Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»


«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

Բլոգ
«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ձևավորված «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ այն գնահատելով որպես Հայաստանի տնտեսական վերածննդի և ազգային համախմբման գործնական ճանապարհային քարտեզ։

Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակը պահանջում է համակարգային, խորքային և վճռական փոփոխություններ։ Հասարակության մեջ առկա լարվածությունը, անվտանգության շուրջ շարունակվող մտահոգությունները, աղքատության կայուն բարձր մակարդակը, փոքր և միջին ձեռնարկությունների ծանր վիճակը, ինչպես նաև ներդրումային միջավայրի սահմանափակ հնարավորությունները վկայում են, որ գործող տնտեսական մոտեցումները սպառել են իրենց հնարավորությունները և չեն ապահովում երկրի ներդրումային և արդյունաբերական առաջընթացը։

Այս պայմաններում անհրաժեշտ է արմատական փոփոխություն տնտեսական քաղաքականության մեջ՝ անցում սպառողական տնտեսությունից դեպի ներդրումային և արդյունաբերական զարգացման մոդել։ Սա հնարավոր է միայն համապարփակ տնտեսական և սոցիալական բարեփոխումների միջոցով, երբ մարդկանց կտրամադրվեն իրական տնտեսական ազատություններ, իսկ քաղաքացիների գույքի և բիզնեսի անձեռնամխելիությունը կդառնա անվերապահորեն պաշտպանված արժեք։

Մենք համոզված ենք, որ պետական քաղաքականության առանցքում պետք է լինի երաշխավորված խաղաղությունը, որպես տնտեսական զարգացման և ներդրումային վստահության հիմնարար պայման։ Առանց կայուն և կանխատեսելի խաղաղության հնարավոր չէ ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ, ներդրումային ակտիվություն և հասարակական վստահություն։
Միևնույն ժամանակ, այսօր առավել քան երբևէ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի ազգային համախմբման և ներքին համերաշխության վերականգնումը։ Հասարակության լայն շերտերի կոնսոլիդացումը, փոխադարձ հարգանքը և միասնական նպատակների շուրջ համախմբումը այն կարևորագույն նախապայմաններն են, որոնք հնարավորություն կտան իրականացնել անհրաժեշտ համակարգային փոփոխությունները և ձևավորել երկրի զարգացման նոր օրակարգ։

Այս համատեքստում մենք կարևորում ենք, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ձևավորվում է որպես համախմբող և կոնսոլիդացնող հարթակ, որը միավորում է տարբեր մասնագիտական, հասարակական և քաղաքական շրջանակների՝ հանուն Հայաստանի զարգացման, տնտեսական վերածննդի և կայուն ապագայի։

Մեր համոզմամբ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ներկայացնում է իրատեսական և գործնական լուծումների ամբողջություն, որը միտված է նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության ձևավորմանը, մեգանախագծերի և խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև սոցիալական կայունության և հասարակական վստահության ամրապնդմանը։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի առաջընթացը հնարավոր է միայն համախմբված ազգային ջանքերի և զարգացման հստակ ռազմավարության միջոցով, որը կբացի երկրի տնտեսական վերածննդի իրական հնարավորությունները։

Այս փուլում նման մոտեցումները գործնականում այլընտրանք չունեն։

«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը պատրաստ է իր ամբողջ մասնագիտական, վերլուծական և կազմակերպչական ներուժը նպատակաուղղել ծրագրի հիմնարար դրույթների հանրայնացմանը և դրանց իրականացմանը նպաստող մեթոդաբանական աշխատանքներին՝ ապահովելով ծրագրային մոտեցումների արդյունավետ տեղայնացումը Հայաստանի մարզերում և համայնքներում։

Մենք բաց ենք համագործակցության համար թե՛ մասնագիտական շրջանակների, թե՛ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետ, ով կիսում է երկրի զարգացման, ազգային համախմբման և պետության ամրապնդման օրակարգը։

«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնություն

Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան ԱբրահամյանՀայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը