Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան
ԲլոգԻշխանության կանխատեսելի գործողությունները «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի, ինչպես նաև արցախյան պատերազմում նահատակված հերոսի քրոջ՝ բազմազավակ մոր նկատմամբ, գալիս են լրացնելու իշխանությունների այլանդակությունների այն շղթան, որը արդեն 8 տարի է՝ հասարակությանը պահում է մշտական ալեկոծության մեջ, այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բայց խնդիրը ապօրինաբար գործող «իրավապահ» կառույցների երևացող թիրախները չեն, այլ հասարակությունը, որին իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում։
Բռնատիրական երկիր՝ դրա կերպարից բխող ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ և անբարոյական վարքագիծ»,- նշել է Աբրահամյանը։