Երևան, 24.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եղանակը կփոխվի Ո՞ւմ են իրականում վնասում «հին ուլունքները». Փաշինյանի պնդումները համոզիչ չեն թվում. «Փաստ» «Տղայիս չեմ տեսել ու իրեն ամեն վայրկյան սպասում եմ». կրտսեր սերժանտ Մոնթե Մեսրոպյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ» Տաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ» «Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ» Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ» Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ» Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ»


«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերը

2025 թվականը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի շարժման համար դարձավ ոչ միայն աճի, այլև խորքային ներազդեցության տարի։ Ավելի քան 60,000 աշակերտ՝ Հայաստանի դպրոցահասակ երեխաների մոտ մեկ հինգերորդը, առնչվեց հիմնադրամի կրթական ծրագրերին։ 40 նոր Ուսուցիչ-առաջնորդներ վերապատրաստվեցին և գործուղվեցին տարբեր մարզեր, Շրջանավարտների ավելի քան 70%-ը շարունակեց իր գործունեությունը կրթության ոլորտում՝ ստանձնելով ղեկավար և համակարգային դերեր։ Ներքին գնահատումները ևս փաստում են ներազդեցության խորությունը․ մասնակիցների 98%-ը նշում է առաջնորդական էական աճ, իսկ 93-98%-ը՝ դասավանդման որակի բարելավում։

Այս արդյունքները վկայում են, որ դասարանից սկսվող փոփոխությունը կարող է հասնել համակարգային մակարդակի։ Եվ հենց այդ համոզմունքով կազմակերպությունը մուտք է գործում 2026 թվական՝ ոչ միայն պահպանելու ձեռքբերումները, այլև բազմապատկելու ազդեցությունը։

2026 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն նախատեսում է ընդլայնել իր աշխարհագրական և ծրագրային ընդգրկումը՝ ավելացնելով նոր դպրոցներ և համայնքներ, ուժեղացնելով պետական և ինստիտուցիոնալ համագործակցությունը, ինչպես նաև խորացնելով ուսուցիչների մասնագիտական ու առաջնորդական զարգացման մոդելը։ Հիմնադրամը նպատակ ունի մեծացնել Ուսուցիչ-առաջնորդների ներգրավվածությունը՝ միաժամանակ զարգացնելով շրջանավարտների ցանցը որպես կրթական բարեփոխումների շարժիչ ուժ։

Առաջիկա տարվա օրակարգում է նաև տվյալահեն կառավարման գործիքների զարգացումը, աշակերտների առաջընթացի չափման մեխանիզմների կատարելագործումը և համայնքային նախաձեռնությունների ընդլայնումը, որպեսզի կրթական հավասարության գաղափարը վերածվի ոչ միայն ծրագրի, այլ ազգային առաջնահերթության։

Եթե 2025-ը հաստատեց շարժման հասունությունն ու ներազդեցության խորությունը, ապա 2026-ը նախատեսվում է դարձնել համակարգային փոփոխության արագացման և կրթական հավասարության նոր փուլ սկսելու տարի։

MindX. «Հայաստանի կրթական նախաձեռնության» առաջին միջազգային համաժողով

Այս նոր փուլի մեկնարկը կազդարարվի «Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ի առաջին միջազգային համաժողովով, որը կկայանա մարտի 27-28-ին։ Կրթության և նորարարության երկօրյա համաժողովը կհամախմբի միջազգային և տեղական կրթության փորձագետների, քաղաքականություն մշակողների և համակարգային որոշումներ կայացնողների, դպրոցների ղեկավարների, Ուսուցիչ-առաջնորդների, հետազոտողների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և զարգացման գործընկերների։

Համաժողովը կդառնա ոչ միայն փորձի փոխանակման հարթակ, այլև ռազմավարական երկխոսության տարածք, որտեղ կքննարկվեն կրթական հավասարության, առաջնորդության զարգացման, տվյալահեն կառավարման, կրթական նորարարության և հանրակրթության դիմակայունության հիմնարար հարցերը։ Երկօրյա ծրագրի ընթացքում նախատեսվում են հիմնական զեկույցներ, թեմատիկ պանելային քննարկումներ, աշխատարաններ և համատեղ նախագծման սեսիաներ, որոնց նպատակն է ձևակերպել գործնական առաջարկներ և համագործակցության նոր ձևաչափեր։

«Հայաստանի կրթական նախաձեռնության» համաժողովը կդառնա այն կետը, որտեղ դասարանից սկսված փոփոխությունը կհանդիպի պետական քաղաքականությանը, միջազգային փորձին և տեղական առաջնորդությանը՝ ձևավորելով համատեղ պատասխանատվություն Հայաստանի կրթական ապագայի համար։

Ուսումնական առաջընթաց՝ սոցիալ-հուզական աջակցությամբ

2026 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն կշարունակի խորացնել և ընդլայնել իր կրթական ծրագրերը՝ միտված երեխաների ակադեմիական, սոցիալ-հուզական և քաղաքացիական ամբողջական զարգացմանը։ «Սերունդ» դպրոցի ամբողջական փոխակերպման ծրագիրը կընդլայնի իր աշխարհագրությունը՝ ամրապնդելով արդեն ներգրավված դպրոցներում իրականացվող փոփոխությունները և միավորելով նոր դպրոցներ՝ ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Ծրագիրը կշարունակի խթանել ուսուցիչների մասնագիտական զարգացումը, ծնողների ակտիվ ներգրավվածությունը և դպրոց–ընտանիք համագործակցության խորացումը՝ ձևավորելով երեխայակենտրոն և աջակցող կրթական միջավայրեր։ Միաժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող Ուսումնական առաջընթացի աջակցության ծրագիրը 2026-ին կշարունակի աջակցել ուսումնական բացեր ունեցող աշակերտներին՝ համակցելով ակադեմիական և սոցիալ-հուզական ուսումնառությունը և ընդլայնելով ազդեցությունը նոր դպրոցներում։

Նույն ժամանակահատվածում կշարունակվի նաև «Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» նախաձեռնությունը՝ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ։ 2026 թվականին նախատեսվում է ամփոփել նախորդ փուլերի արդյունքները և ապահովել միջամտությունների կայունությունը՝ խորացնելով դպրոցների կարողությունները հոգեկան առողջության և բարեկեցության խթանման ուղղությամբ։ Ծրագիրը կշարունակի ընդգրկել մեծ թվով դպրոցներ՝ միաժամանակ ապահովելով ազդեցության գնահատման մեխանիզմներ և համակարգային փոփոխությունների ներդրում կրթական միջավայրում։

Համակարգային ներազդեցության ամրապնդում

2026 թվականին կազմակերպությունը նախատեսում է նոր փուլ մտնել՝ ընդլայնելով շրջանավարտների դերակատարությունը կրթական քաղաքականության և համայնքային զարգացման գործընթացներում։ Կշարունակվի պետական և բուհական գործընկերությունների խորացումը, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական ծրագրի շարունակական զարգացմամբ և ընդլայնմամբ։ Միաժամանակ կզարգացվեն առաջնորդության և մասնագիտական աճի նախաձեռնությունները՝ ներառյալ շրջանավարտների ցանցի կարողությունների զարգացման ծրագրերը, մենթորության և համագործակցային հարթակները, որոնք հնարավորություն կտան շրջանավարտներին ավելի համակարգային ազդեցություն ունենալ թե՛ դպրոցներում, թե՛ ոլորտային որոշումների կայացման մակարդակում։

Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքովHermès-ը ներկայացրել է Cape Cod պաշտամունքային ժամացույցի մինի տարբերակը․ փոքրիկ շքեղություն՝ դաստակինԹեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանՄեքսիկան 2,000 զինվnր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մшհվանից հետո Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». ԶելենսկիՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՌուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտ Նրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատՊատերազմի սկզբից ի վեր տասներորդ անգամ Կիևում եմ. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՄոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ Ու՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՄեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումՄանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից Իշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Բեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում Եղանակը կփոխվի Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Թուրքիան այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ փափուկ ուժի միջոցով Հայաստանն ուղղակի ոչնչացնի․ Նաիրի Սարգսյան Չենք թողնելու, որ գյուղական դպրոցների լույսերը մարեն․ Մենուա Սողոմոնյան2% հետվճար ԱրարատԲանկի Arca քարտերով վճարումների դիմացԱվտոմատ փոխանցումների տուփ. ինչպես և ում կողմից է այն հայտնագործվել. «Փաստ»Թղթի պես բարակ. Չինացի ինժեներները ստեղծում են բազմաշերտ արևային մարտկոց ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 փետրվարի). Սկսվել է Ռուսաստանի Հատուկ գործողությունը Ուկրաինայում. «ՓաստԻնչպե՞ս պետք է կենսաթոշակառուն գոյատևի այդ չնչին թոշակով․ Դավիթ ՀակոբյանԸնտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. «Ուժեղ Հայաստան»-ի անդամները հանդիպել են դեղագործներին Ժողովուրդը խաղից դուրս է. Քաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն ՄարուքյանԳուցե համաշխարհային կամ եվրոպական չափորոշիչներով` Հայաստանը դեռևս չունի հանցավորության ամենաբարձր մակարդակը, սակայն արտաքին դիտարկումներով էլ ակնհայտ է, որ հանցավորությունն անհամեմատ աճել է. Աննա ԿոստանյանՈ՞ւմ են իրականում վնասում «հին ուլունքները». Փաշինյանի պնդումները համոզիչ չեն թվում. «Փաստ»