Իրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի
ՄիջազգայինԹեհրանը չի ձգտում կրակի դադարեցման ռեժիմի և չի հավատում դրան, այլ ցանկանում է պատերազմի դադարեցում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին
«Մենք չենք ձգտում կրակի դադարեցման, որովհետև չենք ուզում, որ այս սցենարը որոշ ժամանակ անց կրկնվի։ Մենք ուզում ենք, որ պատերազմը դադարի ամբողջությամբ և ընդմիշտ: Մենք չենք հավատում կրակի դադարեցմանը, մենք հավատում ենք պատերազմի ավարտին»,- հայտարարել է Արաղչին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։