Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»

Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին

Հայաստանի առողջապահության ոլորտում վերջին տարիներին կուտակված խնդիրները շարունակում են մտահոգել մասնագիտական հանրությանը։ Բազմաթիվ բժիշկներ և ոլորտի ներկայացուցիչներ ահազանգում են, որ կառավարության իրականացրած առողջապահական փոփոխությունները ոչ միայն չեն լուծել համակարգի հիմնարար խնդիրները, այլև որոշ դեպքերում խորացրել են դրանք։ Բժիշկների խոսքով՝ վերջին տարիներին նկատվում է աշխատանքային ծանրաբեռնվածության զգալի աճ, իսկ մի շարք բուժհաստատություններում արձանագրվել է նաև աշխատավարձերի 30-50 տոկոս կրճատում։ Միաժամանակ առողջապահական համակարգում ձևավորվել են մի շարք համակարգային դժվարություններ, որոնք այսօր առավել տեսանելի են դարձել։

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտավ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Սակայն անցած ամիսների ընթացքում այդ փոփոխության դրական արդյունքները դեռևս տեսանելի չեն դարձել։ «Փաստ»-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը նշում է, որ իրականացված փոփոխությունները ավելի շատ նախընտրական բնույթ ունեն, քան համակարգային բարեփոխման տրամաբանություն։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք կարողացել են իրականացնել այն, ինչ նախորդ կառավարությունները չեն համարձակվել անել։ Սակայն, ինչպես նշում է Պողոսյանը, նախորդ կառավարությունները շուրջ երկու տասնամյակ հաշվարկել էին հնարավոր ռիսկերը և հասկացել, որ նման համակարգը պետք է ներդրվի այնպիսի պայմաններում, որպեսզի բնակչության մոտ հիասթափություն չառաջանա։

Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր առողջապահության ոլորտում ստեղծվել է բավական խառնաշփոթ իրավիճակ։ Նրա խոսքով՝ իրականացված փոփոխությունները մեծապես պայմանավորված են քարոզչական նպատակներով, հատկապես այն պայմաններում, երբ արդեն սկսվել է ընտրական գործընթացներին նախապատրաստվելու փուլը։ Նրա դիտարկմամբ՝ հաճախ 65 տարեկանից բարձր քաղաքացիներին հիշեցվում է, որ նրանք կարող են անվճար բժշկական օգնություն ստանալ, սակայն իրականում այդ ծառայությունները տրամադրող համակարգը դեռ պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության։

Նրա խոսքով՝ բուժօգնություն տրամադրող հաստատությունները բողոքում են ծանրաբեռնվածությունից և ֆինանսական խնդիրներից, իսկ քաղաքացիները, ովքեր փորձում են օգտվել նախատեսված ծառայություններից, բախվում են տարբեր խոչընդոտների։ Արդյունքում, ըստ նրա, առողջապահության ոլորտում ձևավորվել է խառնաշփոթ իրավիճակ, և կա իրական վտանգ, որ հանրությունը կարող է հիասթափվել առողջապահական ապահովագրության գաղափարից, որը սկզբունքորեն կարևոր է ցանկացած երկրի համար։ Նրա համոզմամբ՝ ներկայիս իրավիճակում այս համակարգի խնդիրների լուծումը կարող է արդեն դառնալ հաջորդ կառավարության առջև կանգնած մարտահրավերներից մեկը։

Անդրադառնալով դեղորայքի շուկային՝ Պողոսյանը նշում է, որ Հայաստանում դեղերի բարձր գները շարունակում են մնալ բնակչության համար ամենազգայուն խնդիրներից մեկը։ Նա բարձր է գնահատում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերում են դեղորայքի գների նվազեցմանը։ Նրա խոսքով՝ ծրագրում նշված դեղերի գների շուրջ 20 տոկոս նվազեցման հնարավորությունը լիովին իրատեսական է, իսկ որոշ պայմաններում հնարավոր է հասնել նույնիսկ ավելի մեծ արդյունքի։

Պողոսյանի խոսքով՝ ճիշտ պետական քաղաքականության դեպքում դեղերի գները հնարավոր է նվազեցնել ոչ թե 20, այլ մինչև 40-45 տոկոսով։ Նա օրինակ է բերում հարևան Վրաստանը, որտեղ նույն դեղամիջոցները հաճախ զգալիորեն ավելի մատչելի են։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում որոշ դեղերի գները Վրաստանի համեմատ կարող են հասնել մինչև 70-80 տոկոս բարձր տարբերության։

Մասնագետի խոսքով՝ միայն ավելացված արժեքի հարկի հանումը դեղորայքի վրա կարող է արդեն շուրջ 20 տոկոսով նվազեցնել գները, ինչպես դա արվում է Վրաստանում։ Միաժամանակ նա ընդգծում է, որ Հայաստանում առկա է նաև որոշ դեղերի դեֆիցիտ, որի վերացումը նույնպես կարող է նպաստել գների նվազմանը։ Նրա համոզմամբ՝ կարևոր է նաև, որ սպառողների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու կառույցները իրականացնեն մշտական վերահսկողություն շուկայում։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ այն դեպքում, երբ դոլարի և եվրոյի փոխարժեքը Հայաստանում նվազել է մոտ 12-13 տոկոսով, դեղերի գները հաճախ մնում են նույն մակարդակի վրա։ Պողոսյանի գնահատմամբ՝ եթե կառավարությունը ներդնի դեղերի գների կարգավորման հստակ մեխանիզմ, ապա դա կարող է իրական ազդեցություն ունենալ շուկայի վրա և բերել գների նվազման։ Հակառակ դեպքում, ըստ նրա, դեղորայքի գների հետագա աճը գրեթե անխուսափելի է, հատկապես այն պայմաններում, երբ առողջապահական ապահովագրության համակարգում դեռևս պահպանվում է անորոշություն։

Նա կարևորում է նաև տեղական արտադրության զարգացումը։ Նրա խոսքով՝ Հայաստանում օգտագործվող դեղորայքի շուրջ 92 տոկոսը ներկրվում է, իսկ տեղական արտադրության բաժինը կազմում է ընդամենը մոտ երկու տոկոս։ Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանում զարգանա դեղերի արտադրությունը և նույնիսկ փաթեթավորման գործընթացը, դա կարող է անմիջապես ազդել գների նվազման վրա։

Պողոսյանը անդրադառնում է նաև դեղերի գրանցման համակարգին՝ նշելով, որ ոլորտի օրենսդրությունը ներկայումս գտնվում է բավական խառնաշփոթ վիճակում։ Նրա խոսքով՝ մի քանի օրենսդրական փոփոխություն կարող է զգալիորեն պարզեցնել դեղերի գրանցման գործընթացը և նպաստել առողջ մրցակցության ձևավորմանը շուկայում, ինչը, իր հերթին, կհանգեցնի գների նվազմանը։

Ներկայումս դեղորայքի բարձր գները հատկապես ծանր են անդրադառնում տարեցների վրա։ Շատ ընտանիքներում ամսական բյուջեի զգալի մասը ծախսվում է հենց դեղերի ձեռքբերման վրա։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրում առաջարկվում է Հայաստանում զարգացնել պահանջարկ ունեցող դեղամիջոցների արտադրությունը, որպեսզի նվազեցվի ներմուծումից կախվածությունը և հնարավոր լինի վերահսկել գները։ Մասնագետների համոզմամբ՝ մրցակցության խթանումը, տեղական արտադրության զարգացումը և շուկայի թափանցիկ վերահսկողությունը կարող են իրականում նվազեցնել դեղերի գները և թեթևացնել հազարավոր ընտանիքների սոցիալական բեռը՝ դարձնելով առողջապահությունը ավելի մատչելի և կանխատեսելի Հայաստանի քաղաքացիների համար։

Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա Սողոմոնյան