Երևան, 06.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան


ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026

Հասարակություն
Կանադայի Տորոնտո քաղաքում մարտի 1–4-ը կայացել է PDAC 2026 միջազգային համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը և Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Ղազախստանի պատվիրակության, ինչպես նաև կանադական Mining Association of Canada (MAC) կազմակերպության հետ։

Հանդիպումների շարքում առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հայաստանի պատվիրակության հանդիպումը Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի ներկայացուցչի հետ։ Քննարկման ընթացքում ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն` հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ։

Քննարկումների շրջանակում Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի գործունեությունը և Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։ Նա նաև Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի ավագ փոխնախագահ Բեն Չալմերսի հետ քննարկել է հնարավոր համագործակցության, ինչպես նաև MAC կազմակերպությանը ՀՀՄԱ-ի անդամակցության հեռանկարները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կանադայում կիրառվող Towards Sustainable Mining (TSM) պատասխանատու հանքարդյունաբերության չափորոշիչներին և Հայաստանում դրանց հնարավոր ներդրմանը։ MAC-ի ավագ փոխնախագահ Չալմերսը խոսել է «Towards Sustainable Mining» նախաձեռնության կարևորության մասին, պատմել, որ այն ստեղծվել է 2004 թվականին Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի կողմից և հանդիսանում է պատասխանատու հանքարդյունաբերության կառավարման առաջատար համակարգերից մեկը։

« Ստանդարտների այս համակարգը նպատակ ունի ապահովել հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության բարձր չափանիշներ՝ շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության, համայնքների հետ հարաբերությունների և կառավարման թափանցիկության ոլորտներում։ Այսօր այն կիրառվում է ոչ միայն Կանադայում, այլև մի շարք այլ երկրներում՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ»,- ընդգծել է Չալմերսը:

Վարդան Ջհանյանը շեշտել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության համար կարևոր նշանակություն ունի միջազգային համագործակցության ընդլայնումը, առաջատար փորձի փոխանակումը և ոլորտի կայուն զարգացման միջազգային չափորոշիչների ներդրումը։ Նրա խոսքով՝ նման գործընկերությունները հնարավորություն են տալիս զարգացնել ոլորտը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ժամանակակից բնապահպանական և կառավարման պահանջներին։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, աջակցում է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնություններին և ակտիվորեն ներգրավված է ոլորտի զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության գործընթացներում։

«Այս համատեքստում PDAC միջազգային համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը կարևոր հարթակ է հանդիսանում միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդման, նոր համագործակցությունների ձևավորման և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առաջատար փորձի ներգրավման համար», - ամփոփել է Վ. Ջհանյանը:

Հարկ է նշել, որ Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիան (Mining Association of Canada) երկրի խոշորագույն ոլորտային կազմակերպություններից մեկն է, որը միավորում է առաջատար հանքարդյունաբերական ընկերություններին և ձևավորում ոլորտի պատասխանատու զարգացման ռազմավարությունները։ Կազմակերպությունը մեծ դեր ունի միջազգային մակարդակում հանքարդյունաբերության կայուն զարգացման սկզբունքների առաջմղման գործում։
Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-ն