Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
ՔաղաքականԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը և փաստաբան Արամ Վարդևանյանը շուրջ 8 ժամ դատարանի բակում գտնվող աջակիցներին կոչ արեցին տուն գնալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնի չէ, թե երբ կավարտվի դատական նիստը։
Չնայած հնչած կոչերին, աջակիցներից շատերը շարունակում են մնալ դատարանի բակում և սպասել դատարանի որոշմանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։
Նշենք, որ տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։