Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր Կամենդատյան Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի Սարգսյան Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ» Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ» «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»


Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում

Հասարակություն

Հայկական E-auto ընկերությունը հայտարարում է իր գործունեության նոր ռազմավարական փուլի մեկնարկի մասին․ ընկերությունը պաշտոնապես կներկայացնի Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշ HONGQI բրենդը նաև Վրաստանում։

Պաշտոնական ներկայացուցչության պայմանագիրը, լիցենզավորման փաստաթղթերը և համապատասխան սերտիֆիկատները ստորագրվել են Չինաստանի Չանչուն քաղաքում, որտեղ տեղակայված է HONGQI բրենդի՝ China FAW Group Co., Ltd. մայր ընկերությունը։ Փաստաթղթերը ստորագրել են E-auto ընկերության համահիմնադիր և բիզնեսի զարգացման տնօրեն Գեորգ Գասպարյանը և Կենտրոնական Ասիայում HONGQI-ի գլխավոր տնօրեն Ջան Վեյը։

«E-auto-ն Հայաստանում ցուցաբերել է վաճառքի՝ իսկապես տպավորիչ արդյունքներ՝ միաժամանակ ձևավորելով պատասխանատու, հմուտ և վստահելի գործընկերային հարաբերություններ մեր և հաճախորդների նկատմամբ։ Սա է մեր այն որոշման հիմքը, որ HONGQI բրենդը Վրաստանի շուկայում պաշտոնապես ներկայանալու է E-auto ընկերության հետ համագործակցությամբ»,-նշում է Ջան Վեյը։

«2025-ին Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը բաժին է ընկնում E-auto ընկերությանը։ Այս ցուցանիշը խոսում է ինքնին՝ հաստատելով մեր ընկերության կայուն դիրքը, շուկայի խորքային ընկալումը և հաճախորդների վստահությունը։ Մենք առաջարկում ենք ոչ միայն մրցունակ և հասանելի գներ, այլև ներդրել ենք լիարժեք երաշխիքային սպասարկման մոդել, որը հավասարապես վստահություն է ներշնչում ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։ Այս պատասխանատու և հաճախորդակենտրոն բիզնես մոդելը, որը հաջողությամբ կիրառվում է Հայաստանում, նույն սկզբունքներով կներդրվի նաև Վրաստանում, որտեղ շուտով կներկայանանք նորաբաց ընդարձակ ցուցասրահով»,-հավելում է E-auto ընկերության համահիմնադիր Գեորգ Գասպարյանը։

HONGQI բրենդը հիմնադրվել է 1958 թվականին և համարվում է Չինաստանի ավտոարդյունաբերության խորհրդանիշը։ Տասնամյակներ շարունակ այն եղել է երկրի ղեկավարության և պետական նշանակության միջոցառումների պաշտոնական ավտոմոբիլային ընտրությունը՝ մարմնավորելով որակ, ինժեներական մտածողություն և բարձր տեխնոլոգիական զարգացում։

HONGQI էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են տարողունակ մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

Մեքենաներում կիրառվող տեխնոլոգիաների ու ինժեներական լուծումների շնորհիվ էլեկտրամոբիլները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական COC (European Certificate of Conformity) պահանջներին։

HONGQI ֆլագմանային մոդելները կարող են մեկ լիցքավորումով անցնել մինչև 800 կմ, իսկ թվային հավելվածները վարորդներին հասանելի են դարձնում տեխնոլոգիական նորարար լուծումները՝ ձայնային կառավարում, մուլտիմեդիա և բազմաթիվ այլ հնարավորություններ։

Հայաստանում E-auto-ի վաճառքի և սպասարկման ավտոսրահի հասցեն է՝ Երևան, Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած ընդամենը 5% կանխավճարից։

Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև HONGQI-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների երաշխիք:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։

E-auto ընկերության մամուլի ծառայություն՝ pr@e-auto.am

Փաշինյանը հանրությանը պատրաստում է գազի գնի թանկացմանը Հերթական ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ «Ի վերջո ինչո՞վ է նա հպարտանում երեք պատերազմ բերելուց, զենքերը Ալիևին հանձնելուց և սեփական ժողովրդին լքելուց հետո». Սամվել Կարապետյան Իրանից զգուշացում է հնչում TRIPP-ի վերաբերյալ Վեհափառը օրհնում է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներինՄեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերով«ՀայաՔվե» միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբԱդրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր ԿամենդատյանԱյսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի երթը դեպի Սարդարապատի հերոսաամարտի հուշահամալիրԶորահանդեսի նպատակն է ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ Հայաստան 300,000 ադրբեջանցի բերելու ծրագիրը բացահայտվել է. Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Ապարանում էԴու դեռ հավատում ես, որ այս շքերթները քեզ պաշտպանելու՞ են. Արթուր ՄիքայելյանԶորահանդեսով Նիկոլը թաքցնում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը. Գառնիկ Մ. ԴավթյանԴու կարող ես ունենալ լավագույն զենքը, բայց այն չհասնի նշանակետին անկազմակերպ լինելու պատճառով. Գոհար ՂումաշյանՀունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու. Գագիկ ԾառուկյանԻշխանության գլխին չի կարող լինել չտես մարդ․ Սամվել ԿարապետյանՄեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանԴավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գnղության դեպքեր են բացահայտելՎարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ ԿարապետյանՄեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանԱռգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանաՄեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետԻսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ Սիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՍիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀՀ - ի ամենամեծ ներդրողը մենք ենք․ Սամվել ԿարապետյանՄերիլին Մոնրոյի ցնցող ձայնագրությունները. մոլուցքը հոր հանդեպ, վախեցնող սովորություններ և ճշմարտությունը` կանանց հետ սիրավեպերի մասին Մեր խոսքը գործ է․ ԿարապետյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԴարձիր միլիոնուկեսից մեկը․ Սամվել ԿարապետյանԱզատության պողոտայում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ, որոնց թվում զինվորականներ ենԺողովուրդ ջան պետք է գնալ ընտրատեղամաս, ունենանք մեծ մասնակցություն, ցույց տանք, որ որոշողը` Ժողովուրդն է․ գնանք ընտրությունների, որ դրանք չգան․ Արամ ՎարդևանյանՓաշինյան, դու և Ալիևը բավականին սինխրոն եք գործում․ Ալիկ ԱլեքսանյանՎանաձոր.փոփոխությունների ալիքն անկասելի է․ Մամիկոն ԱսլանյանՀնդկաստանը հայտարարել է, որ չի դադարեցնի uպառազինnւթյունների ներմուծումը ՌուսաստանիցԻ՞նչ կլինի մանկապարտեզներում, երբ ադրբեջանցիները գան․ «Ուժեղ Հայաստան»Մենք չունենք դժգույն ոչ մի տարածք․ Սամվել ԿարապետյանԿունենանք ուրիշ Շիրակի մարզ․ Սամվել Կարապետյան«Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Հույս ունեմ, որ 10 տարի անց Ուկրաինայում պшտերազմը կավարտվի. Անգելա Մերկել Մեկ ունենք միայն մի ընտրություն և այդ ընտրությունը Պարոն Կարապետյանն է․ Ռուբեն ՄխիթարյանԲաց խոսակցություն բիզնեսի հետ․ Հրաչյա ՌոստոմյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Շիրակի մարզի բնակիչների հետ