր ենք տեսնել ժամանակակից աշխարհում: Այն եղել է մեծ, անշնորհք, ավելի շատ նման է եղել խմոր հունցող ինքնագնացի, բայց արագորեն գրավել է շատ արդյունաբերողների ուշադրությունը: Ջոնսթոնը որոշել է կանգ չառնել դրա վրա, նրա նպատակը եղել է ավելի ընդգրկուն, քան հացաբուլկեղենի, հրուշակեղենի և հացի խանութների համար նման սարք ստեղծելը. նրան պետք էր այդ սարքը հասցնել լայն զանգվածներին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա մի փոքր հեշտացնել իր կյանքը: Նրա ջանքերով 1919 թվականին արտոնագրվել է տնային օգտագործման համար նախատեսված առաջին ստացիոնար խառնիչը՝ Hobart H-5–ը (4,8 լ տարողությամբ): Այն ևս ստացվել է շատ ծանր, ինչպես և՝ արտաքինից ոչ գրավիչ, բայց տնային տնտեսուհիներին իսկապես հիացրել է:

Այդ ժամանակներում KitchenAid ապրանքանիշն ունեցել է մրցակիցներ, որոնք տեսել են առևտրային հիանալի ներուժ խոհանոցային խմորհունց մեքենաների արտադրության մեջ: Դրանցից գլխավորը եղել է Sunbeam Mixmaster-ը: Այդ ընկերությունը սկսել է զբաղվել ոչ միայն նման սարքերի արտադրությամբ, այլ նաև տեխնիկական բարելավմամբ, մշակմամբ և պարզեցմամբ:

1930-ականներին ԱՄՆ–ում սկսվել է Մեծ դեպրեսիան։ Ճգնաժամը ծանր հարված է հասցրել կյանքի և արտադրության բոլոր ոլորտներին։ Ընկերությունների համար անշահավետ է դարձել ծանր ստացիոնար մեքենաներ արտադրելը, քանի որ մարդիկ պարզապես չէին կարող իրենց թույլ տալ դրանք գնել: Հենց այդ ժամանակահատվածում էլ խառնիչները սկսել են կորցնել իրենց ծավալները, ձեռք բերել ավելի կոմպակտ չափեր: Մետաղական պատյանները սկսել են փոխարինվել ավելի էժան պլաստիկներով, և շուտով, մասնավորապես 1952 թվականին Sunbeam Mixmaster-ը հայտարարել է աներևակայելի կոմպակտ խառնիչի վաճառքի մեկնարկի մասին, որը կարելի էր պահել մեկ ձեռքով և տեղափոխել խոհանոցում տեղից տեղ: Այդպես էլ հայտնվել են ժամանակակից խառնիչների նախնիները։

Խոհանոցի ժամանակակից այդ օգնականները արտաքին տեսքով քիչ են տարբերվում իրենց նախորդներից: Ձևերը, գունը փոխվել են, բայց հիմնական տարբերությունը՝ ոչ, այն է՝ ֆունկցիոնալությունը: Ավելին, դրանք վաղուց այլևս դուրս են եկել «խմորի հարիչի» դերից: Հայտնվել են տարբեր կցորդներով խառնիչներ, որոնք ոչ միայն խառնում են, այլ նաև կտրում, գլորում, մանրացնում և կատարում բազմաթիվ այլ գործառույթներ։ Միայն ավելացնենք, որ գրեթե կես դար անց էլ KitchenAid-ը շարունակում է մնալ կենցաղային խոհանոցային տեխնիկայի արտադրության և վաճառքի առաջատար բրենդների շարքում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում