Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից
Քաղաքական«Մենք այսօր այստեղ ենք պահանջելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վերջ տալ զանգովի արդարադատությանը, վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում էլ չլինեն քաղաքական բանտարկյալներ: ժողովուրդ ջան, մենք այսօր գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ որոշվում է ոչ թե օրենքի շրջանակներում, այլ մի մարդու կամայական որոշումների արդյունքում: Հայաստանի Հանրապետության բանտերը լեփ-լեցուն են քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ ու այս ամենը խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում և վախենալով մարդկանցից, վախենալով իր աթոռը կորցնելուց, փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից»,- այս մասին կառավարության դիմաց՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը: